User Tag List

Էջ 2 152-ից ԱռաջինԱռաջին 1234561252102 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 2277 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարեկան, ամսական, օրական

    Շատերը տարեկան բառի համանմանությամբ ե-ով են օգտագործում նաև ամսական և օրական բառերը, այսինքն՝ ամսեկան, օրեկան, մինչդեռ վերջիններս պետք է լինեն ա-ով։
    Բացատրեմ, թե ինչու. տարեկան բառը կազմված է տարի + ական բաղադրիչներից, այսինքն՝ տարի + ական = տարեկան։ Ինչպես տեսնում եք, ե-ն իրականում ստացվել է ի և ա հնչյունների միացությունից։ Իսկ ամսական և օրական բառերի դեպքում նույնը չի կարող լինել, քանի որ վերջիններիս կառուցվածքը այլ է.
    ամիս + ական = ամսական, օր + ական = օրական, այսինքն՝ այս դեպքում ուղղակի բառը (արմատը) և վերջածանցը միանում են՝ առանց հնչյունափոխության, քանի որ դրա կարիքը չկա։
    Պարզապես պետք է իմանալ, որ -եկան վերջածանց չկա, կա -ական վերջածանց, որը ի հնչյունին հանդիպելիս (բառավերջում) նրա հետ միասին ե-ի է վերածվում, իսկ եթե բառը ի-ով չի վերջանում, հետևաբար, -ական ածանցը որևէ փոփոխության չի ենթարկվում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.03.2006, 11:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.12.2012), Արևհատիկ (17.08.2014)

  3. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարեկան, ամսական, օրական

    Uluana> օրեկան և տարեկան բառեր կան, բայց այլ իմաստ են արտահայտում: Երբ ճշտեմ, թե ինչու է այդպես, կգրեմ:

  4. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարեկան, ամսական, օրական

    Չէ', ճիշտ ես: ՈՒրիշ բանի հետ էի շփոթել:

  5. #19
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարեկան, ամսական, օրական

    Շատ տարածված սխալ է ածականի գերադրական աստիճանի երկու ածանցները միաժամանակ օգտագործելը, երբ ամենակարևոր կամ կարևորագույն ձևերի փոխարեն ասում են ամենակարևորագույն: Չեմ սիրում

  6. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրավեր - հրավերք

    Լեզվական մի նրբություն կա «հրավեր» ու «հրավերք» բառերի հետ կապված։
    «Հրավեր» նշանակում է մեկին ուղղված, հարգանքով արտահայտված խնդիրք, առաջարկ՝ ներկա լինելու, մասնակցելու որևէ միջոցառման։ Իսկ «հրավերք» նշանակում է հենց այդ միջոցառումը, հիմնականում կենցաղային, ուրախալի (ճաշկերույթ, նշանդրեք, երեկույթ և այլն)։
    Սխալ է. «Ես ընդունեցի նրա հրավերքը»։ Պետք է ասել. «Ես ընդունեցի նրա հրավերը»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #21
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Որ բրաուզերն եք օգտագործում???

    Մեջբերում Gevorg-ի խոսքերից
    Որ բրաուզերն եք օգտագործում???
    Գևորգ, հայերենում կա հարցական նշան « ՞ »։ Նենց որ ավելի ճիշտ կլիներ ասել.
    Ո՞ր բրաուզերն եք օգտագործում։

    Նշում
    Այս գրառումը տեղափոխված է Որ բրաուզերն եք օգտագործում??? թեմայից
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.06.2006, 19:27:

  8. #22
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Եւս մի շատ տհաճ ռուսաբանություն, որն ուղղակի ականջ է սղոցում:
    Շատ ենք օգտագործում բանը կայանում է նրանում կամ բանը նրանում է արտահայտությունները: Սա ռուսաբանություն է եւ ուղղակի թարգմանություն Дело состоит в том կամ Дело в том արտահայտությունների: Ճիշտը հետեւյալն է՝ բանն այն է:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #23
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում. պատկերացրեք մի մարդու, որը իր մազերը ամբողջովին կտրել է կամ կտրել են և մի մարդու, որի մազերը ամողջովին թափել են։ Առաջին դեպքում ես կասեմ, որ այս մարդը քյաչալ է, իսկ երկրորդ դեպքում՝ ճաղատ։ Ես միշտ այսպես եմ իմացել։ Բայց մարդիկ կան, որ ասում են, թե այդ երկու բառերի միջև տարբերություն չկա։ Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք։

  10. #24
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Այո, «մեղանչել» բառի սխալ կիրառությունն իրոք շատ տարածված է։
    Ավելացնեմ նաև, որ մարդկանց մեջ շփոթություն առաջացնողը «մեղա գալ» (մեղքը գիտակցել, ներում հայցել) արտահայտությանը ձևով նման լինելն է։
    Ի դեպ, կարծում եմ՝ այս պարագայում ամենագեղեցիկ բառը, որ կարելի է օգտագործել, ապաշխարհել-ն է:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում. պատկերացրեք մի մարդու, որը իր մազերը ամբողջովին կտրել է կամ կտրել են և մի մարդու, որի մազերը ամողջովին թափել են։ Առաջին դեպքում ես կասեմ, որ այս մարդը քյաչալ է, իսկ երկրորդ դեպքում՝ ճաղատ։ Ես միշտ այսպես եմ իմացել։ Բայց մարդիկ կան, որ ասում են, թե այդ երկու բառերի միջև տարբերություն չկա։ Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք։
    Ես միշտ իմացել եմ, որ այդ երկու բառերը քո նշած իմաստով նույնն են։ Գրառումդ կարդալուց հետո մեջս կասկած ընկավ, որոշեցի բացատրական բառարանով ստուգել։ Այստեղ գրում եմ այդ երկու բառերի բացատրությունները՝ ըստ Աղայանի բացատրական բառարանի։ Եզրակացությունը ինքդ արա.

    ՃԱՂԱՏ - ած, գ. 1.գլխի մազերը թափված, քաչալ, լերկ գլխով։ 2. փխբ. Լերկ, մերկ, բուսականությունից զուրկ։ Ճ. լեռնագագաթ։ 3. գ. Մազը թափված՝ լերկ տեղ, գլխի մազը թափված մաս։
    ՔԱՉԱԼած, գ. 1. Ճաղատ։ 2. փխբ. Լերկ, ծածկույթ չունեցող։ 3. Ծածկ չունեցող։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից
    Ի դեպ, կարծում եմ՝ այս պարագայում ամենագեղեցիկ բառը, որ կարելի է օգտագործել, ապաշխարհել-ն է:
    ապաշխարել, առանց հ-ի

  13. #27
    տենց :) Intel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    "Բառ"-ի սահմանումը ոնց ա?

  14. #28
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    ապաշխարել, առանց հ-ի
    Շատ զգայացունց էր Ձեր զայրույթը, ներողամտություն եմ հայցում Փորձեք կարվալոլ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #29
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Intel-ի խոսքերից
    "Բառ"-ի սահմանումը ոնց ա?
    Բառ, եթե չեմ սխալվում, կոչվում է հնչյունների այն խումբը, որն արտահայտում է իմաստ...
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  16. #30
    տենց :) Intel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից
    Բառ, եթե չեմ սխալվում, կոչվում է հնչյունների այն խումբը, որն արտահայտում է իմաստ...
    Այ էտ իմաստի համար էի հարցնում, հաստատ անպայման ա որ իմաստ լինի?
    Մեկ էլ հնչյունների թե տառերի խումբը?

Էջ 2 152-ից ԱռաջինԱռաջին 1234561252102 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 9 հոգի. (0 անդամ և 9 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •