User Tag List

Ցույց են տրվում 1,246 համարից մինչև 1,260 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախորդ էջերուն բազմիցս հանդիպեցայ ստորակէտՆԵՐ յոգնակիին, մինչ ես կ'ակնկալէի, որ ըսուէր ստորակէտԵՐ. քանի ԿԷՏ կու տայ կէտԵՐ և ոչ թէ կէտՆԵՐ.ուրեմն՝ ստորակէտ>ստորակէտԵՐ: Կը սխալի՞մ: Սփիւռքահայը կը գործէ այս կոպիտ սխալը, բայց հայաստանաբնակներուդ ինչպէ՞ս ներեմ:
    «Ստորակետներ» ձևը նույնքան ճիշտ է, որքան «ստորակետերը»։ Հենց նոր հատուկ բառարանով էլ ստուգեցի։ Աղբյուրը՝ Դավիթ Գյուրջինյան «Անուն խոսքի մասերի թվի կարգը արդի հայերենում». քերականական բառարան–տեղեկատու, Երևան 2007 թ.։

    Նախ ասեմ, որ այն հանգամանքը, որ «կետ» բառի հոգնակին «կետեր» է, բնավ չի նշանակում, որ դրանով կազմված բարդ բառերն էլ պիտի պարտադիր հոգնակիի նույն վերջավորությունն ունենան։ Գոյություն ունի այդ հարցը կարգավորող հատուկ կանոն, որի մասին Հայկօն մի առիթով գրել էր, ուղղակի մեջբերեմ համապատասխան հատվածը.
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոյություն ունի այսպիսի օրենք բարդ բառերի համար. եթե բարդ բառի վերջին բաղադրիչն այդ բառում պահպանում է իր հիմնական իմաստը (կամ, ավելի ճիշտ, նաև պայմանավորում է բարդ բառի ընդհանուր իմաստը), ապա հոգնակին կազմելու համար ավելացնում ենք եր, իսկ եթե չի պահպանում, ապա՝ ներ: Ավելի ճիշտ կլինի, կարծում եմ, եթե կոնկրետ օրինակների վրա բացատրեմ: Այսպես. «խաչբառ» բառը նշանակում է, ըստ էության, «խաչված բառեր», այսինքն՝ այսպես թե այնպես բառ բառն է պայմանավորում դրա իմաստը (և պահպանում է իր հիմնական իմաստը), ուրեմն՝ «խաչբառ» բառի հոգնակին լինում է «խաչբառեր»: Իսկ, օրինակ, «մեծատուն» բառը նշանակում է պարզապես «հարուստ», ոչ թե հենց կոնկրետ «մեծ տուն ունեցող» կամ «մեծ տուն». մեծատունը տուն չէ, «տուն» բառն այս բարդ բառի մեջ իր առաջնային իմաստով իմաստաստեղծիչ դեր չունի, և ուրեմն՝ «մեծատուն» բառի հոգնակին լինում է «մեծատուններ»: Նույն կերպ էլ, ասենք, «տնամերձ» բառը, որ «այգի, պարտեզ» է նշանակում», դառնում է «տնամերձներ»:

    Մի երկու բան էլ ասեմ այն բարդ բառերի մասին, որոնց վերջին բաղադրիչը կարող է լինել թե՛ բայական և թե՛ գոյականական հիմք: Եթե բարդ բառի վերջին բաղադրիչը բայական հիմք է, ապա դրա հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ, իսկ եթե գոյականական հիմք է, ապա՝ եր վերջավորությամբ: Օրինակ՝ «արձակագիր» բառը նշանակում է «արձակ գրող» (բայական՝ գործողություն՝ գրելը ցույց տվող հիմք), և ուրեմն սրա հոգնակին լինում է «արձակագիրներ»: Իսկ «պատավորագիր» բառի մեջ «գիր» բաղադրիչը գոյականական է, քանի որ ցույց է տալիս ոչ թե գործողություն, այլ առարկա՝ գիր, այսինքն՝ «պարտավորագիր» բառի հոգնակին լինում է «պարտավորագրեր»:
    Մի երկու օրինակ էլ ես բերեմ. նիշ – նիշեր, բայց՝ ցուցանիշ – ցուցանիշներ, քանի որ այս բառում նիշ արմատն իր նախնական իմաստը չի պահպանել։ Տեսակետ – տեսակետներ՝ էլի նույն պատճառով։ Կոնկրետ «ստորակետ» բառում, ըստ երևույթին, միանշանակ դժվար է ասել՝ «կետ» կզբնական իմաստը պահպանված է, թե ոչ։ Համենայնդեպս, ինչպես արդեն ասացի, պաշտոնապես երկու ձևերն էլ ընդունելի են համարվում։ Բայց նմանատիպ դեպքերն այնքան էլ շատ չեն, հիմնականում հնարավոր է իմաստով որոշել՝ –ներ, թե –եր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusattik (07.06.2010), Rammstein (07.06.2010), Արևածագ (07.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •