User Tag List

Էջ 139 152-ից ԱռաջինԱռաջին ... 3989129135136137138139140141142143149 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,071 համարից մինչև 2,085 համարի արդյունքները՝ ընդհանուր 2277 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #2071
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kitty-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս լսեցի, որ հեռուստացույցով խոսում էին արագաչափերի ու չվերթների մասին:Մի տեսակ խորթ թվաց...Գիտեմ,որ ճիշտ են արագաչափներ ու չվերթեր տարբերակները:

    Եթե սխալվում եմ խնդրում եմ բարի մարդկանց ինձ լուսավորել:
    Հայոց լեզվի շտեմարաններից մեկի մեջ էլ չվերթ բառը կար, ու եթե շտեմարանի պատասխաններին հավատանք ուրեմն չվերթներ պետք է լինի, որովհետև էդ գրողի տարած գրքի մեջ զուգաձևերը հաշվի չեն առնում: նույն տիպի նաև կետադրության առաջադրանքներ կան, երկու ձևով էլ կարող ես կետադրել, բայց ինչ-որ մութ սկզբունքներով առանջնորդվելով իրենց համար մի տարբերակն է ճիշտ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kitty (18.05.2015)

  3. #2072
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաշտոց պողոտայի վրա գտնվում է կարմիր գեղեցիկ արծաթագույն անվահեծերով շքեղ ճապոնական ավտոմեքենա:

    Երկու հարց: Ստորակետ(եր) չդնելը ճիշտ էր? "Մաշտոց" բառը սեռական հոլովով չդնելը ճիշտ էր?
    Բարև Ձեզ

  4. #2073
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաշտոց պողոտայի վրա գտնվում է կարմիր գեղեցիկ արծաթագույն անվահեծերով շքեղ ճապոնական ավտոմեքենա:

    Երկու հարց: Ստորակետ(եր) չդնելը ճիշտ էր? "Մաշտոց" բառը սեռական հոլովով չդնելը ճիշտ էր?
    Նախ Մաշտոցի պողոտա պետք է լինի։ Բացի դրանից, պողոտայում, ոչ թե պողոտայի վրա։

    Ստորակետ էլ հաստատ գոնե ինչ–որ տեղ պետք է. փաստորեն, երկու գույն կա թվարկված, ու ոչ մի ստորակետ, դա խառնաշփոթ է առաջացնում։ Իհարկե, գույներից դատելով՝ կարելի է ենթադրել, որ կարմիրը վերաբերում է ավտոմեքենային, արծաթագույնը՝ անվահեծերին, բայց կետադրելիս նման բաների վրա չի կարելի հիմնվել։ Իսկ գեղեցիկը պարզ չի, թե որ բառին է վերաբերում։ Համարենք, որ մեքենային։
    Ես էսպես կձևակերպեի ու կկետադրեի.

    Մաշտոցի պողոտայում արծաթագույն անվահեծերով գեղեցիկ, շքեղ կարմիր ավտոմեքենա կա։

    «Գտնվում է»–ն էստեղ անբնական է հնչում։ Ուրիշ բան, եթե ուզում եք շեշտել, որ այսինչ ավտոմեքենան հենց Մաշտոցի պողոտայում է գտնվում։ Էդ դեպքում կլիներ էսպես.

    Արծաթագույն անվահեծերով գեղեցիկ, շքեղ կարմիր ավտոմեքենան գտնվում է Մաշտոցի պողոտայում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (18.05.2015)

  6. #2074
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, իսկ անվահեծը սխալ չի՞։ Ճիշտը անվահեց չի՞։
    bararanonline.com/անվահեց

  7. #2075
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, իսկ անվահեծը սխալ չի՞։ Ճիշտը անվահեց չի՞։
    bararanonline.com/անվահեց
    Ճիշտն ասած՝ ինձ էդ բառն ընդհանրապես ծանոթ չէր, ուղղակի ենթադրեցի, որ մեքենայից քիչ թե շատ գլուխ հանող մարդիկ երևի կիմանան, ու ենթադրեցի, որ երևի ճիշտ ա գրված ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #2076
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ Ձեզ նեղություն տամ հարցերովս:
    Որն է ճիշտ?

    1. ԱՄՆ-ն, թե ԱՄՆ-ը:
    2. ԵՊՀ ռեկտոր, թե ԵՊՀ-ի ռեկտոր կամ ՀՀ օրենք, թե ՀՀ-ի օրենք: Իսկ մեկ տառով հապավման դեպքում? Ո-ի, թե Ո (ոստիկանություն) :
    3. Այս նախադասության կետադրությունը ճիշտ է? Անտառում կան տարբեր տեսակի սնկեր, այդ թվում` շամպինյոններ:
    4. Այս նախադասության կետադրությունը ճիշտ է? "A" և "B" ավտոտնակներում կան ավտոմեքենաներ, համապատասխանաբար` "Lexus" և "Mercedes" մակնիշի:
    5. Այս նախադասության կետադրությունը ճիշտ է? Արմենի համար բարեխոսել է Արթուրը, Պետրոսը, Հայկը, ինչպես նաև Վարդանի եղբայրը:
    4. Պողոս Պողոսյանի խոսքերը հիմնավորվում են հետևյալ փաստաթղթերի առկայություններով (թե առկայությամբ) ?
    Բարև Ձեզ

  9. #2077
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ ինձ էդ բառն ընդհանրապես ծանոթ չէր, ուղղակի ենթադրեցի, որ մեքենայից քիչ թե շատ գլուխ հանող մարդիկ երևի կիմանան, ու ենթադրեցի, որ երևի ճիշտ ա գրված ։
    Իմիջիայլոց, ավտոմեքենաների հայտարարություններում ինձ միայն "ծ" տարբերակովն էր աչքի ընկել:
    Բարև Ձեզ

  10. #2078
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ Մաշտոցի պողոտա պետք է լինի։ Բացի դրանից, պողոտայում, ոչ թե պողոտայի վրա։
    Ռադիո (կարծեմ) 107.7 - ով առավոտներին հաղորդաշար կա, ընդեղի վարողը մի անգամ ասաց, որ փողոցների անունները սեռական հոլովով չեն դրվում, ու օրինակ բերեց` Թումանյան փողոց, այլ ոչ թե` Թումանյանի, Տերյան փողոց, այլ ոչ թե` Տերյանի և այլն:
    Բարև Ձեզ

  11. #2079
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ Ձեզ նեղություն տամ հարցերովս:
    Որն է ճիշտ?

    1. ԱՄՆ-ն, թե ԱՄՆ-ը:
    2. ԵՊՀ ռեկտոր, թե ԵՊՀ-ի ռեկտոր կամ ՀՀ օրենք, թե ՀՀ-ի օրենք: Իսկ մեկ տառով հապավման դեպքում? Ո-ի, թե Ո (ոստիկանություն) :
    3. Այս նախադասության կետադրությունը ճիշտ է? Անտառում կան տարբեր տեսակի սնկեր, այդ թվում` շամպինյոններ:
    4. Այս նախադասության կետադրությունը ճիշտ է? "A" և "B" ավտոտնակներում կան ավտոմեքենաներ, համապատասխանաբար` "Lexus" և "Mercedes" մակնիշի:
    5. Այս նախադասության կետադրությունը ճիշտ է? Արմենի համար բարեխոսել է Արթուրը, Պետրոսը, Հայկը, ինչպես նաև Վարդանի եղբայրը:
    4. Պողոս Պողոսյանի խոսքերը հիմնավորվում են հետևյալ փաստաթղթերի առկայություններով (թե առկայությամբ) ?
    1. Որքան գիտեմ, ԱՄՆ-ը:
    2. Որքան գիտեմ, ԵՊՀ ռեկտոր, ՀՀ օրենք, առանց ի–երի: Ոստիկանության մասը լավ չհասկացա։
    3. Այո, ճիշտ է։
    4. Այո, ճիշտ է, միայն թե տառերը չակերտների մեջ վերցնել պետք չէ։ Բայց եթե պետք էլ լիներ, հայերեն չակերտները ճիշտ կլինեին։
    5. Կետադրությունը ճիշտ է, միայն թե բարեխոսել են, ոչ թե բարեխոսել է, քանի որ խոսքը բազմաթիվ մարդկանց մասին է։
    6. առկայությամբ
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (19.05.2015), Vaio (18.05.2015)

  13. #2080
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Որքան գիտեմ, ԱՄՆ-ը:
    2. Որքան գիտեմ, ԵՊՀ ռեկտոր, ՀՀ օրենք, առանց ի–երի: Ոստիկանության մասը լավ չհասկացա։
    3. Այո, ճիշտ է։
    4. Այո, ճիշտ է, միայն թե տառերը չակերտների մեջ վերցնել պետք չէ։ Բայց եթե պետք էլ լիներ, հայերեն չակերտները ճիշտ կլինեին։
    5. Կետադրությունը ճիշտ է, միայն թե բարեխոսել են, ոչ թե բարեխոսել է, քանի որ խոսքը բազմաթիվ մարդկանց մասին է։
    6. առկայությամբ
    2. Ոստիկանության (սեռ. հոլովով) բառը հապավումով գրելիս պետք է գրել Ո-ի, թե Ո?
    5. Բայց ենթական (Արթուրը, Պետրոսը, Հայկը, Վարդանի եղբայրը) ու ստորոգյալը (բարեխոսել է) եզակի թվով են...
    Բարև Ձեզ

  14. #2081
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ոստիկանության (սեռ. հոլովով) բառը հապավումով գրելիս պետք է գրել Ո-ի, թե Ո?
    5. Բայց ենթական (Արթուրը, Պետրոսը, Հայկը, Վարդանի եղբայրը) ու ստորոգյալը (բարեխոսել է) եզակի թվով են...
    Ճիշտն ասած՝ մի քիչ լավ չեմ պատկերացնում միայն Ոստիկանությունը հապավումով գրված, հաջորդ բառը՝ լրիվ։ Կոնկրետ օրինակ կբերե՞ս։

    Տվյալ նախադասության մեջ ենթական բազմակի է, հետևաբար հոգնակիով պիտի դրվի։ Էդտեղ կասկած չկա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #2082
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվյալ նախադասության մեջ ենթական բազմակի է, հետևաբար հոգնակիով պիտի դրվի։ Էդտեղ կասկած չկա։
    Հիշում ես մի անգամ մի հատ էսպիսի նախադասություն էի գրել.

    Սեղանի վրա կա երկու հատ խնձոր և երեք հատ տանձ:

    Ասել էիր, թե քանի որ ենթական (խնձոր, տանձ) եզակի թվով է, ապա ստորոգյալը (կա) ևս պետք է եզակի թվով լինի` անկախ այն հանագմանքից, որ եզակին շատ է (բազմակի է):
    Բարև Ձեզ

  16. #2083
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, ավտոմեքենաների հայտարարություններում ինձ միայն "ծ" տարբերակովն էր աչքի ընկել:
    Հեչ զարմանալի չի, որ տենց բառը մարդիկ չգիտեն, որտեւ շատ ավելի լուրջ սխալներ կան տարածված:
    Խնդիրը ավելի շատ էն ա, որ մարդիկ չեն մտածում, որ իրանց իմացածը կարա ճիշտ չլինի, կամ էլ իրանց մեկ ա` ինչքանով ճիշտ կլինի:

    Ես էլ հաստատ չգիտեի, կասկածում էի, դրա համար նայեցի ու համոզվեցի, որ ճիշտը «ց»-ով տարբերակն ա, քանի որ կա «հեց» բառը, որը հենց անվի շրջանակն ա:

    Մալխասյանցի բառարանից`
    http://nayiri.com/media/images/dp//6..._Page_1250.png

  17. #2084
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետևյալ տարբերակներից ո՞րն է ճիշտ.

    ա) ապրեցե՛ք երկար
    բ) ապրե՛ք երկար

  18. #2085
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետևյալ տարբերակներից ո՞րն է ճիշտ.

    ա) ապրեցե՛ք երկար
    բ) ապրե՛ք երկար
    Որքան գիտեմ, հրամայականում «–եց»–ով ձևերը հնացած են համարվում հիմա։ Համենայնդեպս, «ապրե՛ք»–ը հաստատ ճիշտ է, իսկ «ապրեցե՛ք»–ի հետ կապված առնվազն տարաձայնություններ կլինեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 139 152-ից ԱռաջինԱռաջին ... 3989129135136137138139140141142143149 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •