Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ՝ երկու կառույցներն էլ ճիշտ են։ Սխալներ չեմ տեսնում։
Ինձ թվում է՝ «Կառավարությունը տեղեկացվել է» տարբերակը այնուամենայնիվ սխալ է: Ճիշտ է՝ նուրբ սխալ կարող է լինել, բայց մի անգամ ահագին բանավեճի առիթ տվեց: Ասենք, սա կրավորական սեռի նախադասություն է, չէ՞: Ուղիղ ձևը կլիներ «Ինչ-որ մեկը կառավարությանը տեղեկացրել է»: Ինչու՞ պետք է այդ դեպքում դառնա «Կառավարությունը...»: Ուրիշ՝ ավելի ակնհայտ օրինակ. «Կառավարությանը տրամադրվել են անհրաժեշտ միջոցները» կամ «Կառավարությանն ասվել է այդ մասին» (չնայած էս վերջինը մի քիչ անկապ ա հնչում, բայց զուտ քերականության տեսակետից վերցնենք). չի լինի չէ՞ այս դեպքում ասել «Կառավարությունը ասվել է» կամ «Կառավարությունը տրամադրվել է»: Հետո կասկածում եմ, որ ամբողջ խնդիրը «տեղեկացնել»-«տեղեկացվել» բառի մեջ է... Մի խոսքով, խճճվել եմ: