Բարև:

Կբացատրե՞ք, թե ինչ իմաստով է Համո Սահյանը գործածում «մեղանչել» բառն իր այս բանաստեղծությունում:
Ախ, ինձ ծլել չթողին,
Էլ ուր մնաց կանաչել,
Ծանոթանալ չթողին,
Էլ ուր մնաց ճանաչել:
Սովորեցի չգործած
Մեղքիս համար
մեղանչել,
Իմ տվածով գոհանալ,
Վարձիս համար ամաչել:
Ինձ հառաչել չթողին,
Էլ ուր մնաց շառաչել:
Շնորհակալություն:
Էջանիշներ