User Tag List

Էջ 1 152-ից 123451151101 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2275 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,242
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զանազան լեզվական հարցեր

    Այստեղ գրում և քննարկում ենք ուղղագրական, կետադրական և ցանկացած այլ բնույթի լեզվական հարցեր, տարածված սխալներ և այլն։ Մի խոսքով, ցանկացած անհասկանալի, կասկածելի լեզվական հարց կարող եք այստեղ բարձրացնել և պարզաբանել։ Ֆորումի ցանկացած անդամ կարող է և հարց բարձրացնել, և հնարավորության դեպքում պատասխանել ուրիշների բարձրացրած հարցերին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.11.2014)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,242
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ միացյալ ուժերով գտնել ռուսերեն болеть բառի հայերեն համարժեքը՝ «հայերեն» ասած՝ «բալետ անել» իմաստով, քանի որ ոմանց կողմից օգտագործվող «երկրպագել» և «ցավել» բառերը, իմ, ինչպես նաև շատ-շատերի կարծիքով, այնքան էլ ընդունելի չեն։ «Երկրպագել»-ը, կարծում եմ, չափազանց ուժեղ է ասված, իսկ «ցավել»-ը պարզապես բառացի թարգմանություն է ռուսերենից և, համենայնդեպս, իմ կարծիքով, ոչ մի կապ չունի հայերեն «ցավել» բառի հետ, չի արտահայտում մեր ուզած իմաստը։
    Ի՞նչ կարծիքներ ու առաջարկներ կան։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոնց որ թե "երկրպագել" , "երկրպագու" բառը արդեն "նստել" է մեր գիտակցության մեջ...

    ինչու այս 2 աշխարհագրական անունները մեզ մոտ գրվում եւ արտասանվում է "ռուսական տարբերակով" ?

    Mexiko - Մեխիկո /պետք է լինի Մեքսիկո/
    Texas - Տեխաս /պետք է լինի Տեքսաս/
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 27.03.2006, 19:38:

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,177
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    болеть բառին համարժեք հայերենում կարելի է օգտագործել աջակցել բառը
    ինձ թվում է՝ գոնե ցավելուց ու երկրպագելուց լավ է հնչում

  6. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    болеть բառին համարժեք հայերենում կարելի է օգտագործել աջակցել բառը
    ինձ թվում է՝ գոնե ցավելուց ու երկրպագելուց լավ է հնչում
    Համաձայն եմ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #6
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    աջակիցներ - վատ չի, իրոք,

  8. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,242
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ինձ էլ դուր եկավ Բյուրակնի առաջարկած տարբերակը։ :-)
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Երբ երեկ կարդացի, մտքումս չհհամաձայնվեցի:
    Բայց այսօր արդեն ինձ էլ է դուր գալիս "աջակցել" տարբերակը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #9
    undefined
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    «տարկետում», որոշ (շատ) մարդիկ ասում են «տարեկետում»՝ կարծելով, թե այս բառը ինչ–որ կապ ունի «տարի» բառի հետ։ Մինչդեռ «տար»–ը ուղղակի նախածանց է։ Եվ տարկետում կարող է լինել և՝ մեկ տարով, և՝ մեկ ամսով և այլն...

  11. #10
    undefined
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Ինչպես նաև, շատերը ասում են «իմ համար», «ձեր համար», «քո համար», «մեր համար», «իմ հետ», «ձեր հետ», «քո հետ», «մեր հետ» և այլն, բայց ճիշտ ձևն է «ինձ համար», «ձեզ համար», «քեզ համար», «մեզ համար», «ինձ հետ», «ձեզ հետ», «քեզ հետ», «մեզ հետ» և այլն...

  12. #11
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բառի մասին էլ ես ասեմ: Մեղանչել բառը շատերի կարծիքով նշանակում է ներում հայցել, բայց լրիվ հակառակնա: Մաղանչել, նշանակումա մեղք գործել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.03.2006, 20:31:

  13. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,242
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Այո, «մեղանչել» բառի սխալ կիրառությունն իրոք շատ տարածված է։
    Ավելացնեմ նաև, որ մարդկանց մեջ շփոթություն առաջացնողը «մեղա գալ» (մեղքը գիտակցել, ներում հայցել) արտահայտությանը ձևով նման լինելն է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.03.2006, 20:33:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,242
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Շատ տարածված են հետևյալ ռուսաբանությունները, և բանն այն է, որ շատ քչերն են տեղյակ դրանց՝ սխալ լինելու մասին.
    ինձ տհաճ է (սխալ) – ինձ համար տհաճ է կամ ինձ տհաճություն է պատճառում (ճիշտ)
    ինձ հետաքրքիր է (սխալ) – ինձ համար հետաքրքիր է կամ ինձ հետաքրքրում է (ճիշտ)

    Եթե ռուսերեն ասում ենք «мне (не)приятно» կամ «мне интересно», դա չի նշանակում, որ նույն արտահայտությունները կարելի է բառացի թարգմանել հայերեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #14
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանձի՞ն, թե՞ հանձինս

    Շատ տարածված է հանձին եւ հանձինս բառերի սխալ օգտագործումը:

    Տառացի մեջբերեմ ողջույնի մի խոսք, որ ինքս եմ լսել ԱԼՄ-ով. «Ուզում եմ ողջունել մայրիկիս, հանձինս հայրիկիս, որը գտնվում է արտասահմանում»:

    Բացի հանձինս բառի տրամաբանորեն սխալ կիրառումից, որն այս նախադասությանը զվարճալի երանգ է հաղորդում, այստեղ կա մեկ այլ սխալ:

    Աղայանի բացատրական բառարանում կարող ենք տեսնել.
    ՀԱՆՁԻՆ - Մեկի անձնավորության մեջ, մեկով, մեկի մեջ, ի դեմս:

    Հանձինս բառը պարզապես փոխարինում է հանձինին, երբ խոսքը մի քանի հոգու մասին է: Պարզաբանեմ.
    հանձինս հայրիկիս - սխալ , հանձին հայրիկիս - ճիշտ
    հանձինս հայրիկիս ու մայրիկիս - ճիշտ

  16. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,242
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանձի՞ն, թե՞ հանձինս

    Մեջբերում Enipra-ի խոսքերից
    Շատ տարածված է հանձին եւ հանձինս բառերի սխալ օգտագործումը:

    Տառացի մեջբերեմ ողջույնի մի խոսք, որ ինքս եմ լսել ԱԼՄ-ով. «Ուզում եմ ողջունել մայրիկիս, հանձինս հայրիկիս, որը գտնվում է արտասահմանում»:
    Լավ ես նկատել։ ԱԼՄ-ում այդ բառն իրոք շատ մեծ «հեղինակություն» ու ժողովրդականություն է վայելում. բոլորն իրենց սրբազան պարտքն են համարում ամեն կերպ օգտագործել «հանձինս» բառը՝ անկախ նրանից՝ դրա կարիքը կա թե ոչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աինի (13.01.2010)

Էջ 1 152-ից 123451151101 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •