Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Կրոններ ուսումնասիրել պետք չի. եթե խոսքը քրիստոնեության մասին է, գրում ենք Աստված, եթե իսլամի մասին է` Ալլահ, եթե հեթանոսության մասին է` աստվածներ, պարզապես հերիք է տարբերել միաստվածական կրոնները բազմաստվածությունից: Քրիստոնեության մեջ Աստվածը հատուկ անուն է, ու դա դժվար չի ընկալել ոչ քրիստոնյաների, ոչ մուսուլմանների, ոչ աթեիստների համար: Ես մուսուլման չեմ, բայց եթե Ամենագութ, Ամենաիմաստուն, Ամենաարդար, բառերը օգտագործում եմ իսլամի ենթատեքստում, դրանք գրում եմ մեծատառ, որովհետև Ալլահի հոմանիշներ են և տվյալ ենթատեքստում դրանք հատուկ անուններ են: Ոչ մուսուլմանին պետք չի այդ բառերի մեծատառով գրության մասին իմանալու համար իսլամ ուսումնասիրել, որովհետև եթե մասնագետ չեն, այդ բառերը իսլամի ենթատեքստում չեն օգտագործի:
Ինչի՞ կամ ու՞մ անունն է Աստված… իսկ Քրիստոսն ի՞նչ էր մա՞րդ թե աստված…

Բացատրականում ասվում է որ չաստվածները կամ կեղծ աստվածները պետք է լինեն փոքրատառ… աթեիստների համար բոլորն էլ չաստված են…