User Tag List

Էջ 80 152-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490130 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,186 համարից մինչև 1,200 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1186
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանացի՝ կնոջ յատուկ չի նշանակեր, աւելի ճիշդը՝ ոչ այնքան կնոջ յատուկ, որքան՝ իր մէջ իգականդրոշմ կրող. իգականութիւն բովանդակող. օրինակ՝ կանացի նազանք, կանացի մօտեցում, կանացի զգայնութիւն և այլն: Կանացի հագուստ, այս պարագային, պիտի նշանակէր ոչ թէ կնոջ վերաբերող, այլ կնոջ իգականութիւնը, անոր շնորհները, սեռային ինչ որ թելադրականութիւն բովանդակող ու շեշտող հագուստ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (22.04.2010), Yevuk (22.04.2010), Շինարար (22.04.2010)

  3. #1187
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանացի՝ կնոջ յատուկ չի նշանակեր, աւելի ճիշդը՝ ոչ այնքան կնոջ յատուկ, որքան՝ իր մէջ իգականդրոշմ կրող. իգականութիւն բովանդակող. օրինակ՝ կանացի նազանք, կանացի մօտեցում, կանացի զգայնութիւն և այլն: Կանացի հագուստ, այս պարագային, պիտի նշանակէր ոչ թէ կնոջ վերաբերող, այլ կնոջ իգականութիւնը, անոր շնորհները, սեռային ինչ որ թելադրականութիւն բովանդակող ու շեշտող հագուստ:
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանացի զգեստ և կանանց զգեստ՝ երկուքն ալ անյաջող են: Յարմարագոյնն է «կնոջական» զգեստ:
    Կնոջական նշանակում է հենց կնոջը բնորոշ, բնութագրող: Քառահատոր բառարանում որոշակիորեն է այս մասին ասվում և բերվում է որպես օրինակ՝ կնոջական բնազդ բառակապակցությունը: Հետևաբար, ճիշտ է՝ կնոջական միտք, կնոջական հայացք, կնոջական մոտեցում բառակապացությունները, թեև կարելի է օգտագործել նաև կնոջ հայացք և այլն՝ տարբերակը:
    Կանանց վերաբերող , կանանց համար նախատեսված իմաստներով կիրառելի է կանանց կամ կնոջ ձևը՝ կանանց սրահ,կնոջ հագուստ,կնոջ զգեստ կանանց ամսագիր և այլն ( կարծես պատկանելիության նուրբ իմաստ ունի):
    Կանացի բառը ,որը լայն իմաստով նույնպես կնոջը բնորոշ է նշանակում , կարծում եմ, կիրառելի է հենց այդ սեռին բնորոշ նազելիությունը, վարքը, շարժուձևը, նիստուկացը արտահայտող բառակապակցություններում, ինչպես ասացի վերևում,օր. կանացի քայլվածք և այլն:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 22.04.2010, 12:50:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusattik (22.04.2010), My World My Space (22.04.2010), Yevuk (24.04.2010)

  5. #1188
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. «Վերք Հայաստանի» վեպի արևմտահայերեն թարգմանությանն առնչվող հարցերն այս թեմայից տեղափոխվել են՝ որպես առանձին թեմա՝ ««Վերք Հայաստանի» վեպի արևմտահայերեն թարգմանության հետ կապված հարցեր»։ Խնդրում եմ այսուհետև դրան վերաբերող գրառումներն անել համապատասխան թեմայում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (24.04.2010), Ռուֆուս (23.04.2010)

  7. #1189
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում սովորում են 1000-ավոր լեզվաբաններ և թարգմանիչներ: Այս փաստը ,իհարկե,շատ գովելի է, բայց ում են պետք այդ բոլոր ապագա մասնագետները, եթե այսօր սովորական և ամենատարածված թերթում հեռուստատեսային ծրագիրը (ռուսաց լեզվով ) կարդալիս չգիտես` լացես թե՞ ծիծաղես....
    Ի՞նչ ` նշանակում«Моя ТОЛСТАЯ армянская свадьба»???? Պարզ է,որ խոսքը «Իմ չաղ,հայկական հարսանիք» հաղորդման մասին է , բայց ի՞նչ կարիք կա անվանումը բառացի թարգմանել:
    Բարեբախտաբար թե՛ հայերենը, և թե՛ ռուսերենը բավականին հարուստ ու ճոխ լեզուներ են,և յուրաքանչյուր բառին առնվազն 5 հոմանիշ կարելի է գտնել....

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (24.04.2010)

  9. #1190
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզ է,որ խոսքը «Իմ չաղ,հայկական հարսանիք» հաղորդման մասին է ,
    : Ես էլ եմ այդ հաղորդումից իմացել, որ հարսանիքը կարող է «չաղ» լինել: Միթե՞ «ճոխն» ավելի ճիշտ չէ: Ու կթարգմանվեր «Моя шикарная армянская свадьба»:

  10. #1191
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    : Ես էլ եմ այդ հաղորդումից իմացել, որ հարսանիքը կարող է «չաղ» լինել: Միթե՞ «ճոխն» ավելի ճիշտ չէ: Ու կթարգմանվեր «Моя шикарная армянская свадьба»:
    Վերնագիրը փոխառնված է «Իմ մեծ, չաղ հունական հարսանիքը» ֆիլմից:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (24.04.2010), Հայկօ (24.04.2010)

  12. #1192
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերնագիրը փոխառնված է «Իմ մեծ, չաղ հունական հարսանիքը» ֆիլմից:
    Նույնիսկ եթե անվանումն է փոխառնված,խոսքը դրա մասին չէր... այլ ռուսերենին թարգմանածի մասին,,,, Ինքս ապագա լեզվաբան եմ ու հենց ռուսերենի... այդ իսկ պատճառով թարգմանությունը և՛ ծիծաղ առաջացրեց, և՛ տհաճություն...

  13. #1193
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayuhi)-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնիսկ եթե անվանումն է փոխառնված,խոսքը դրա մասին չէր... այլ ռուսերենին թարգմանածի մասին,,,, Ինքս ապագա լեզվաբան եմ ու հենց ռուսերենի... այդ իսկ պատճառով թարգմանությունը և՛ ծիծաղ առաջացրեց, և՛ տհաճություն...
    Բանն այն է, որ հենց բնագրում՝ անգլերենում առկա է չաղ (fat) բառը, որի իմաստը տվյալ դեպքում յուրահատուկ համուհոտ է հաղորդելն է։ Ու եթե քեզ համար ծիծաղելի է ռուսերեն «տարբերակը, ապա պիտի ոչ պակաս ծիծաղելի լինեն նաև անգլերեն ու հայերեն տարբերակները։ Հետևաբար երևի ճիշտ կլիներ բողոքդ միանգամից ուղղել ֆիլմի սցենարիստին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (25.04.2010)

  15. #1194
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանն այն է, որ հենց բնագրում՝ անգլերենում առկա է չաղ (fat) բառը, որի իմաստը տվյալ դեպքում յուրահատուկ համուհոտ է հաղորդելն է։ Ու եթե քեզ համար ծիծաղելի է ռուսերեն «տարբերակը, ապա պիտի ոչ պակաս ծիծաղելի լինեն նաև անգլերեն ու հայերեն տարբերակները։ Հետևաբար երևի ճիշտ կլիներ բողոքդ միանգամից ուղղել ֆիլմի սցենարիստին։
    Ֆիլմի վերնագրի ռուսերեն թարգմանության մեջ կարծեմ «չաղ»-ը չկա:

  16. #1195
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ախր հայերենով գոնե հասկանալի ա.... կոլորիտ հաղորդելու համար հնչում ա...
    Իսկ ֆիլմի սցենարիստին ուղղված բողոքներս նրան դժվար թե հասանելի լինեն,,,ո՛չ առաջին մարդն եմ, ո՛չ էլ վերջինը

  17. #1196
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք «Երաժշտություն» բաժնում ունենք «մեր սիրած երգերի բառերը» թեման: Մոդերատորներին առաջարկում եմ բառերը փոխարինել խոսքերը բառով՝ «Մեր սիրած երգերի խոսքերը».պատճառը, կարծում եմ, ռուսերենի ազդեցությունն է. слово նշանակում է և բառ, և խոսք:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 27.04.2010, 14:15:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (27.04.2010), Հայուհի (27.04.2010), Շինարար (27.04.2010), Ռուֆուս (27.04.2010)

  19. #1197
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք «Երաժշտություն» բաժնում ունենք «մեր սիրած երգերի բառերը» թեման, մոդերատորներին առաջարկում եմ բառերը փոխարինել խոսքերը բառով՝ «Մեր սիրած երգերի խոսքերը».պատճառը, կարծում եմ, ռուսերենի ազդեցությունն է. слово նշանակում է և բառ, և խոսք:
    Sphinx, շնորհակալ եմ հուշման համար, հիմա կփոխեմ: Պարզապես խնդրում եմ թեմաների վերնագրերում սխալներ հայտնաբերելիս ոչ թե էս թեմայում գրի, այլ էդ թեմայի գրառումներից որևէ մեկի ներքևում գտնվող «Տեղեկացնել» կոճակի (սև եռանկյունի, մեջտեղը ! նշան) օգնությամբ տեղեկացրու ադմինիստրացիային: Էդպես ավելի հարմար ու օպերատիվ կլինի:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.04.2010), Katka (27.04.2010), Sphinx (27.04.2010), Հայուհի (27.04.2010), Շինարար (27.04.2010)

  21. #1198
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցս վերաբերվում է ռեկորդ գրանցվեց /սպորտային, գինեսի և այլն / բառակապակցության հետ: Կարծում եմ որ սա սխալ է, քանի որ ռեկորդը ինքստինքյ նշանակում է գրանցում:
    record - գրառում, գրանցում …
    կարծում միջազգային /հիմնակամում անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն/ բառրի այսպիսի սխալ օգտագործվող բառակապակցությունները հետևանք են երրորդ /հիմնականում ռուսերենի/ միջոցով անուղղակի լեզու անցման:
    Սխալ՞ եմ ես :

  22. #1199
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, չե՞ք բացատրի՝ ինչու Իտալիա - իտալական, իսկ Ֆրանսիա - ֆրանսիական:
    Կարո՞ղ է՝ ճիշտ ձևը ֆրանսականն է:

    Շնորհակալություն:

  23. #1200
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, չե՞ք բացատրի՝ ինչու Իտալիա - իտալական, իսկ Ֆրանսիա - ֆրանսիական:
    Կարո՞ղ է՝ ճիշտ ձևը ֆրանսականն է:

    Շնորհակալություն:
    Կարծում եմ, էստեղ պատճառը Ֆևրանսիա բառի երկու բաղաձայներն են, իսկ ի-ի պահպանումը ավելի բարեհնչուն է դարձնում բառը:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Էջ 80 152-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490130 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •