Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ՛, որ հայերենում բառերը շատ ավելի երկար են, դա փաստ է. երեք տարի է, ինչ թարգմանություններով եմ զբաղվում: Նկատել եմ, որ 7-8 տող անգլերենը 9-10 տող հայերեն է դառնում: Մի անգամ էլ գիտական աշխատանք գրելիս տեքստը ռուսերեն էր, սակայն տեքստի մեջ սահմանափակում էր դրած: Ղեկավարս ռուսերեն տեքստն այնքան կրճատեց, որ հայերեն թարգմանելիս չգերազանցենք նշված տառերի քանակը: Բայց երբևէ մտքովս չի անցնել բողոքել դրանից:
Էհ ես էլ եմ դրա հետ շատ բախվել, բայց դա կրկին տերմինների ու մասնագիտական լեզվի առանձնահատկությունն է: Օրինակ, իմ մասնագիտությամբ կամ դրան մոտ՝ մի խոսքով անգլերեն տեխնիկական տեքստերում ահավոր շատ է «տեխնիկական ժարգոնը»՝ այսինքն իրանք դա այդպես են անվանում, թեկուզ և դա այնքան էլ տրամաբանակա ու կոռեկտ չէ այդպես անվանել, բայց մարդիկ տենց են գրում ու իրար հասկանում են: Դա եթե նույն կերպ հայերեն թարգմանենք լրիվ այլ իմաստ կստացվի, ստիպված ենք լինում առավել ճշգրիտ բնորոշում տալ, ինչն էլ բերում է նախադասությունների երկարացման: Ընդ որում, հատուկ ուզում եմ նշել, որ, համենայնդեպս ինձ հանդիպած դեպքերում, ոչ թե բառերն են երկար, այլ բառերի քանակն է մեծ: