Արս ջան, չվացուցակը ինքնաթիռի համար է, ինքնաթիռը կարող է թե չվել, թե թռչել, թե օդ բարձրանալ, իսկ նրանք, ասել է, թե մարդիկ, մեկնում են ինքնաթիռով, որոշակի կոնտեքստներում կարելի է պատկերացնել նաև ինքնաթիռով թռչել, չվել, օդ բարձրանալ կարգի կապակցությունները, սակայն հիմնականում, կարծում եմ, ավելի ճիշտ է ասել՝ մեկնել ինքնաթիռով![]()
Հմ:Ես կարծում եմ՝ կարելի է ասել «ուղևորները չվեցին»: Այստեղ արտահայտվում է հենց «նրանք մեկնեցին» իմաստը:
«Նրանք թռան»-ը ընկալվում է որպես կարճատև գործողություն, ասենք, օդ բարձրանալու պրոցեսը կամ կոնկրետ ինչ-որ բանի կողքով, վրայով անցնելը. «Ուղևորները թռան Արագած լեռան վրայով»: (Ենթադրենք՝ ինչ-որ փոքրիկ ինքնաթիռով)
«Նրանք օդ բարձրացան». այս ասելիս ուղևորներին օդում ես պատկերացնում, օդում «կանգնած» վիճակում, ինչը դեռ երաշխիք չէ, որ կչվեն:
Մի խոսքով՝ ամեն ինչ կախված է կոնտեքստից:
Հ.գ. Ուպս, կներեք, մինչև իմ հոգնած կապով գրեցի, արդեն պատասխանեցին:Հա, Շինարարի հետ համաձայն եմ: ))
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Շինարար (29.01.2010)
Մի քիչ անտրամաբանական է, համենայն դեպս. ինչո՞ւ ինքնաթիռի վարորդը, որը նույնպես ինքնաթիռով է թռնում, օդաչու է, այլ ոչ օդամեկնող, կամ օդամեկնիչ:
Բացի դրանից, չվելը թռչելու հոմանիշը չէ՞ արդյոք: Եթե այո, ապա հոմանիշները կարելի է (հիմնականում) գործածել միմյանց փոխարեն: Առնվազն խոսակցական լեզվում մենք ասում ենք՝ «թռավ ինքնաթիռով» կամ «թռավ օդանավով», ուրեմն՝ կարելի ասել նաև «չվեց օդանավով»:
Այդ «մեկնելը» շատ սահմանափակող բառ է. մեկնել կարելի է օդանավով, գնացքով, ավտոմեքենայով, նավով:
Ինչո՞ւ ռուսերեն կարելի է ասել՝ полететь самолетом, плавать на корабле, ездить на машине, իսկ հայերենով միայն մի աղքատիկ «մեկնելը»:
![]()
eduard30 (29.01.2010)
Օդաչու բառը հիմք չես կարող վերցնել, լեռնագնացը լեռներ չի գնում պարզապես, այլ մագլցում կամ բարձրանում է, դերասանը դեր չի ասում, այլ կատարում է և այլն, ամեն դեպքում, որոշակի սահմանափակ կոնտեքստներում, ասած Վելվետին, կարել է օգտագործել մնացած տարբերակները՝ շեշտելով օդանավովը, իսկ այլ լեզուների հետ համեմատելը անիմաստ է![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.01.2010, 23:16:
Դե հենց էդ ա, որ խոսակցականում չենք օգտագործում: Մեկը ես կասեմ. «Վաղն եմ թռնում», ոչ թե «Վաղն եմ չվում»:Բացի դրանից, չվելը թռչելու հոմանիշը չէ՞ արդյոք: Եթե այո, ապա հոմանիշները կարելի է (հիմնականում) գործածել միմյանց փոխարեն: Առնվազն խոսակցական լեզվում մենք ասում ենք՝ «թռավ ինքնաթիռով» կամ «թռավ օդանավով», ուրեմն՝ կարելի ասել նաև «չվեց օդանավով»:Իսկ, օրինակ, ինչ-որ լրատվամիջոցով նման արտահայտություն լսելիս տարօրինակ չի թվա: Նմանատիպ օրինակ ինտերնետային հոդվածից.
Աղբյուր՝ http://www.a1plus.am/am/society/2009/07/16/zvartnocՕդանավակայանի ավելի քան 7 բաժանմունք առավոտից սպասարկում էր շուրջ 41 ուղեւորի, որոնք ժամը 12:45-ին չվեցին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Շինարար (29.01.2010)
Ըհը, դա էլ մի օրինակ թերթից: Եվ ոչ մի հատուկ «օդանավ» բառ էլ չկա շեշտված:
Դեռ ոչ մեկդ չփորձեց տրամաբանորեն հիմնավորել «չվել օդանավով» կամ «չվել այսինչ երկիր» արտահայտության սխալ լինելը: Միայն ասում եք՝ այդպես չեն ասում, «չվելը» չի կիրառվում:
Վերջիվերջո, ինչ-որ կանոն պիտի՞ լինի լեզվում: Հետո՞ ինչ, որ մեծամասնությունը չի կիրառում այդ բառը, այլ բոլոր փոխադրամիջոցների դեպքում ասում է՝ մեկնել: Դա հիմք է, որ «չվելը» սխա՞լ լինի:
eduard30 (29.01.2010)
Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.01.2010, 23:29:
Sphinx (29.01.2010), Հենրիկ Բաբաջանյան (23.03.2010)
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Էստեղ կանոնը ի՞նչ կարող է անել:Մենք այդ իմաստով այսօրվա դրությամբ պարզապես չենք գործածում...
Բառի բացատրությունը բացատրական բառարանում է լինում:Այնտեղ ուղղակի զետեղվում են այն իմաստները , որոնք գործածելի են :Այդ իմաստը ոչ մի բառարանում չկա, իսկ մամուլում մի բան ճիշտ են գրում, տասը՝ սխալ, մանավանդ հիմա՝ոնց ասես գրում են:
Վերջին խմբագրող՝ Sphinx: 29.01.2010, 23:49:
Ի դեպ, այսօր դրամների մասին բլոգումս գրելիս ևս մի սահմանափակման հետ բախվեցի:
Պետք է գրեի բանկնոտների մասին, որոնք պատրաստված էին ոչ թե թղթից, այլ կտորից. մի պաստառ, որի վրա թանաքով բան էր գրված, և դա օգտագործվում էր որպես դրամ:
Հիմա քանի որ դա բանկնոտն է, հայերեն պետք է ասվի թղթադրամ, բայց այս դեպքում դա անհեթեթ է հնչում, քանի որ թղթի հետ ոչ մի կապ չունի:Ինչպե՞ս էր պետք թարգմանել banknote բառն այդ դեպքում:
ars83 (29.01.2010), Sphinx (29.01.2010), Հենրիկ Բաբաջանյան (23.03.2010), Ուլուանա (29.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ