User Tag List

Էջ 3 152-ից ԱռաջինԱռաջին 12345671353103 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 2277 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Intel-ի խոսքերից
    Այ էտ իմաստի համար էի հարցնում, հաստատ անպայման ա որ իմաստ լինի?
    Հա, իհարկե, պարտադիր է, անպայման պիտի իմաստ արտահայտի, թե չէ դա պարզապես հնչյունների մի կույտ կլինի։
    Մեկ էլ հնչյունների թե տառերի խումբը?
    Այն հնչյունը կամ հնչյունների խումբը, որն իմաստ է արտահայտում, կոչվում է բառ։

    Ընդհանրապես տարբեր հեղինակներ տարբեր սահմանումներ են տվել բառին։

    Սակայն ընդհանրացնելով՝ կարելի է սահմանել այսպես. այն հնչյունը կամ հնչյունների կապակցությունը, որն ունի ձև (բառաձև), իմաստ, շեշտ, ինքնուրույն կիրառություն և նշանակություն։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.04.2006, 23:43:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #32
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Intel-ի խոսքերից
    Այ էտ իմաստի համար էի հարցնում, հաստատ անպայման ա որ իմաստ լինի?
    Մեկ էլ հնչյունների թե տառերի խումբը?
    Հնչյունների, քանի որ կան կամ եղել են բազմաթիվ լեզուներ, որոնք այբուբեն չունեն, բայց ունեն բազմաթիվ բառեր, որոնք իմաստ են արտահայտում։ Այսինքն՝ բառերի գոյության համար անհրաժեշտ չէ տառերի գոյությունը, բայց հնչյուններ պետք են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մարդկանց մեծ մասը սխալ է թույլ տալիս «տեղյակ լինել» արտահայտությունն օգտագործելիս. ասում են «տեղյակ լինել ինչ-որ բանից, մինչդեռ պետք է լինի «տեղյակ լինել ինչ-որ բանի(ն)»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #34
    Սկսնակ անդամ Tigran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Հնչյունների, քանի որ կան կամ եղել են բազմաթիվ լեզուներ, որոնք այբուբեն չունեն, բայց ունեն բազմաթիվ բառեր, որոնք իմաստ են արտահայտում։ Այսինքն՝ բառերի գոյության համար անհրաժեշտ չէ տառերի գոյությունը, բայց հնչյուններ պետք են։
    Արշակ ջան, եթե չեմ սխալվում, այբուբեն բառը գրվում է այբբուբեն:

  5. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Tigran-ի խոսքերից
    Արշակ ջան, եթե չեմ սխալվում, այբուբեն բառը գրվում է այբբուբեն:
    Կներես, բայց սխալվում ես։
    Այբուբեն բառը մի բ-ով է գրվում, դու երևի շփոթել ես այբբենարան բառի հետ, որի մեջ ու հնչյունի սղման հետևանքով երկու բ իրար կողքի են հայտնվել (այբուբեն + արան = այբբենարան)։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #36
    Սկսնակ անդամ Tigran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Կներես, բայց սխալվում ես։
    Այբուբեն բառը մի բ-ով է գրվում, դու երևի շփոթել ես այբբենարան բառի հետ, որի մեջ ու հնչյունի սղման հետևանքով երկու բ իրար կողքի են հայտնվել (այբուբեն + արան = այբբենարան)։
    Հա, ճիշտ ես ասում
    Վերջին խմբագրող՝ Tigran: 20.04.2006, 08:50:

  7. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Վերջերս գնալով ավելի է տարածվում ու արմատավորվում «բացի այդ» սխալ արտահայտությունը։ Գուցե ոմանց թվում է, թե «բացի այդ»-ն ավելի գրական է հնչում, բայց դա մոլորություն է։ Ցավոք, այս սխալն այնքան տարածված է, որ նույնիսկ շատ մասնագետներ հենց այդ ձևն են գործածում։
    Բանն այն է, որ «բացի» կապը պահանջում է բացառական հոլով, այսինքն՝ -ից վերջավորություն. հետևաբար ճիշտը «բացի դրանից»-ն է։ Ի դեպ, ասվածը կարելի է ստուգել երկու բառերի տեղերը փոխելով, այսինքն՝ փորձեք ասել «այդ բացի», խոստովանեք, որ հիմարություն է ստացվում, ու ոչ ոք այդպես չէր ասի, մինչդեռ «դրանից բացի»-ն նույնքան ճիշտ ու բնական է հնչում, որքան «բացի դրանից»-ը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.04.2006, 12:03:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #38
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    ոչ թե <<դա քեզ չի վերաբերվում>>, այլ` <<դա քեզ չի վերաբերում>>

  9. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    ...բայց ես քեզ լավ եմ վերաբերվում

  10. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում otar-ի խոսքերից
    ոչ թե <<դա քեզ չի վերաբերվում>>, այլ` <<դա քեզ չի վերաբերում>>
    Լավ ես նկատել։
    Ես էլ մի քիչ ավելի մանրամասնեմ, որ ավելի պարզ լինի։
    Վերաբերվել նշանակում է վերաբերմունք ունենալ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի նկատմամբ, վարվել ինչ-որ մեկի հետ, հետևաբար վերաբերվել կարող է միայն մարդը կամ, համենայնդեպս, շնչավորը: Օրինակ`
    *Ես լավ եմ վերաբերվում քեզ:
    *Նա շատ լուրջ է վերաբերվում այդ հարցին:
    Իսկ վերաբերել նշանակում է կապ, առնչություն ունենալ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ.
    *Դա քեզ չի վերաբերում:
    *Քննարկվեցին ուսուցմանը վերաբերող հարցեր:
    Վերջին օրինակում եթե ասենք վերաբերվող, կստացվի, որ հարցերը վերաբերմունք ունեն ուսուցման նկատմամբ, որն, իհարկե, անհեթեթություն է:

    Վերաբերվել բառի հետ կապված կա ևս մի տարածված սխալ. երբեմն լավ վերաբերվել ինչ-որ մեկին արտահայտության փոխարեն ասում են լավ վերաբերվել ինչ-որ մեկի հետ, որը սխալ է: Կարելի է ասել լավ վարվել ինչ-որ մեկի հետ, բայց եթե վերաբերվել, ուրեմն`ինչ-որ մեկին:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #41
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Այս վերջում նշված հոլովների հետ կապված սխալները գալիս են ԽՍՀՄ տարիներին ռուսերենի շատ օգտագործումից: Շատերը ինքնաբերաբար ռուսերեն հոլովային ձեւերը բառացի թարգմանում են հայերեն:

  12. #42
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից
    Այս վերջում նշված հոլովների հետ կապված սխալները գալիս են ԽՍՀՄ տարիներին ռուսերենի շատ օգտագործումից: Շատերը ինքնաբերաբար ռուսերեն հոլովային ձեւերը բառացի թարգմանում են հայերեն:
    Ինձ էլ շատ դուր չի գալիս սիրահարվել ինչ-որ մեկի վրա արտահայտությունը, կարող ես հարգելի Egern.net ասես դա ինչի մնացուկ է?
    Վերջին խմբագրող՝ Էդգար: 22.04.2006, 19:23:

  13. #43
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Էդգար-ի խոսքերից
    Ինձ էլ շատ դուր չի գալիս սիրահարվել ինչ-որ մեկի վրա արտահայտությունը, կարող ես հարգելի Egern.net ասես դա ինչի մնացուկ է?
    Ինձ էլ է այդ հարցը միշտ հետաքրքրել. միշտ փորձել եմ գտնել այդ սխալի պատճառը, այսինքն՝ աղբյուրը, բայց իմ իմացած լեզուների մեջ չեմ գտել։
    Վերջը եկել եմ այն եզրակացության, որ դրա պատճառը այլ լեզուներում փնտրել պետք չէ։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա գալիս է հայերի հետևյալ միտումից. մենք հակված ենք տրական հոլովով դրված (-ին վերջավորություն ունեցող) բառերը հաճախ փոխարինել «-ի վրա» ձևով, որը միշտ չէ, որ ճիշտ է։ Օրինակ՝ նայել ինչ-որ մեկին - նայել ինչ-որ մեկի վրա (սխալ, այսինքն՝ ռուսաբանություն), բայց նստել բազմոցին - նստել բազմոցի վրա (երկուսն էլ ճիշտ են)։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #44
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ինձ էլ է այդ հարցը միշտ հետաքրքրել. միշտ փորձել եմ գտնել այդ սխալի պատճառը, այսինքն՝ աղբյուրը, բայց իմ իմացած լեզուների մեջ չեմ գտել։
    Վերջը եկել եմ այն եզրակացության, որ դրա պատճառը այլ լեզուներում փնտրել պետք չէ։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա գալիս է հայերի հետևյալ միտումից. մենք հակված ենք տրական հոլովով դրված (-ին վերջավորություն ունեցող) բառերը հաճախ փոխարինել «-ի վրա» ձևով, որը միշտ չէ, որ ճիշտ է։ Օրինակ՝ նայել ինչ-որ մեկին - նայել ինչ-որ մեկի վրա (սխալ, այսինքն՝ ռուսաբանություն), բայց նստել բազմոցին - նստել բազմոցի վրա (երկուսն էլ ճիշտ են)։
    Հետաքրքիր և շատ հնարավոր տարբերակ է

  15. #45
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հիմա «սալադ» ու «աղցան» բառերը նո՞ւյն բան են նշանակում։

Էջ 3 152-ից ԱռաջինԱռաջին 12345671353103 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •