Սիրելի ակումցիներ, կխնդրեի, որ պատասխանեք արդյո՞ք մկրտված եք, թե՞ ոչ:
Հարցումը հենց այնպես, ինքնանպատակ չեմ ուզում անց կացնել, այլ ունեմ մի ծրագիր, որին հուսով եմ կմիանան ակումբի եթե ոչ բոլոր, ապա մի որոշ զանգված:
Ցավով եմ ասում, բայց ես ինքս դեռևս մկրտված չեմ, սակայն ունեմ մեծ ցանկություն մկրտվելու Եվ եթե ակումբում կան նման անդամներ, որոնք նույնպես կցանկանան մկրտվել, ապա նշեն այդ մասին այս թեմայում:
Ես մեծ հաճույքով ակումբի անդամների հետ միասին կգնայի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ասենք մոտ մեկ ամսից (թող դա լինի մարտի 1-ը, մի հիշարժան օր, գարնան առաջին օրը ), ու ձեր մասնակցությամբ կկնքվեի: Սովորաբար հարազատ - բարեկամներն են ներկա լինում այս արարողությանը, սակայն դուք էլ աստիճանաբար դառնում եք իմ հարազատները: Այնպես որ այս հարցում ուզում եմ օրիգինալ գտնվել Եվ եթե էլի կնքվել ցանկացողներ լինեն, ես մեծ հաճույքով այդ օրը կկիսեմ նաև նրանց հետ

P.S. Հարգելի մոդերներ, ես մտածված այս թեման Կրոն բաժնում չբացեցի՝ վախենալով, որ այն կճահճանա և կդադարի քննարկվել: Եվ քանի որ սա լինելու է ակումբի անցուդարձի մի մաս, ապա ճիշտ համարեցի թեման այստեղ բացել