Այ քեզ բաաան:

Այսքան բարոյախրատական քննադատություններից հետո համարձակվում եմ իմ պատասխանը տալ: Ա1+-ի հղումն ի՞նչ կապ ունի այստեղ ընդհանրապես: Ես այդ նախադասությունը ընդամենը որպես պատրաստի օրինակ եմ բերել՝ ցույց տալու համար, որ շատ բնական է հնչում: Դրա փոխարեն կարող էի ինքս որևէ օրինակ կազմել: Իսկ ինչ վերաբերում է որոնման արդյունքների քանակով որոշելուն, ապա կարող եք գուգլել «ուղևորները չվեցին». միայն իմ նշած օրինակն է բերում (կարծում եմ՝ պարզ էր, որ այդքան էլ ժողովրդականություն չի վայելում): Այսպես, մյուս անգամ խնդրում եմ սեփական ենթադրությունները վրաս չլղոզել: Եվ հետո, ճիշտ է, ես լեզվաբանական կրթություն չունեմ, բայց առանց ավելորդ համեստության կասեմ, որ բավական ուժեղ լեզվական հոտառություն ունեմ՝ ինքս որոշ եզրահանգումներ անելու համար: Շնորհակալություն:
Էջանիշներ