Ճիշտը «ձեզնից» տարբերակն ա: «Ձեզանից»-ը խոսակցական ա:
Աղբյուր՝ հայոց լեզվի դպրոցական դասագրքեր:
Ճիշտը «ձեզնից» տարբերակն ա: «Ձեզանից»-ը խոսակցական ա:
Աղբյուր՝ հայոց լեզվի դպրոցական դասագրքեր:
Իսկ մեր բուհական դասագիրքը (Լ. Եզեկյան, «Հայոց լեզու», ԵՊՀ հրատ. 2007, էջ 261) պնդում ա, որ.
«Նշենք նաև, որ ես, դու, մենք, դուք դերանունները բացառական, գործիական, ներգոյական հոլովներում վերջավորությունից առաջ ստանում են ն, ան մասնիկները և այս առումով գոյանում են զուգաձևություններ՝ ինձնից//ինձանից, ինձնով//ինձանով, ինձնում//ինձանում և այլն:»
Հնարավոր է՝ արդեն 2007 թվականին «ա»-երով տարբերակները լրիվ օրինաչափ են դարձել: Դպրոցում մեր անցած հայերենով քննարկվող դերանունների համար գոյություն ուներ միատեսակ կիրառություն՝ առանց զուգաձևությունների, որպիսի տարբերակը շփոթություններից խուսափելու համար, կարծում եմ, առավել քան ճիշտ էր:
Ամեն դեպքում, լեզուն փոխվում, զարգանում է կամ ապազարգանում է, օրը մի կանոն փոփոխում են: Մի օր էլ «է» օժանդակ բային կունենանք մի շատ գեղեցիկ զուգաձևություն՝ «ա» օժանդակ բայ, քանի որ դա էլ, չնայած խոսակցական է, բայց շատ է կիրառվում: Որ լինի, չեմ զարմանա:![]()
Varzor (13.04.2012)
Ես էլ եմ միշտ իմացել, որ կարճ տարբերակը ճիշտն ա:
DIXIcarpe noctem
Ճիշտն ասաց, ես էլ եմ իմացել, որ կարճ տարբերակը (ձեզնից) ճիշտ է, բայց վերջերս մի տեղ կարդացի` ձեզանից, և դրա համար մտածեցի կարողա ճիշտը վերջին տարբերակն է:
Բարև Ձեզ
Մի քանի ամիս առաջ "բոզ" բառի վերաբերյալ այս թեմայում սիմպոզիում էր ընթանում, դրա համար որոշեցի գրել:
Քիչ առաջ նայում էի "Շանթ" հեռուստաընկերության "Մութ սենյակ" հաղորդումը, որտեղ մի տղա կար, ով եկել էր, ինչպես ինքը ասաց, Բոզի գյուղից:
Այդ տղային հարցրին, թե որտեղից է այդ գյուղը ստացել այդ անվանումը, ինքն էլ պատասխանեց, որ այդ գյուղում միշտ շատ խոտեր են վառել և այդ անունը` բոզը, եկել է այդ վառվող խոտի գույնից:
Բարև Ձեզ
Խոտի տարբերակը հետաքրքիր է, բայց ես էլ լսել եմ այն տարբերակը, որ դա բնակիչների մազերի գույնի հետ կապված է եղել: ՄԻնչև հիմա էլ Տավուշի ու Լոռվա որոշ գյուղերում տարեց բնակիչները այդ բառը հենց գույն իմաստով էլ օգատգործում են որոշ մարդկանց բնութագրելու համար: Ի դեպ այդ գույնը հիշատակվում է նաև Սասունցի Դավթի Թումանյանական տարեբրակում, որիպես նապաստակի գույն![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ