Նախապես ասեմ, որ ներքոհիշյալը քիչ առաջ մտքովս անցավ, Վիքին մի թեթև փորփրելուց հետո:
Ինձ թվում ա, որ գիշերահավասարը /անգլերեն համարժեքը` equinox, լատիներենից թարգմանաբար նույն բանն ա/ սկզբունքորեն սխալ ա, որովհետև ստուգաբանորեն նշանակում ա «ցերեկվա ու գիշերվա հավասարություն» /հմմտ. ռուսերեն равноденствие - ցերեկահավասարություն, եթե բառացի թարգմանենք/, այնինչ արևադարձի ժամանակ ցերեկվա ու գիշերվա տևողությունների տարբերությունը ամենամեծն ա:![]()
Rammstein (19.06.2011), StrangeLittleGirl (18.06.2011)
Գիշերահավասարը ամառային չի լինումԿան գարնանային և աշնանային գիշերահավասարներ` այն օրերն են, երբ ցերեկվա և գիշերվա տևողությունների հավասար են:
Այս տարի գարնանային գիշերահավասարը սովորականից մեկ օր շուտ է եղել` մարտի 20-ին, 21-ի փոխարեն (աստղագետներն ասում են վերջին 10 տարիներին մեկ օր առաջ է ընկեր):
Հունիսի 21-ի համար ճիշտ տարբերակն է արևադարձը: Իմաստային տեսանկյունից լիովին համընկնում է
Բայց ինչպես են կոչում դեկտեմբերի 21-ը ?? Ռուսերեն ասում են зимнее солнцестояние (հունիսի 21-ն էլ летнее):
Առաջարկում եմ քննարկել «բացօթյա» և «բացօդյա» բառերի իմաստային նրբությունները և թե որտեղ որն է ճիշտ գործածել: Եթե ինչ-որ մեկը բացատրական բառարան ունի, խնդրում եմ արտագրել, թե դրանցից ամեն մեկի դիմաց ինչ է գրված: Հայերենի ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարանը տալիս է հետևյալը միայն՝
Բացօդյա, [-օթյա] բաց օդում
Բացօթյա, բաց երկնքի տակ
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ամպ (23.06.2011)
Ես էլ էի ուզում հենց էս բառերի մասին հարցնել: Վերջերս նկատել եմ, որ գրեթե բոլորը բաց երկնիքի տակ արտահայտության համար բացօդյա բառն են օգտագործում: Ես միշտ օգտագործել եմ բացօթյա տարբերակը (բաց+օթյա/կ/ (օթյակ - սենյակ), այսինքն բաց երկնքի տակ) : Բացօդյա տարբերակը սխալ եմ համարում, բացատրությունն էլ չեմ կարողանում գտնել. բաց օ՞դ: Ուղղագրական բառարանում նայել եմ, կար միայն բացօթյան:
Վերջին խմբագրող՝ Ամպ: 23.06.2011, 13:48:
In consiliis nostris fatum nostrum est.
AniwaR (23.06.2011)
Համաձայն եմ: Ես էլ՝ նույնը ու կարծում էի, թե «բացօդյա» բառ ընդհանրապես չկա: Իմ ձեռքի տակ եղած բառարանը 2-ն էլ տալիս է, բայց սրա մեջ շատ են նաև բարբառային, «ոչ ճիշտ» (դիմացը համապատասխան նշումով), նույնիսկ գռեհիկ, մի խոսքով՝ գրեթե բոլոր բառերը, որ կարելի է հանդիպել հայերենում: Դրա համար լավ կլիներ էն մեծ բացատրական բառարանով ճշտել (որը ես չունեմ): :/
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Կարծեմ հիմա երկուսն էլ գրական են: «Բացօթյա»-ն, երբ երկրի վրա կանգնած ես (Ամպի ասածով բաց օթյակում), իսկ «բացօդյա»-ն երբ օդում ես, ազատ անկման մեջ: Բայց արհեստականությունը աչք է ծակում:
Ի դեպ Աճառյանը գրում է «բացօթեայ (սխալ է գրել բացօդեայ՝ ինչպէս տարածուած է Կովկասում, տգէտ գրողների մոտ)» /«Հայերեն արմատական բառարան» հ. 1, էջ 403/:
Իմա՝ 1926թ.-ին այդ գործի տպագրության ժամանակ «բացօդյա»-ն «բացօթյա»-յի սխալ /ուղղագրության տեսակետից/ տարբերակն է եղել, հետո բառը վերաիմաստավորվել է:![]()
AniwaR (23.06.2011)
Աղայանի բացատրական բառարանում նայեցի:
Բացօդյա - 1. Բաց օդում, շենքերից դուրս: 2. Տե՛ս Բացօթյա:
Բացօթյա - Բաց օդում, բաց երկնքի տակ:
Կարծում եմ՝ ընդունելի ձևը թ-ովն է, բայց դ-ովն էլ սխալ չէ: Չնայած դպրոցում սովորեցնում էին, որ թ-ով է գրվում էդ բառը:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ճիշտը թ-ովն ա: Համենայն դեպս Աղայանով ստուգեցի, «բացօդյա» ձև կա, բայց դիմացը գրված ա տես՝ բացօթյա: Այսինքն՝ ճիշտ ու հանձնարարելի ձևը հենց «բացօթյան» ա: Բառարանում դ-ով բառի առկայությունը զարմանալի չի, ոչ էլ չափանիշ ա, որովհետև կան նաև սենց բաներ. «զավոդ - տես՝ գործարան», «սվիստոկ - տես՝ սուլիչ» և լիքը այլն:
«Օթ» արմատը նշանակում ա «ծածկ»: Օթոց, օթյակ, օթևան և այլն:
DIXIcarpe noctem
AniwaR (23.06.2011), Freeman (21.07.2011), StrangeLittleGirl (24.07.2011), Ամպ (23.06.2011), Շինարար (23.06.2011)
Էստեղ եմ պատասխանում, թե չէ Թանգյանի թեման արդեն կարիք կլիներ տեղափոխելու էս բաժին:
Արեւմտահայերը այլ կերպ կարդում են, բայց գրում են նույն ձեւով ոնց որ մենք (դե չհաշված ուղղագրությունը): Հայերենում Դարոն անուն չկա, կա Տարոն, թե ով ոնց կկարդա, այլ հարց է: Տերյանի մասին ընդհանրապես չխոսեմ` Դերյան գրելը անգրագիտություն է:
Իսկ Գանատան ու այլ ոչ հայկական անունների նման «արեւմտահայ» գրությունը եկել ա նրանից, որ Հայաստանից դուրս հայոց լեզուն կարգավորող որեւէ կառույց չկա ու դրսի հայերը ոնց լսել, էնպես էլ գրել են: Ճիշտը կլիներ, որ իրենք էլ գրեին «Կանադա» ու կարդային «Գանաթա»:
Ariadna (21.07.2011), Freeman (21.07.2011), Lionne_en_Chasse (22.07.2011), StrangeLittleGirl (24.07.2011), Նաիրուհի (21.07.2011), Ուլուանա (21.07.2011)
Երկու հարց չակերտների մասին։
1. Հայերենում նրանց ո՞ր տեսակներն են կիրառվում, և ո՞ր դեպքում՝ որը։ Hayastan.com-ում նշված է “” ձևը, Աղայանի բառարանում՝ „“ և «» ձևերը, իսկ ինտերնետում (օր ասյտեղ) առավել հաճախ հանդիպում են ֆրանսիական եղևնիները («»)։
2. Ի՞նչ է պետք անել, երբ մի զույգի մեջ մյուսը ներառելու հարկ կա (մեջբերում կամ անվանում ընդգրկող քաղվածք ևն)։
Գուցե մեկը նման թեմատիկ ձեռնա՞րկ ունենա ձեռքի տակ։
Գրական հայերենում առկա է չակերտների միայն մի տեսակ՝ «/»: Մյուսները օտարաբանության բնորոշ դրսևորումներ են: «/»-ը կիրառվում է նաև ձեր նշած կրկնակի չակերտավորման դեպքում: Hayastan.com-ի կետադրության տվյալ հատվածը անվստահելի է, օրինակ՝ ենթամնայի իրական նշանն է` ~ (իրենց նշած - -ի փոխարեն): Իսկ Աղայանի մոտ ենթադրում եմ չակերտները նաև իմաստային առանձնահատկություն են ստացել և տարբեր չակերտները գործածվել են շփոթությունից խուսափելու համար: Դա ընդհանրապես բավական բնորոշ է բառարանային ոճին (հատկապես միալեզվյան ու ստվարածավալ բառարաններին)՝ զանազան (հաճախ աչքի համար անսովոր) նշաննրի օգտագործում՝ տվյալ ոլորտին բնորոշ մասնավոր նշանակությամբ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ