Չիմացա որտեղ հարցս տամ, կարծում եմ ամենահարմար տեղը սա է:
Կուզենայի իմանալ, թե ինչ է նշանակում <<ջան>> բառը, և որտեղից է այն մտել մեր լեզվի մեջ? Ասենք իմ համար անունը ասելուց հետո ջան ասելը սովորականի նման մի բան է, նույնիսկ չաթային զրույցներում, երբ միայն անունն եմ գրում` ինչ-որ խիստ տոնով ասածի է նմանվում: Ասենք`
-Կարինե ջան, իմ ասածները սխալ ես հասկանում:
կամ
-Կարինե, իմ ասածները սխալ ես հասկանում:
Ղարաբաղում նկատեցի, որ ջան-ով գրեթե չեն դիմում: Աղջիկների խոսակցականում ընդհանրապես չկար: Էլի տարօրինակ բաներ կային, օրինակ` գնա, գալիս եմ-ը` լրիվ ուրիշ բան էր նշանակում: Կամ թիթիզից կարող էին վիրավորվել, լիրբը վերջին բառերից էր` չնայած որ մենք հաճախ մեր երեխաներին ասում ենք. <<Ինչ ես լրբացել, ընկել մեջ?>>:
Հիմա էս վիդեոյի մեջ լսեցի, նորից մոտս արթնացավ էդ հարցը: Իմացողներ կան?
Էս էլ վիդեոն`
https://youtu.be/fS-Cqzpe3Mk?t=4m32s
Ասենք իրա դու-ով խոսելը չի նկատում, ասելուց հետո յանի ներողություն է խնդրում, բայց մեկ է էլի նույն ձևով շարունակում է:
Էջանիշներ