User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև հեռացույց բառն ընտրելու դեպքում հեռուստատեսության փոխարեն պիտի լիներ հեռատեսություն, իսկ այդ բառն արդեն զբաղված էր։
    Հնարավոր ա Բայց թե ինչի հենց հեռուստ, էդ չեմ կարող ասել: Հնարավոր ա, ելուստ բառի նմանությամբ են -ուստ ածանցը ավելացրել
    I may be paranoid but no android!

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր ա Բայց թե ինչի հենց հեռուստ, էդ չեմ կարող ասել: Հնարավոր ա, ելուստ բառի նմանությամբ են -ուստ ածանցը ավելացրել
    Ես հումոր էի անում


    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հազար եմ ասել, էդքան դանդաղ մի հավաքի տեքստը

    Ուղղակի սովորաբար բիրիք բացում եմ մի քանի էջ, հետո սկսում կարդալ/պատասխանել
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր ա Բայց թե ինչի հենց հեռուստ, էդ չեմ կարող ասել: Հնարավոր ա, ելուստ բառի նմանությամբ են -ուստ ածանցը ավելացրել
    Որովհետև ըստ սրա http://en.wiktionary.org/wiki/հեռուստ#Armenian հենց հեռ+ուստ նշանակում ա from afar.
    When life gives you lemons, make lemonade

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (01.02.2011), Chuk (01.02.2011), Ռուֆուս (01.02.2011)

  5. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև ըստ սրա http://en.wiktionary.org/wiki/հեռուստ#Armenian հենց հեռ+ուստ նշանակում ա from afar.
    «Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս…»
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. #5
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    «Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս…»
    Ան, էդ մի քանի գրառում վերև գրել եմ
    Չուկ ջան, երևի շատ սպառիչ չկարողանամ պատասխանել, ես ասեմ դու տեղը բեր էլի, մի անգամ հեռուստացույցով լսել եմ դրա բացատրությունը, էդ ուստ–ը կարծեմ նշանակում ա որտեղից, էն որ ասում ա՝ Կռունկ, ուստի կուգաս, ու էդ ուստը ասում էին որ էդ ա Երևի հեռուն որտեղից ասես ցույց ա տալիս, մի խոսքով արմատը էդ ուստն ա հաստատ ։
    When life gives you lemons, make lemonade

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (02.02.2011)

  8. #6
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով հեռուստացույց բառի մեջ ուստ-ը գոյականակերտ ածանց է.
    ՈՒՍՏ - կազմում է գործողություն, հետևանք կամ միջոց ցույց տվող գոյականներ:
    Հեռուստացույցն էլ հեռուն (աշխարհի տարբեր ծայրերը) ցույց տվող միջոցն է, էլի:

    Բայց, այ, երբ մտածում եմ, թե ինչու հեռուստախոս չի, ուստի տարբերակն էլ եմ հավանական համարում

  9. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մալխասյանցի բացատրական բառարանում սենց բան գտա.

    ՀԵՌՈՒՍՏ, Ի ՀԵՌՈՒՍՏ,
    մկ. Հեռուից, հեռուանց:
    Գուցե սրա հե՞տ է կապված հեռուստացույցը, որովհետեւ այն ոչ թե հեռուն է ցույց տալիս, այլ հեռվից է ցույց տալիս:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.02.2011), Ամպ (02.02.2011), Շինարար (02.02.2011)

  11. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով հեռուստացույց բառի մեջ ուստ-ը գոյականակերտ ածանց է.
    Միանշանակ՝ այո: Բայց գրառման մնացած մասը կարծում եմ ճիշտ չէ: Ուստ- ը նշանակում է տեղ, վայր: Օրինակ. թաքուստ, պահուստ, ներքուստ, վերուստ բառերը նշանակում են թաքնվելու տեղ, պահելու տեղ, ներսի տեղ... և այլն: Հեռուստացույց, իմ կարծիքով, նշանակում է հեռու տեղից ցույց տվող :

  12. #9
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ՝ այո: Բայց գրառման մնացած մասը կարծում եմ ճիշտ չէ: Ուստ- ը նշանակում է տեղ, վայր: Օրինակ. թաքուստ, պահուստ, ներքուստ, վերուստ բառերը նշանակում են թաքնվելու տեղ, պահելու տեղ, ներսի տեղ... և այլն: Հեռուստացույց, իմ կարծիքով, նշանակում է հեռու տեղից ցույց տվող :
    Արևածագ ջան, բայց ուստ-ը միայն տեղ, վայր չի նշանակում: Օրինակ -ուստ գոյականակերտ ածանցով կարելի է կազմել.
    գործողություն ցույց տվող գոյականներ՝ փախուստ,
    հետևանք ... ՝ պահուստ (պահուստը ոչ միայն տեղ է ցույց տալիս, այլ պահելու հետևանքով կուտակվածը. օրինակ՝ պահած, կուտակած գումարն ասում են պահուստ),
    միջոց … ՝ հագուստ, ապրուստ:

    Բայց հեռուստացույցի դեպքում, հավանաբար, և՛ Դուք, և՛ Rammstein-ը, ճիշտ եք. ոչ թե հեռուն ցույց տալու միջոց, այլ հեռվից ցույց տվող:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (02.02.2011)

  14. #10
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր ա Բայց թե ինչի հենց հեռուստ, էդ չեմ կարող ասել: Հնարավոր ա, ելուստ բառի նմանությամբ են -ուստ ածանցը ավելացրել
    «Հեռուստ» կը նշանակէ հեռուից՝ բացառական հոլով, ինչպէս որ «մօտուստ» կը նշանակէ մօտից, մօտիկից: Ուրեմն հեռու ստացոյց՝ հեռուից ցոյց տուող:

  15. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,736
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հեռուստ» կը նշանակէ հեռուից՝ բացառական հոլով, ինչպէս որ «մօտուստ» կը նշանակէ մօտից, մօտիկից: Ուրեմն հեռու ստացոյց՝ հեռուից ցոյց տուող:
    Իմ կարծիքով ուստ-ը տեղ է ցույց տալիս, օրինակ. ուստի կուգաս - որտեղից ես գալիս, և հեռուստ նշանակում է հեռու տեղ, իսկ հեռուստացույցն էլ՝ հեռու տեղ ցույց տվող:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (13.08.2012)

  17. #12
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ուստ-ը տեղ է ցույց տալիս, օրինակ. ուստի կուգաս - որտեղից ես գալիս, և հեռուստ նշանակում է հեռու տեղ, իսկ հեռուստացույցն էլ՝ հեռու տեղ ցույց տվող:
    Չէ, Եղիայեանը ճիշտ է:
    «Ուստ»-ը հենց ինքն է նշանակում է տեղից (դրա համար էլ քո մոտ ուստի կուգաս/որտեղից ես գալիս): Ու արմատի միանալիս, մոտավորապես արտահայտում է արմատի բացառական հոլովի ֆունկցիան (երկնուստ՝ երկնքից, վերուստ՝ վերևից, ներքուստ՝ ներսից, Աստվածուստ՝ Աստծուց /հանդիպում է ասենք Կաղանկատվացու մոտ/):

    Մի օրինակ էլ Աստվածաշնչից (Ծննդոց Գ, 23)՝
    «Եւ եհան արձակեաց զնա Տէր Աստուած ի դրախտէ անտի փափկութեան՝ գործել զերկիր ուստի առաւ»։
    «Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր»։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (14.08.2012), Արէա (13.08.2012)

  19. #13
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց հաստատ "հեռուստացույց"-ի մեջ հենց էդ "ուստ"-ն է?
    Ես միշտ մտածել եմ սենց "հեռու"+"ստանալ"+"ցույց տալ"="հեռուստացույց": Այսինքն` հեռվից ստացող ու ցույց տվող, տելեվիզոր
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. #14
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հաստատ "հեռուստացույց"-ի մեջ հենց էդ "ուստ"-ն է?
    Ես միշտ մտածել եմ սենց "հեռու"+"ստանալ"+"ցույց տալ"="հեռուստացույց": Այսինքն` հեռվից ստացող ու ցույց տվող, տելեվիզոր
    Կամ էլ` հեռու+ստացույց, այսինքն` հեռվից ստեր ցույց տվող: Սենց ավելի իրականությանը մոտ ա, բայց չէ, էդ բառը ո՛չ ստանալու հետ կապ ունի, ո՛չ էլ ստեր ցույց տալու:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.08.2012), Varzor (14.08.2012), Հայկօ (14.08.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •