Ռամշտայն ջան, գրաբարում ինչ եղել, եղել ա, պատկերացրու հազար հինգ հարյուր տարի է անցել ու բնականաբար լեզվում փոփոխություններ են կատարվել:
Գրաբարում գդալին դգալ էին ասում, հիմա ինչ էլի սկսենք դգա՞լ ասել:
Ռամշտայն ջան, գրաբարում ինչ եղել, եղել ա, պատկերացրու հազար հինգ հարյուր տարի է անցել ու բնականաբար լեզվում փոփոխություններ են կատարվել:
Գրաբարում գդալին դգալ էին ասում, հիմա ինչ էլի սկսենք դգա՞լ ասել:
I may be paranoid but no android!
*e}|{uka* (02.01.2010)
հարց 1. «Եսիմ»-ը մի բառ չի՞:«Ես իմ»-ը ո՞րն ա: Եթե դրա վերջում կախման կետեր էլ ավելացնենք, կստացվի շատ կոպիտ հայհոյանք սեփական ես-ին: ))
հարց 2. «Հարց 1»-ում «ես-ին» արտահայտությունը ճի՞շտ եմ գրել:
հարց 3. Էս ամբողջ գրածիս մեջ մեծատառ-փոքրատառի հետ կապված և կետադրական ի՞նչ սխալներ կան (եթե կան):
Վերջին խմբագրող՝ AniwaR: 05.01.2010, 01:41:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Պատասխան 1. Հայերենում կա «եսիմ» եղանակավորող խոսակցական բառը, որ նշանակում է «ես ի՞նչ իմանամ», «չգիտեմ», «ո՞վ գիտե», և կա «ես իմ» բառախումբը, որ բաղկացած է «ես» անձնական դերանունից ու «ես» անձնական դերանվան «իմ» սեռական հոլովաձևից: «Եսիմ»-ը մի բառ է: Եթե վերջում կախման կետերից բացի ևս մոտ քսան-երեսուն հյութեղ բառ ավելացնենք, կստացվի շատ կոպիտ հայհոյանք ոչ միայն սեփական «ես»-ի, այլև, ասենք, Ֆիդել Կաստրոյի հասցեին: Եթե ավելացնենք մոտ հարյուր քսան հանգավորված բառ, ապա կստացվի Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Եթե հանենք ե, ս, ի, մ տառերն ու ավելացնենք լատինական այբուբենի m, e, r, d, e տառերը, ապա կստացվի հին գվարդիայի պատասխանը անգլիացիներին: Իսկ եթե պարզապես կախման կետեր ավելացնենք, գուցե և ստացվի «ես իմ ցավը տանեմ»-ի կրճատ տարբերակը. ամեն ինչ կախված է սեփական թանկագին «ես»-ի նկատմամբ վերաբերմունքից:
Պատասխան 2. Կամ՝ «ես»-ին, կամ՝ եսին: Գերադասելի է առաջինը:
Պատասխան 3. Չկան: Ցանկալի կլիներ «հարց 1... հարց 3»-ները մեծատառով գրել:
DIXIcarpe noctem
Ձայնալար (08.01.2010)
Հարց 4. Ի դեպ, ո՞րն է ճիշտ՝ «Հայկօին», թե՞ «Հայկօյին»:
Հարց 5. Ակումբում կան որոշ հայերեն կեղծանուններ, որոնք հոլովելիս այսպիսի հարց է առաջանում. (հուսով եմ՝ Դատարկությունը դեմ չէ, որ իր վրա եմ օրինակը բերում) «Դատարկություն» կեղծանունը սեռական հոլովով ինչպե՞ս կլինի՝ «Դատարկության», թե՞ «Դատարկությունի»: Օրինակ՝ «հարություն»-ը որպես հասրակ գոյական հոլովվում է այսպես. «հարության», իսկ որպես անձնանուն՝ «Հարությունի»: Հը՞ն:![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 05.01.2010, 03:47: Պատճառ: Վիրավորակ հատվածի հեռացում
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Վերջին խմբագրող՝ Chuk: 05.01.2010, 19:54: Պատճառ: Վիրավորական հատվածի հեռացում
DIXIcarpe noctem
Մոդերատորական. Մնացեք քաղաքակիրթ քննարկման սահմաններում: Գրառումների հեղինակները տուգանվել են, գրառումների համապատասխան հատվածները հեռացվել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայկօ (05.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ