Ես մկրտվել եմ դեռ վեց տարեկանում: Բայց գիտե՞ք ինչ է նշանակում մկրտվել: Այն ժամանակ չգիտեի ու շատ եմ ափսոսում, որ մեծ ժամանակ չեմ մկրտվել:
Srtik (25.04.2015)
Լավ միտք է… լավ կուրախանանք…
Ինքս մկրտվել եմ 10-րդ դասարանում, Սուրբ Հովհաննես եկեղեցում: Չքնաղ օր էր, լավ եմ հիշում: Երբեք այդ օրվա հոգեկան ջերմությունն ու մյուռոնից դեմքիս և այլուր առաջացած կարմրությունը չեմ մոռանա![]()
Malu ջան միտքը շատ լավն է: Ես ինքս կնքված չեմ, բայց շատ եմ ուզում: Ես համաձայն եմ![]()
Ինքս մկրտված չեմ։ Երևի կմկրտվեմ այն ժամանակ, երբ լիովին կհասկանամ մկրտվելու իմաստն ու նշանակությունը։
Ինչևէ,
Malu, տպավորված եմ, որ քո համար տենց կարևոր իրադարձության ժամանակ ուզում ես, որ կողքիդ ակումբցիները լինեն։
Կուզեի ներկա լինել։ Համ էլ կարծեմ երբևէ սեփական աչքերով չեմ տեսել այդ արարողությունը։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ ջան, չկարծես թե թեթևամտորեն եմ մոտենում այս հարցին, կամ էլ ինձ համար խաղ ու պար է մկրտվելը: Պարզապես շատ եմ լսել այն մասին, որ մարդիկ համպատրաստից են կնքվել, և կնքահայրը եղել է հենց քահանան, քանի որ ուրիշ մարդ չի եղել այդ պահին ներկա: Այս առումով ես ավելի պատրաստված կլինեմ, ու շատ հնարավոր է, որ կնքահայրս լինի հենց ակումբից, ո՞վ գիտե:
Կարևորը ներկաները չեն, կամ էլ թե ինչպես եմ պատրաստվում այդ արարողությանը, կարևորը հենց ինքը փաստն է կնքվելու, ու թե ինչ արժեք այն ունի ինձ համար…
Վայ, շատ գովելի է էս նախաձեռնությունդ, Մալու ջան
Իրականում Հայաստանում կնքահայրը շատ մեծ առաքելություն ունի կատարելու ու շատ ահավոր է, որ հաճախ մարդիկ ինչ-որ մեծահարուստի են դիմում կնքահայրության համար, որպեսզի հոգա սանիկի հոգսերը...
Կնաքահայրը պետք է շատ մտերիմ մարդ լինի` և' հայ, և' ընկեր, և' ուսուցիչ, նա պետք է քաջ ծանոթ լինի քրիստոնեական սովորույթներին ու հետևի իր սանիկի քրիստոնեական դաստիարակությանը...
Ափսոս, իմ կնքահայրը շատ հեռու է այս ամենից, վերջին տարիներին ընդհանրապես ձայն-ծպտուն չկա... շատ ֆիկտիվ է հիմա դարձել ամեն ինչ
Ես մկրտվել եմ, եթե ճիշտ եմ հիշում, 1999թվի վերջին, երբ մտածում էի, որ 2000-ին աշխարհի վերջը կլինի ու ուզում էի անպայման մկրտված դիմավորել Երկրի կործանումը... պուճուր էի, բայց բավականին տեղյակ էի մկրտության խորհուրդից ու ինքս շատ էի ուզում մկրտվել...
Ի դեպ, Մալու ջան, առհասարակ մկրտության մասին գիտե՞ք ամեն բան, որ 7 խորհուրդներից մեկն է, որ երկրորդ ծնունդ է, որ ադամական մեղքից մաքրում է ու էլի շատ կարևոր բաներ...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Malu ջան, բոլորովին նկատի չունեի, թե թեթևամտորեն ես մոտենում։ Երևի ինձ սխալ հասկացար։
Մայրս 5–րդ դասարանում էր կարծեմ կնքվել։ Պատմում է, որ իրեն ասել էին, որ կնքվելուց հետո կփոխվի, ավելի լավ մարդ կդառնա։ Ու ասում է, որ իրոք այդպես էլ եղել է՝ կնքվելուց հետո շատ դրական փոփոխություններ է զգացել իր մեջ։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Մի քիչ համաձայն չեմ դրա հետ: Ադամական մեղքից մաքրումը, երկրորդ ծնունդը ապաշխարությունն է, իսկ մկրտությունը դրա միայն արտաքին, խորհրդանշական դրսևորումն է:Ի դեպ, Մալու ջան, առհասարակ մկրտության մասին գիտե՞ք ամեն բան, որ 7 խորհուրդներից մեկն է, որ երկրորդ ծնունդ է, որ ադամական մեղքից մաքրում է ու էլի շատ կարևոր բաներ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ