Շատերը տարեկան բառի համանմանությամբ ե-ով են օգտագործում նաև ամսական և օրական բառերը, այսինքն՝ ամսեկան, օրեկան, մինչդեռ վերջիններս պետք է լինեն ա-ով։
Բացատրեմ, թե ինչու. տարեկան բառը կազմված է տարի + ական բաղադրիչներից, այսինքն՝ տարի + ական = տարեկան։ Ինչպես տեսնում եք, ե-ն իրականում ստացվել է ի և ա հնչյունների միացությունից։ Իսկ ամսական և օրական բառերի դեպքում նույնը չի կարող լինել, քանի որ վերջիններիս կառուցվածքը այլ է.
ամիս + ական = ամսական, օր + ական = օրական, այսինքն՝ այս դեպքում ուղղակի բառը (արմատը) և վերջածանցը միանում են՝ առանց հնչյունափոխության, քանի որ դրա կարիքը չկա։
Պարզապես պետք է իմանալ, որ -եկան վերջածանց չկա, կա -ական վերջածանց, որը ի հնչյունին հանդիպելիս (բառավերջում) նրա հետ միասին ե-ի է վերածվում, իսկ եթե բառը ի-ով չի վերջանում, հետևաբար, -ական ածանցը որևէ փոփոխության չի ենթարկվում։
Էջանիշներ