Իսկ ի՞նչ կա քննելու, երեք օրինակներն էլ ճիշտ են:
Եթե հարցը անձին է վերաբերում (ասենք` Արա՞մը թե՞ Ռուբենը), ապա հարցը կլինի. «Արա՞մը գնաց Երեւան:»:
Եթե հարցը վերաբերում է գնալ-չգնալուն, ապա «Արամը գնա՞ց Երեւան:»:
Եթե հարցը տեղի մասին է (Երեւա՞ն, թե՞ Արմավիր), ապա` «Արամը գնաց Երեւա՞ն:»:
Խոսակցականում երկրորդ տարբերակի փոխարեն կարող է կիրառվել նաեւ երրորդը:
Գուցե էսքանով չեն սահմանափակվում այս երեք տարբերակների կիրառությունները, բայց էս պահին այսքանը միտքս եկավ:![]()
Էջանիշներ