User Tag List

Էջ 51 152-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561101151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 751 համարից մինչև 765 համարի արդյունքները՝ ընդհանուր 2277 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #751
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ հաճախ էդ հարցին բախվում, ու շատ դեպքերում էդ սղումը մի տեսակ լավ չի հնչում կարծես։ Բայց, օրինակ, Բաքու քաղաքի դեպքում ասում ենք՝ Բաքվի, ու կոնկրետ այս դեպքը կասկածից դուրս է։ Իսկ եթե օտար հատուկ անունների դեպքում սղումը գործում է, ապա հայկականների դեպքում, կարծում եմ, առավել ևս պիտի գործի։
    Ամեն դեպքում, այստեղ այնքան էլ սղում չի, այլ հոլովման ժամանակ ու-ի վերափոխում վ-ի, իսկ օրինակներ գիտե՞ս, որ բառամիջում լինի սղումը…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (30.09.2009)

  3. #752
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում, այստեղ այնքան էլ սղում չի, այլ հոլովման ժամանակ ու-ի վերափոխում վ-ի, իսկ օրինակներ գիտե՞ս, որ բառամիջում լինի սղումը…
    Ես էլ ոի ուզում դա ասեի: «Բաքու»-ի դեպքում ամեն ինչ այլ է: Սղման մասին խոսք լինել չի կարող: Դասական ուղղագրության մեջ կգրվեր «Բաքուի», իսկ բոլշեվիկյանով «ուի»-ն դառնում է «վի», դրա համար էլ առանց էն էլ բեջուռա այդ անունը որոշակի սեռական գործողությունից հետո (նկատի ունեմ սեռական հոլովում դնելուց հետո ) ավելի է այլանդակվում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (23.10.2009), Շինարար (30.09.2009)

  5. #753
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Ժողովուրդ, ես էլ մի հատ այսպիսի հարց ունեմ: Ո՞րտեղից է եկել այն կանոնը, որի համաձայն պետք է շնորհակալություն հայտնել ոչ թե ինչ-որ մեկից, այլ ինչ-որ մեկին:

  6. #754
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ես էլ մի հատ այսպիսի հարց ունեմ: Ո՞րտեղից է եկել այն կանոնը, որի համաձայն պետք է շնորհակալություն հայտնել ոչ թե ինչ-որ մեկից, այլ ինչ-որ մեկին:
    Էդ կանոն չի, ինձ թվում ա: Եթե չեմ սխալվում, ոչ միայն շնորհակալությունը, այլ ընդհանրապես՝ ամեն ինչն էլ հայտնելիս ինչ որ մեկին են հայտնում, ոչ թե ինչ որ մեկից հայտնում: Ինչ որ մեկին ասեցի, սա նորմալ ա, չի լինի չէ՞՝ ինչ որ մեկից ասեցի: Այսինքն՝ ստեղ շնորհակալությունը կապ չունի, ստեղ հայտնելը կապ ունի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (24.10.2009), Հայկօ (30.09.2009), Շինարար (30.09.2009), Ուլուանա (30.09.2009)

  8. #755
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում, այստեղ այնքան էլ սղում չի, այլ հոլովման ժամանակ ու-ի վերափոխում վ-ի, իսկ օրինակներ գիտե՞ս, որ բառամիջում լինի սղումը…
    Ճիշտ ես... Բերածս օրինակը սղում չէր, մի պահ սխալ ուղղությամբ էի գնացել, ներողություն... Համենայնդեպս, փնտրում եմ օրինակներ, որ գտնեմ, կգրեմ։
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ես էլ մի հատ այսպիսի հարց ունեմ: Ո՞րտեղից է եկել այն կանոնը, որի համաձայն պետք է շնորհակալություն հայտնել ոչ թե ինչ-որ մեկից, այլ ինչ-որ մեկին:
    Կուկը ճիշտ, տրամաբանական բացատրություն տվեց։ «Հայտնել» բառի առկայությունն արդեն իսկ որոշիչ է, այլ կերպ չէր էլ կարող լինել։ «Շնորհակալ լինել» արտահայտությունն է, որ մի քիչ շփոթության տեղիք է տալիս։ Ճիշտ է համարվում «շնորհակալ լինել ինչ–որ մեկին» ձևը, որին, իմ կարծիքով, կարելի է երկու տեսանկյունից նայել ու, համապատասխանաբար, մի դեպքում արդարացնել, մյուս դեպքում՝ ոչ։ Օրինակ, եթե փորձենք ստուգաբանել «շնորհակալ» բառը, ապա ստացվում է շնորհ+կալ(ել), այսինքն՝ շնորհ(ը) վերցնել, վերցնել կարելի է, բնականաբար, ոչ թե ինչ–որ մեկին, այլ ինչ–որ մեկից։ Մյուս կողմից էլ ունենք «երախտապարտ» բառը, որը բառացի նշանակում է երախտիքի համար պարտական լինել, այսինքն՝ ինչ–որ մեկին։ Եվ եթե հաշվի առնենք, որ շնորհակալ լինելն էլ է նույնը նշանակում, ապա էլի պիտի լինի ինչ–որ մեկին, ոչ թե ինչ–որ մեկից։ Ամեն դեպքում «ինչ–որ մեկից» ձևն ինձ ավելի տրամաբանական է թվում, թեև գիտեմ, որ ընդունված է, որ ճիշտը «շնորհակալ լինել ինչ–որ մեկին» ձևն է։
    Հետաքրքիր կլիներ լսել նաև ուրիշների կարծիքներն այս հարցի վերաբերյալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (30.09.2009), Sona_Yar (23.10.2009), Հայկօ (30.09.2009), Շինարար (30.09.2009)

  10. #756
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին:

    Շնորհակալ լինել ինչ-որ մեկից (կոպիտ ասած՝ ես ձեզնից շնորհ վերցրած եմ):

    Կուկն ու Ուլուանան արդեն լրիվ բացատրեցին, ավելացնելու բան չունեմ:
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (30.09.2009), Rammstein (30.09.2009), snow (24.10.2009), Ուլուանա (30.09.2009)

  12. #757
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է համարվում «շնորհակալ լինել ինչ–որ մեկին» ձևը, որին, իմ կարծիքով, կարելի է երկու տեսանկյունից նայել ու, համապատասխանաբար, մի դեպքում արդարացնել, մյուս դեպքում՝ ոչ։
    Խոսքս հենց այս` շնորհակալ լինելու մասին էր, այլ ոչ թե հայտնելու: Կուկը դիտարկել էր միայն առաջին դեպքը:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս կողմից էլ ունենք «երախտապարտ» բառը, որը բառացի նշանակում է երախտիքի համար պարտական լինել, այսինքն՝ ինչ–որ մեկին։ Եվ եթե հաշվի առնենք, որ շնորհակալ լինելն էլ է նույնը նշանակում, ապա էլի պիտի լինի ինչ–որ մեկին, ոչ թե ինչ–որ մեկից։
    Այո, ըստ էության նույն նշանակությունն ունեն շնորհակալ եւ երախտապարտ լինելը, բայց դա որեւէ առնչություն չունի այն վերջավորությունների հետ, որոնց մասին խոսքում ենք:
    Օրինակ. «Ես ատում եմ նրան:», բայց «Ես զզվում եմ նրանից
    ըստ էության նույն իմաստն է, բայց չի լինի չէ՞ «Ես զզվում եմ նրան», կամ «Ես ատում եմ նրանից:»

    Մի խոսքով ըստ իս կարելի է առաջնորդվել միայն բառի բացատրությամբ, ինչը արդեն արեց Ուլուանան: Եւ ուստի կունենանք «Ես շնորհակալ եմ նրանից:» ձեւը:

  13. #758
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    «Դուք», «Ձեր», «Ձեզ» դերանունները, նախադասության մեջ մեծատառով ե՞ն գրվում: Թե՞ օրենքներ կան բացառությունների: Խնդրում եմ մանրամասնել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. #759
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    «Դուք», «Ձեր», «Ձեզ» դերանունները, նախադասության մեջ մեծատառով ե՞ն գրվում: Թե՞ օրենքներ կան բացառությունների: Խնդրում եմ մանրամասնել:
    Որքան ես գիտեմ, եթե եզակի թվի համար հարգական իմաստով են գրված, առանց բացառության պետք է մեծատառով գրվեն, իսկ եթե հոգնակի թվի համար են օգտագործվում, առանց բացառության՝ փոքրատառով:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (24.10.2009), _Հրաչ_ (23.10.2009), Հայկօ (23.10.2009), Ֆոտոն (23.10.2009)

  16. #760
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան ես գիտեմ, եթե եզակի թվի համար հարգական իմաստով են գրված, առանց բացառության պետք է մեծատառով գրվեն, իսկ եթե հոգնակի թվի համար են օգտագործվում, առանց բացառության՝ փոքրատառով:
    Ես էլ եմ էդպես իմանում: Բայց գրավոր խոսքում միանշանակ էդպես չեմ հանդիպել: Դա մեր ժամանակների օրենք է՞: Նկատի ունեմ՝ հետխորհրդային:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  17. #761
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    թեև գիտեմ, որ ընդունված է, որ ճիշտը «շնորհակալ լինել ինչ–որ մեկին» ձևն է։
    Չէ, Ուլուանա ջան, հենց բացառական հոլովով է ընդունված տարբերակը (շնորհակալ լինել ինչ-որ մեկից), ուղղակի կենցաղում, խոսակցական լեզվի մեջ ավելի շատ օգտագործվում է «շնորհակալ լինել ինչ-որ մեկին տարբերակը»:

  18. #762
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    «Դուք», «Ձեր», «Ձեզ» դերանունները, նախադասության մեջ մեծատառով ե՞ն գրվում: Թե՞ օրենքներ կան բացառությունների: Խնդրում եմ մանրամասնել:
    Մեջբերում եմ Դավիթ Գյուրջինյանի «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» գրքից, որը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԿԳՆ բարեփոխումների կենտրոնը («Ասողիկ» հրատարակչություն, 2005 թ.).
    Մեծատառով են գրվում հարգական (քաղաքավարական) հոգնակիի ինչպես ուղիղ, այնպես էլ թեք հոլովաձևերը: Այսպես՝ Ակնածանքով եմ հիշում Ձեզ, սիրելի՛ ուսուցիչ, Ձեր ուսանելի դասերը, երբ Դուք մեզ համար բոլորից իմաստունն էիք, և մենք շատ բան սովորեցինք Ձեզանից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (23.10.2009), Ֆոտոն (23.10.2009)

  20. #763
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Ուլուանա ջան, հենց բացառական հոլովով է ընդունված տարբերակը (շնորհակալ լինել ինչ-որ մեկից), ուղղակի կենցաղում, խոսակցական լեզվի մեջ ավելի շատ օգտագործվում է «շնորհակալ լինել ինչ-որ մեկին տարբերակը»:
    Եթե կարելի է, նշե՛ք աղբյուրը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  21. #764
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ էդպես իմանում: Բայց գրավոր խոսքում միանշանակ էդպես չեմ հանդիպել: Դա մեր ժամանակների օրենք է՞: Նկատի ունեմ՝ հետխորհրդային:
    Չեմ կարծում , ուղղակի եթե քո հանդիպածը գեղարվեստական գրականության մեջ է, հաճախ են գրողները անփույթ վերաբերվում նման հարցերին, դե եթե լավ են գրում, դա ոչինչ, կարևորը դասագրքերում ինչպես է ընդունված, դա էլ Չուկը մեջբերեց:

  22. #765
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կարելի է, նշե՛ք աղբյուրը:
    Դե Ֆոտոն ջան, ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ հայերեն գրականությունը և նյութերը համացանցում խիստ աղքատիկ են, ինչի պատճառով չեմ կարող այդտեղից հղում տալ:
    Որպես աղբյուր կարող եմ նշել «Հայոց լեզու» դպրոցական դասագրքերը` Ֆ. Խլղաթյանի հեղինակությամբ: Շուտվանից չեմ բացել, դրանք, չեմ հիշում, թե որ դասարանի դասագրքում է, բայց հաստատ կա: Բացի այդ` կան ոճաբանության մասին գրքեր, ուղղակի հեղինակներին չեմ հիշում: Մի հատ գիրք ունեի, անունը «Գրավոր խոսք» էր (հեղինակի անունը էլի չեմ հիշում), չգտա, որ ավելի գիտական մեկանաբանություն տամ:
    Սա ավելի շատ ոճաբանական խնդիր է. «շնորհակալ լինել» նշանակում է «շնորհ կալել», «շնորհ վերցնել», (ինչպես նշեց Հայկօն), իսկ ինչ-որ մեկին չես կարող «շնորհ վերցնել», ավելի ճիշտ այդ «շնորհ»-ը «կվերցնես» նրանից: Որպեսզի ավելի հստակ զգանք այդ նրբությունը, կարող ենք համեմատություն անել: Օրինակ, չես կարող ասել «գոհ եմ քեզ»: Գոհ լինում են ոչ թե ինչ-որ մեկին, այլ ինչ որ մեկից: Այսինքն ավելի ճիշտ կլինի «գոհ եմ քեզնից», ինչպես և «շնորհակալ եմ քեզնից»:

    Շնորհակալ եմ քեզնից

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (24.10.2009)

Էջ 51 152-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561101151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •