Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
Հա, բայց ես ինչքան գիտեմ, իսպաներենում խ կարդացվում է J տառը, օրինակ՝ Juan-Խուան, Jose-Խոսե և այլն։ Գուցե նաև G-ն է խ կարդացվում, էդ արդեն չգիտեմ։ Իսկ X-ի մասին ընդհանրապես տեղյակ չեմ։ Ուղղակի մտածեցի, որ կարող է այդ անունն էլ է J-ով գրվում, այդ դեպքում խ կկարդացվեր։
Լավ, էլ ենթադրություններ չանեմ։
Ճիշտ ես ասում G-ն էլ է խ կարդացվում, օրինակ՝ «Արգենտինա»-ն իրենց իսպաներենով արտասանվում է «Արխենտինա»։
X-ի համար մի օրինակ էլ ասեմ։ Խավիեր Սոլանա անվան մեջ, մենք՝ հայերս, արտասանում ենք Խ-ով և իսպաներեն գրվում է Xavier:
Դե հիմա արի ու իմացիր, թե ո՞րն է ճիշտը: