Հա՛, բայց «աղցան» ավելի հայերեն է
Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք
Հա՛, բայց «աղցան» ավելի հայերեն է
Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք
Մի ճշտում անեմ. ոչ թե սալադ, այլ սալաթ։Սահակ-ի խոսքերից
Այո, այդ բառերը նույն նշանակությունն ունեն, միայն թե հիմա ավելի շատ «աղցան» բառն օգտագործելու միտում կա, քանի որ «սալաթ» բառը հայերեն չէ։ Մյուս կողմից՝ «սալաթ» բառը նաև «մարոլ» բառի հոմանիշն է հայերենում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ տարածված է «ի նկատի ունենալ» սխալ արտահայտությունը, ճիշտը «նկատի ունենալն» է՝ առանց ի-ի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
կամ ասում են ի շնորհիվ
ճիշտ է պարզապես շնորհիվ
Ես նկատել եմ, որ շատերը խառնում են «լող տալ» ու «լողանալ» բառերը։
Օրինակ՝ սխալ է ասել. « Ես լողանալ գիտեմ, որ ջուրը գցես, չեմ խեղդվի», կամ էլ. «Դե լավ, ես գնում եմ բաղնիք լող տալու»։
Շնորհակալ եմ ՈՒՄԻՑ թե՞ ՈՒՄ
Շնորհակալ եմ ՈՒՄԻՑ։Artgeo-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.11.2009, 01:27:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
«Մեծ մասը» կամ «մեծամասնությունը» արտահայտությունների հետ բայը պետք է օգտագործել ոչ թե հոգնակի, այլ եզակի թվով, օրինակ.
Ուսանողների մեծ մասը / մեծամասնությունը չէր պատրաստվել ստուգարքին։
Ներկաների մեծ մասը / մեծամասնությունը կողմ էր առաջարկին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բացի այդ սխալը ես շատ եմ թույլ տալիս, բայց ճիշտն էլ ( դրանից բացի, բացի դրանից) էլ եմ օգտաագործում: Նաև շատ հաճախ ( համարյա թե միշտ) ի նկատի ունենալ , ի շնորհիվ ..... Ի տարբերությունն էլ է սխա՞լ փաստորեն
Կփորձեմ այսուհետև չօգտագործել այդ սխալները
Ես սիրահարվել եմ ինչ-որ մեկի վրա սխալը նաև ֆրանսերենում է շատ տարածված - je suis amoureuse /amoureux sur quelqun , բայց ճիշտն է je suis amoureuse /amoureux de quelqun . Մի հետաքրքիր տարբերակ էլ կա ֆրանսերենում , եթե բառացի թարգմանեմ, ստացվում է - ես սիրահարվել եմ ընկել( կամ սիրահարված եմ ընկել ) ինչ-որ մեկին - je suis tombée amoureuse / tomber amoureuse de quelqun
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 11.05.2006, 03:49:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Այս բաժնում Ժարգոն թեման կարդալուց հետո ինձ մոտ հարց ծագեց, - ժառգո՞նն է ճիշտ, թե՞ ժարգոնը (երկուսն էլ օգտագործվել է)
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ոչ, «ի տարբերություն» արտահայտությունը սխալ չէ։ Երևի արդեն խճճվել եք «ի»-երի մեջ և սկսել եք մտածել, թե բոլոր «ի»-երը սխալ են Բայց, «ի տարբերություն» արտահայտությունը հաստատ ճիշտ է։Arm_Lionne-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ճիշտը ժարգոնն է։Arm_Lionne-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Uluana շնորհակալություն: Հա էտ ի-երը ինչ-որ շատ են բառապաշարիս մեջ , պետքա վերացնել
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ո՞րն է «կերպարվեստ» բառի ճշգրիտ սահմանումը։ Արվեստի ո՞ր ճյուղերն են
կերպարվեստի մեջ մտնում։ Օրինակ, գորգագործությունը կերպարվեստի մե՞ջ է մտնում , թե չէ։
Ընդհամենը, թե՞ ընդամենը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ