Օտար լեզուներից խոսք գնաց ու իրանց ընդհանրություններից ու տարբերություններից՝ հայերենի հետ, ինձ հետաքրքիր ա՝ արդյո՞ք Հայաստանում հիմա որ օֆիցիալ ինչ-որ մեկին մի նամակ են ուղարկում՝ ամենավերջում քաղաքավարության ֆորմուլա տեղադրում են, թե չէ: Բերեմ օրինակ. ես էս վերջին տարիների էնքան թղթաբանախեղդ եմ եղել (երևի արդեն մոտ 500 ից ավելի նամակներ եմ գրել՝ հասցեագրված ստեղ-ընդեղ՝ թե՛ անգլերենով, թե՛ ֆրանսերենով) ու արդեն սովորություն ա դարձել ամեն մի նամակի տակ քաղաքավարության ֆորմուլա տեղադրելը ու նենց ինձ դա մեծ բավականություն ա պատճառում: Օրինակ՝ ուղղակի հասարալ Best Regards -ի կամ Cordially-ի փոխարեն ֆրանսիացիները սիրում են ճոխ-ճոխ բաներ գրել ու դա ֆրանսիական կուլտուրայի մի մասն ա ու առանց դրա ստեղ եթե նամակ գրեց՝ լավ չեն նայի: Մասնավորապես՝ Please accept, Sir, the assurance of my highest consideration. Խնդրում եմ, պարոն, ստացեք բարձր ուշադրությանս հավաստիքը

, կամ ես արդեն ինչ ասես չեմ դնում տակը, որ ճոխ էրևա ու սիրում են իրանք … ասենք ֆրանսերենում շատ ընդունված Je vous prie d’agréer, Madame, l’expression de mes salutations les plus distinguées, կամ Je vous prie de croire, Madame, Monsieur, à mes sentiments les plus cordiaux. (Խնդրում եմ ընդունեք բարձր ողջույններիս արտահայտումը

, կամ Խնդրում եմ, տիկնայք և պարոնայք, ընդունեք ամենասիրալիր զգացմունքներիս հավաստիքը :Ճճճ : Սենց բաներ հիմա գրվու՞մ են Հայաստանյան նամակներում …
Էջանիշներ