Սիրելի Բիւրակն, անկեղծօրէն չհասկացայ, բայց ուզում եմ թեման զարգացնել, քանզի հայերէնը իմ նախասիրութիւնն է: Չեմ յիշում վերջին անգամ ե՞րբ քերական դաս ստացել եմ (առհասարակ այդ դասանիւթը-թէ՞ դասատուն- չեմ սիրել, որեւէ մէկին չասես): Եթէ յիմար հարցեր տամ. համբերատար եղիր, խնդրե՛մ:Հարգելի պանդուխտ, ինչպես նկատեցիք, ասում եք «կը հրաժարիմ», ոչ թե՝ «կը հրաժարեմ» (ինչպես՝ կը խմեմ): Արևմտահայերենում «ի-ն» արևելահայերենի նույն «վ» կրավորական ածանցն է:
-Ի՞նչ է կրաւորականը ընդհանրապէս:
-Ինչ է կրաւորական ածանցը: Կա՞յ կրաւորական հոլովում եւ կրաւորական խոնարհում: Վերջին երկուքը նո՞յնն են թէ տարբեր բաներ են:
-րեւմտահայերէնը պահպանած է գրաբարեան լծորդութեան երկու ձեւը ընհանրապէս. «իլ» եւ «ել» լծորդութիւնները, մինչ «ուլ» լծորդութիւնը, օրինակ «թողուլ-թողուցի», քիչ է գործածւում:
-Եթէ ճիշտ հասկացած եմ «կրաւորական»ի ինչ լինելը, ապա արեւմտահայերէն. «կը հրաժարիմ» կրաւորական չէ:
-Դուք բացառու՞մ էք արեւելահայերէնում-եկէ՛ք ասենք հայերէնում-«բնակում եմ-բնակեցի, հրաժարում եմ-հրաժարեցի բայերի գոյութիւնը:
Ուլուանա՛, ի՞նչ կասես. օգնենք զիրար:
-Օրինակ քիչ առաջ, փշոտ շարանումս գրել եմ. «Բիւզանդիան ցրուեց հայոց բանակը», կարծեմ պէտք է գրէի «Բիւզանդիան ցրեց հայոց բանակը»: Ցիր-ցրել-ցրուել, այստեղ հայոց բանակը ցրւում է , մինչ ցրողը (ցրեց) Բիւզանդիան է, ի՞նչ կասէք:
-«Ես զբաղ եմ», «դու զբաղ ես», «ան զբաղ է»: Թէ՞ «ես զբաղուած եմ», «դու զբաղուած ես»...: Ոմանք՝ երկար բառերի սիրահարներ, պիտի ասէին. «զբաղուածութիւն ունիմ», «գերզբաղուածութիւն ունիմ»:
-ի՞նչ է տարբերութիւնը՝ սիրահարելու եւ սիրահարուելու միջեւ: «Սիրահարեցայ» բառը գոյ է արեւմտահայերէն գրականում, իսկ «սիրահարեցի» բառը գործածակա՞ն է արեւելեան գրականում, թէ՞ պէտք է ասել՝ «սիրահարուեցի», այսինքն ուրիշի կողմից սիրով հարուեցի (զարկ ստացայ):
Եթէ հաճելի չեն վերոյիշեալ խճճումները. դադարեցնեմ (թէ՞ դադարիմ):
Դադարեցնեմ գրառումներս (յղումներս), կամ դադարիմ գրելէ (յղելէ)...ի՞նչ է իմաստային տարբերանքը, նոյնը չէ՞:
-Չէ՞ք նկատել լեզուական յստակ տարբերութիւն արեւելահայ -բաժանումները չեմ սիրում- դասական գրողների միջեւ՝ Րաֆֆի, Շիրվանզադէ, Մուրացան, Ղազարոց Աղայեան եւայլք: Նոյնինքն գրական արեւելահայերէնը, իր տարբերակները ունի՞, եթէ այո, ի՞նչ անունով կոչենք իւրաքանչիւր տարբերակը եւ ի՞նչ են տարբերութիւնները:
Էջանիշներ