Ախր թէ լուսավորյալ լեզուն լավ է, ու քարերն էլ պէտք է տրաքին ու հասկանան, էլ տոնլուղ (աշխատավարձ), նշան, պատիվ ո՞ւր են տալիս դիլբանտին (թարգմանին): Էն լեզվագետ իմաստունը թող գնա, կանգնի, գոռա, ջանը դուրս գա, լսողը թող ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՞, որ ցաւի:
Երեւի թէ խօսքը կը վերաբերի գրաբարին:
Եթէ գրաբարը լաւ է (հասկընալի), ու քարերն ալ պէտք է տրաքեն ու հասկնան, ալ բաշխիշ, նշան, պատիւ ինչո՞ւ կու տան թարգմանին: Այն լեզուագէտ իմաստունը (թարգմանիչը) թո՛ղ երթայ, կենայ, գոռայ, հոգին դուրս գայ, լսողը թող իւրովի հասկնայ, լուսաւորեալի (թարգմանիչի) գլուխը մեղք չէ՞, որ ցաւի (յոգնի):
Այսինքն՝ ի զուր ինչո՞ւ թարգմանել կուտանք գրաբարը, եթէ հասկնալի է: Եթէ թարգմանել կու տանք, ուրեմն հասկնալի չէ, հետեւաբար անտեղի է զայն պաշտպանելը աշխարհաբարի դիմաց:
Ասյա, իմ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին ասել ա, որ ճիշտը «բըռ-նըկ-վել» ձեւն ա, «բըռ-ընկ-վել»-ի փոխարեն։ Մյուս դասատուս ինձ ցածր թվանշան էր նշանակել, որովհետեւ «ոսկոր» բառի հոգնակին գրել էի «ոսկրեր», ասում էր` տենց բառ չկա, պիտի լինի «ոսկորներ»։ Մեկ այլ հայ գրականության դասատու ինձ ասում էր, որ «օ» ու «ֆ» տառերը նույնպես Մաշտոցինն են։ Մեկ այլ դասատու էլ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ն կարդում էր սենց. «Ճանաչել զիմաստություն եւ զըխրատ, իմանալ զըբանըս հանճարոց» (երեւի «Յ»-ն «Ց»-ի նման ա, իմացել ա թե «հանճարոց» ա)։
Ասածս ի՞նչ ա, դասատուները անվերջ հեռու են էտալոն լինելուց։
Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին. արի տրամաբանենք։ Օրինակ` եթե մարդը փող չունի, ասում է «Ինձ փող է պակասում։» «ինձ»-ը տրական հոլովում է, ոչ թե բացառական, չի ասում «Ինձնից փող է պակասում։»։
Եթե ասենք «Իմ գրպանից 20,000 դրամ պակասեց», դա կլինի ճիշտ, որտեւ կատարվեց գործողություն։ Եթե ասենք «Իմ գրպանից 20,000 դրամ է պակասում», դա նույնպես սխալ չի լինի, բայց կունենա «5-ին 15 պակաս»-ից լրիվ տարբեր իմաստ` կնշանակի, որ այս պահին իմ գրպանի միջից 20,000 դրամ է պակասում, ու էդ պակասելը դեռ ընթացքի մեջ է (օրինակ` գրպանը ծակ է)։
Իսկ «հինգից պակաս» նշանակում է հիգից քիչ, այսինքն` (–∞ ; 5)։ Նմանապես կարելի է ասել «հինգից ավելի», որը կնաշակի (5 ; +∞)։![]()
Էդ բառերը անեզական գոյականներ են ու գործածվում են եզակի թվով: Օրինակ՝ Նիդերլանդներ, Ապալաչներ, «Նահանգներ»-ով վերջացող բառեր եւ այլն:
lusattik (15.04.2010)
Մի հարց էլ ես տամ. հոլովական վերջավորությունները ու նմանատիպ բաները չակերտների մե՞ջ են գրվում թե դրսում ու գծիկով:Էդ կանոնը անընդհատ փոխում են:
Մին հարց տամ: Առաջարկ եւ առաջակություն բառերի կիրառման տարբերությունը: Ո՞ր դեպքերում է ճիշտ կիրառել «առաջարկ անել» եւ ո՞ր՝ «առաջարկություն անել»: «Առաջարկ» եւ «առաջարկություն» բառերի տարբերությունը ո՞րն է:
Առաջարկ բառի իմաստներից մեկը հենց առաջարկությունն է:
Առաջարկ - քննարկման կամ ընդունման նպատակով ներկայացվող որոշակի միտք , ձևակերպված առաջարկություն: Քննարվեցին դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ (ներկայացված, արված) առաջարկությունները(առաջարկները): Պարզապես, գործնականում, որոշակի բովանդակությամբ պաշտոնական տեքստերում, նախընտրելի է դարձել առաջարկություն բառը, իսկ ընդհանրապես երկուսն էլ կարելի է գործածել:
Իսկ առաջարկ բառի մյուս իմաստն է՝ որևէ քայլ կատարելու հրավերը, դիմումը:Նրան՝ խումբը ղեկավարելու առաջարկ արեցին:
Առաջարկություն անել- ամուսնության առաջարկ անել
Օգտ. գրակ.«Ժամ.հայոց լեզվի բացատրական բառարան»,ՀՍՍՀ ԳԱ հրատ.,Եր. 1969,էջ 174:
Վերջին խմբագրող՝ Sphinx: 15.04.2010, 08:06:
Մի հարց ունեմ: Կասե՞ք, թե որն է ճիշտ, կանացի հագուստ թե՞ կանանց հագուստ:
Yevuk (20.04.2010)
lusattik (22.04.2010)
Ուրեմն Է.Դ.Աղայանի « արդի հայերենի բացատրական բառարան» -ում կա էսպիսի բացատրություն.
Կանացիազգեստ, կանացիահանդերձ - կանացի զգեստ հագած:
Ինչպես տեսնում ես գրված չի կնոջ զգեստ հագած, գրված է կանացի զգեստ հագած: Կանացի ածականն է հիմքը, այսինքն զգեստը կնոջ համար պիտանի՝ նախատեսված՝ հարմար:
Ես էսքանով կարամ օգնեմ, եթե կուզես սպասենք, լեզվագետները ավելի սպառիչ պատասխան կտան:
Yevuk (20.04.2010)
Այս հարցը , ի դեպ, բավականին «մեծ տարիք» ունեցող հարցերից է, անկախ նրանից , թե բառարանում ինչ է գրված: Խնդիրը հետևյալն է. օրինակ, ռուսերենում կանանց բնորոշ (женственный) և կանանց համար նախատեսված, կանանց վերաբերյալ (дамский, женский)նշանակություներին համապատասխանող բառերը որոշակիորեն տարբեր են ,գործնականում, հայերենում ևս ճիշտ է համարվել տարբերակել դրանք ,այսպես .
կանանց սրահ, բայց՝ կանացի շարժուձև
Իմ համոզմամբ, բառարանում հստակեցված չէ այս տարբերությունը, իսկ քառահատոր բառարանում բերված օրինակները բոլորովին հաջող չէին:
Վերջին խմբագրող՝ Sphinx: 20.04.2010, 20:02:
Yevuk (20.04.2010)
Կանացի զգեստ և կանանց զգեստ՝ երկուքն ալ անյաջող են: Յարմարագոյնն է «կնոջական» զգեստ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ