User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադեւելահայերէնի մէջ կը գտնենք անհեթեթ բառ մը, որ է «ցաւազրկել»:
    Ցաւը հեռացնելը, դադրեցնելը կամ չէզոքացնելը զրկանք մը չէ, որպէսզի «ցաւազրկել» ըսենք: Ցաւը բացասական իրողութիւն մը ըլլալուն՝ պէտք է ըսել «ցաւազերծել»:
    Զրկանքը դրական իրողութիւններու կը վերաբերի:
    Բացասական իրողութեանց վերաբերողը զերծումն է:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադեւելահայերէնի մէջ կը գտնենք անհեթեթ բառ մը, որ է «ցաւազրկել»:
    Ցաւը հեռացնելը, դադրեցնելը կամ չէզոքացնելը զրկանք մը չէ, որպէսզի «ցաւազրկել» ըսենք: Ցաւը բացասական իրողութիւն մը ըլլալուն՝ պէտք է ըսել «ցաւազերծել»:
    Զրկանքը դրական իրողութիւններու կը վերաբերի:
    Բացասական իրողութեանց վերաբերողը զերծումն է:
    Շատ ճիշտ եք նկատել, որ ցավազրկելն անհեթեթ բառ է, բայց ես ավելի լավ առաջարկ ունեմ. ի՞նչ կասեք ցավազատելու մասին:

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ բարեհունչ բառ մը չէ «ցաւազատել»-ը:
    Զերծել-ով ունինք արդէն շատ վայելուչ բարդութիւններ՝ ախտազերծել, ականազերծել, վնասազերծել, վարակազերծել, վտանգազերծել, մանրէազերծել եւ այլն:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (06.03.2016)

  5. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արեւելահայերէնը ունի նաեւ յետայսու (հետայսու) սխալագրութիւնը եւս, որ բաւական կը գործածուի: Անշուշտ արեւմտահայերու մէջ եւս զայն սխալմամբ գործածողներ կան, բայց արեւմտահայ բառարանագիրները տեղ չեն տար անոր:
    Յետ (հետ) յետադրութիւնը կը պահանջէ սեռական հոլով խնդիր, օրինակ՝ յետ մահու, յետ Քրիստոսի, յետ սակարկաութեան եւ այլն: Իսկ «այսու» դերանունը գործիական հոլով է, կը նշանակէ «ասով»: Եթէ անպայման պիտի սրբագրենք այս բառը, ապա պիտի ըսենք՝ յետ այսր կամ յետ ասորիկ: Սակայն ասոնք յանձնարարելի ու կենսունակ կառոյցներ չեն:
    Ունինք շատ վայելուչ այսուհետեւ, այդուհետեւ, այնուհետեւ բառերը, որոնք լայնօրէն գոհացուցիչ են:

  6. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Եղիայան, ինձ թվում ա՝ այդքան էլ ազնիվ զբաղմունք չէ արևելահայերեն բառերը սխալ հանելը, նույնիսկ քիչ մը ծիծաղելի է նայվում: Հանգամանքների բերումով այնպես ա ստացվել, որ մեր լեզուն երկու գրավոր տարբերակներ ունի, որոնցից մեկը հիմնված է Պոլսի բարբառի վրա, մյուսը՝ Երևանի կամ Արարատյան ասենք գուցե, դեռ կարող էր էնպես ստացվել, որ Թբիլիսիի բարբառի հիման վրա էլ առանձին գրական տարբերակ զարգանար: Հիմա այդ երկու գրական տարբերակները ինքնուրույն իրարից հեռու զարգացման ուղի են անցնում՝ համալրվում նոր բառերով, բառերը իմաստափոխվում են, երբեմն կորցնում են նախնական իմաստը, ձեռք բերում նոր իմատներ, երբեմն նոր բառեր են ստեղծվում, որոնք գուցե էդքան էլ ճիշտ կամ ամբողջականորեն չեն արտահայտում այն հասկացությունը, որը նշանակում են, բայց հասարակությունը ընդունում ա այդ բառերը, յուրացնում դրանք, ընկալում այն նշանակությամբ, որով նախատեսված է ընկալել: Պետք չէ կռվել, բողոքել, միմյանց ծաղրել: Եկեք սիրենք իրար, ես շատ եմ սիրում արևմտահայերենը. ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ լեզուն ա՝ արևելահայերենից գեղեցիկ, բայց երբ արևմտահայերենի լեզվակիրը սկսում է քննադատել հայերեն լեզվի էն տարբերակը, որով ես եմ խոսում, նույնիսկ վիրավորական ա: Պետք չի տենց: Սիրեք մեր արևելահայերենը էնպես, ինչպես մենք ենք սիրում ձեր և մեր արևմտահայերենը: Մեզ մոտ նույնիսկ մի տեսակ classy ա խոսքի մեջ երբեմն արևմտահայերեն բառեր, շարադասություն, հնչողություն օգտագործելը: Մենք ձեզ սիրում ենք Հայաստանում:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.03.2016), _Հրաչ_ (06.03.2016), Ներսես_AM (07.03.2016), Ուլուանա (06.03.2016)

  8. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի՛ Շինարար,
    Մեր սէրը նուազ չէ Ձեր ու Ձեր բարբառի հանդէպ, սրան կարող ես լիարժէք հաւատալ: Թող որ ինքս ամբողջ հայերէնը, իր բոլոր արտայայտութիւններով, կը դաւանեմ մէկ ու միասնական լեզու:
    Այսուհանդերձ, սխալ կառոյցներ կը գտնուեն ու կարող են սպրդել ամէն տեղ, եւ տեսաբանի պարտականութիւնն է սրբագրել դրանք եւ զգուղացնել անտեղեակները, ճիշտ այնպէս, ինչպէս չափահասը կ'առաջնորդի անզգուշ մանուկը:
    Ես կ'առաջարկեմ, որ «յետայսուի»-ի մասին հարցնէք Ձեր գրաբարագէտներին, ու նրանք պիտի հաստատեն իմ մտահոգութիւնը:
    Իսկ սխալ կառոյցը պէտք է միշտ խոտելի լինի բոլորըիս համար:
    Մենք եղբայրներ ենք, եւ իբր այդպիսին կը շարադրեմ այս տողերը:
    Ողջ մնաս ու մնաք:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.03.2016)

  10. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելինե՛ր,
    Բանասէր բարեկամ մը ինծի կը հարցնէ, թէ ծանօ՞թ եմ այն քերթուածին, որ կը սկսի հետեւեալ չորս տողերով՝
    Ես գիտեմ շատ անուններ,
    Անուններ կարճ ու երկար,
    Սիրուն, քնքուշ անուններ
    Տղայի ու աղջկայ...
    Կ'ղաչեմ, եթէ գիտցող կայ սրա հեղինակի անունը, թող բարեհաճի անյապաղ տեղեկացնել:
    Կանխայայտ շնորհակալութիւն:

  11. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի՛ Շինարար,
    Մեր սէրը նուազ չէ Ձեր ու Ձեր բարբառի հանդէպ, սրան կարող ես լիարժէք հաւատալ: Թող որ ինքս ամբողջ հայերէնը, իր բոլոր արտայայտութիւններով, կը դաւանեմ մէկ ու միասնական լեզու:
    Այսուհանդերձ, սխալ կառոյցներ կը գտնուեն ու կարող են սպրդել ամէն տեղ, եւ տեսաբանի պարտականութիւնն է սրբագրել դրանք եւ զգուղացնել անտեղեակները, ճիշտ այնպէս, ինչպէս չափահասը կ'առաջնորդի անզգուշ մանուկը:
    Ես կ'առաջարկեմ, որ «յետայսուի»-ի մասին հարցնէք Ձեր գրաբարագէտներին, ու նրանք պիտի հաստատեն իմ մտահոգութիւնը:
    Իսկ սխալ կառոյցը պէտք է միշտ խոտելի լինի բոլորըիս համար:
    Մենք եղբայրներ ենք, եւ իբր այդպիսին կը շարադրեմ այս տողերը:
    Ողջ մնաս ու մնաք:
    Սխալ կառույցները կարող են ժամանակի ընթացքում դառնալ ճիշտ՝ մտցնելով նոր կանոններ:
    Լեզուները եղել ու շարունակում են մնալ կենդանի օրգանիզմներ: Եթե տվյալ բառը լեզվի մեջ մտել է, դարձել է խոսակցական լեզվի անբաժանելի մաս, եթե այն տեղ է գտել բառարաններում, եթե լայնորեն գործածվել է մամուլում, եթե ժամանակակից ու ոչ ժամանակակից հայ գրողները այն կիրառել են ստեղծագործություններում, եթե թարմանիչներն օգտագործել են իրենց թարգմանություններում, ապա այդ բառն արդեն լիարժեք ճիշտ բառ է դարձել:

    Տեսբանը կարող է ընդամենը լեզվական վերլուծություն անել ու ասել, որ սկզբնավորման ժամանակ այն առաջացել է սխալ կազմությամբ, բայց այսօր ինքն արդեն ճիշտ բառ է:

    Իսկ բառարանագետները պարտավոր են այդ բառը ներկայացնել բառարաններում, թեկուզ նշելով, որ սկզբնավորման ժամանակ այն առաջացել է սխալ կազմությամբ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (09.03.2016), Աթեիստ (13.03.2016), Շինարար (09.03.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •