Ժողովո՛ւրդ ջան, ինչպե՞ս կարելի է որոշել, թե էս ձևերից որն է ճիշտ, այսինքն՝ ե՞րբ գրել ու-ով և ե՞րբ առանց ու-ի. պատրաստվում եմ գրել/գրելու, օգնում է պաշտպանվել/պաշտպանվելու և այլն:![]()
Ժողովո՛ւրդ ջան, ինչպե՞ս կարելի է որոշել, թե էս ձևերից որն է ճիշտ, այսինքն՝ ե՞րբ գրել ու-ով և ե՞րբ առանց ու-ի. պատրաստվում եմ գրել/գրելու, օգնում է պաշտպանվել/պաշտպանվելու և այլն:![]()
AniwaR (07.12.2010)
Կարծում եմ ճիշտ են պատրաստվում եմ գրել, որոշել եմ գնալ, խոստացել է կանչել… տարբերակները, որովհետև տվյալ դեպքում նախադասությունների ստորոգյալներն են՝ պատրաստվում եմ, որոշել եմ, խոստացել է…, իսկ գրել, գնալ, կանչել դերբայները ստորոգյալների լրացումներն են, ցույց են տալիս գործողության ընդհանուր գաղափարը և պետք է լինեն -ել, -ալ վերջավորությամբ.
ի՞նչ եմ անում - պատրաստվում եմ
պատրաստվում եմ ի՞նչ անել - գրել
պատրաստվում եմ գրել
որոշել եմ գնալ
խոստացել է կանչել
Իսկ -ելու, -ալու վերջավորությամբ դերբայը օժանդակ բայի հետ կազմում է դիմավոր ձևեր և նախադասության մեջ դառնում է ստորորգյալ՝ ցույց տալով գործողությունը չսկսված, կատարելի վիճակում /ապակատար դերբայ/.
գրելու եմ
գնալու եմ
կանչելու է
սխալ կլինի երկու ստրոգյալ միասին գործածել.
պատրաստվում եմ գրելու
որոշել եմ գնալու
խոստացել է կանչելու
Հ.Գ. կխնդրեի՝ լեզվաբաններն ավելի մանրամասն բացատրեն և եթե բացառություններ կան, դրանց մասին էլ գրեն:
Վերջին խմբագրող՝ Ամպ: 07.12.2010, 22:26:
Իսկ ինձ թվում է, որ շատերը շփոթում են այն դեպքի հետ, երբ բայը գործածվում է իբրև գոյական (պատրաստվում եմ գրելուն):
Ասենք՝ էսպես.
Ես պատրաստվում եմ վեպ գրել, դրա համար հիմա պատրաստվում եմ վեպս գրելուն: (Սրա զուգահեռը՝ գոյականով. Պատրաստվում եմ քննություն հանձնել, հետևաբար պատրաստվում եմ քննությանը: )Անձրևանոցն օգնում է պաշտպանվել անձրևից:
Անձրևանոցն օգնեց իմ՝ անձրևից պաշտպանվելուն: (օգնեց ոչ թե ինձ, այլ պաշտպանվելու պրոցեսը խթանեց)
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ուլուանա (09.12.2010)
Գուցե եւ այդպես: Ամեն դեպքում ես Tornado-ի փոխարեն ոչինչ չեմ կարող ասել, միայն կարող եմ ենթադրել, որ ինքը քո ասած դեպքը նկատի չուներ:
Անձամբ ես «պատրաստվում եմ գրելուն» դեպքում երբեք չեմ կասկածի` գրելու թե գրելուն, բայց «պատրաստվում եմ գրել» տիպի դեպքերում մի քիչ կմտածեմ` վերջում «ու» կա, թե ոչ, նոր կգրեմ:![]()
Ժող, կարծում եմ ճիշտ թեմայում եմ գրում: Սխալները կուղղե՞ք, որ խնդրեմ
Հատկապես մատնահետքերի պահը
Computer Center " Meshok PaPi" LTD
1- Անվտանգության տեսախցիկների տեղադրում
2- Հակահրդեհային անվտանգության համակարգեր
3- ADSL Գծերիտեղադրում
4- Համակարգիչներ, նոութբուքներ, սերվերներ և ցանցային
սարքավորումների տեղադրում
5- Ինտերնետային էջերի դիզայն և ծրագրավորում
6- Մուտքի և ելքի մատնահետքերի վերահսկման
համակարգ
7- Տպիչների տեխնիկական սպասարկում
8- Սուպերմարկետների, դեղատների, բանկերի և
պահեստների համար նախատեսված հաշվապահական
ծրագրեր (Barcode)
9- Խաղասրահների և ավտոկանգառների էլեկտրոնային
վճարման համակարգ (EPPS) էլեկտրոնային քարտերի
միջոցով
10- Q համակարգեր
3. ADSL գծերի տեղադրում (գծերի-ն փոքրատառով ու տեղադրումից առանձին)
4. Անհասկանալի է, թե ինչու է որոշակի ապրանքների թվարկումից հետո գալիս գործողություն` «ցանցային սարքավորումների տեղադրում»: Գուցե առանձին կետով նշվի:
5. Վեբ կայքերի ձեւավորում եւ ծրագրավորում: (էջ ասելով անձամբ ես հասկանում եմ կայքի կոնկրետ էջ)
6. Ունեմ 3 տարբերակ.
ա. Մուտքի եւ ելքի` մատնահետքով վերահսկման համակարգ9. Կարծում եմ` «էլեկտրոնային» բառը երկու տեղ գրելու կարիք չկա:
բ. Մատնահետքի միջոցով մուտքի եւ ելքի վերահսկման համակարգ
գ. Մուտքի եւ ելքի մատնահետքային վերահսկման համակարգ
Այստեղ շփոթուած են լեզուական երկու տարբեր երևոյթներ՝ խնդիր անորոշ դերբայը և ապառնի դերբայը:
ա) Պատրաստւում եմ գրել, խոստացել է կանչել, որոշել եմ գնալ...
Այս երեք օրինակներուն մէջ գրել, կանչել և գնալ դերբայները կ'ընկալուին իբրև խնդիր լրացումներ ստորոգեալներուն. ըստ այսմ՝ պատրաստուիլ բայը կը պահանջէ տրական հոլով յանգման խնդիր, ուրեմն կը պատրաստուիմ գրելՈՒ. այստեղ երկու ստորոգեալ չունինք, այլ ստորոգեալ մը և տրական հոլով խնդիր մը: Խոստանալ և որոշել կը պահանջեն հայցական հոլով ուղիղ խնդիր, ուրեմն խոստացել է կանչել, որոշել եմ գնալ:
բ) Գրելու եմ, կանչելու եմ, գնալու եմ ձևերու մէջ գրելու, կանչելու և գնալու ապառնի դերբայ են, որոնք իրօք ալ օժանդակ բայի հետ կըե կազմեն ՄԷԿԱԿԱՆ դիմաւոր բայեր, ուրեմն անորոշ դերբայի տրական հոլովները չեն ասոնք:
Նոր մտքովս անցավ, որ կարելի է դիմել ակումբցիների օգնությանը:
Կուզենայի իմանալ, որն է «սավոկ»-ի հայերեն համարժեքը: Ծանոթներիցս մեկը առաջարկեց աքանդաս (եթե ճիշտ եմ հիշում) տարբերակը, բայց ինքն էլ էդքան վստահ չէր: Դրա համար էլ ասեցի մի հատ էլ ստեղ գրեմ:
Chuk (13.12.2010), Moonwalker (13.12.2010), Լեո (14.12.2010)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ