User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ընդդեմ Արմենտելի

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընդդեմ Արմենտելի

    Ընդդեմ Արմենտելի

    ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ

    ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հուսահատ դիմում էր ասուլիսը լուսաբանող լրագրողներին. «Լավ, դուք սա ըսենց պտի թողնե՞ք»,- եւ առաջարկեց, որ յուրաքանչյուր լրագրող իր օրվա ժամերից մի 15-20 րոպե տրամադրի հեռախոսով խոսելուն եւ այդ ընթացքում իր հարազատներին, բարեկամներին եւ ծանոթներին համոզի, որ պետք է դուրս գալ ընդդեմ «ԱրմենՏելի» վաճառքի: Արշակ Սադոյանը որոշել է կանխել նաեւ «ԱրմենՏելի» մատուցած ծառայությունների սակագները բարձրացնելու կառավարության փորձը` այս անգամ լրագրողների օգնությամբ:

    Արշակ Սադոյանը չթաքցրեց, որ ինքն այլեւս լուրջ սպասելիքներ չունի քաղաքական ուժերից, սակայն ակնարկեց, որ կառավարությունում կան մարդիկ, ովքեր համապատասխան ուժի առկայության դեպքում հնարավորություն կունենան ներսից պայքարել «ԱրմենՏելի» սեփականաշնորհման դեմ: Երեկվա ասուլիսում Արշակ Սադոյանը կոչ արեց. «Ստեղծենք քաղաքացիական հասարակություն, որը թույլ չի տալիս, որ իրեն երկարականջի տեղ դրած՝ ոնց ուզեն խաբեն: Իսկ սրա մեջ 4-րդ իշխանության դերը կարեւոր է»: Ըստ պատգամավորի, 4-րդ իշխանությունը չի կարող կտրված լինել հասարակությունից, դրա համար էլ պետք է մասնակցի Արշակ Սադոյանի նախաձեռնած հանրահավաքին: Արշակ Սադոյանը վստահեցնում է, որ եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «մի հազար մարդ տեսնի` բավական է»: Սադոյանի կարծիքով, «ԱրմենՏելի» սակագները բարձրացնում են պոտենցիալ գնորդի համար, որը լինելու է ռուսական ընկերություն. «Հենց ռուսներն են մեր կառավարությանը ճնշում, թե ձեր վարչական լծակների չարաշահմամբ բարձրացրեք սակագները, որ մեր գումարները կարճ ժամանակում հետ գնվեն»,- համոզված է Սադոյանը: Արշակ Սադոյանը դեռեւս չի կարող համոզված պնդել, թե իրականում ով է «ԱրմենՏելի» ապագա նոր սեփականատեր ընկերության թիկունքում։

    ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
    http://www.aravot.am/2006/aravot_arm...ber/28/p03.htm

    Հետաքրքիր է ե՞րբ է հայ ազգը ազատվելու Արմենթելի ծանր լծից
    Կարծում եմ պետք է մասնակցել հակաարմենթելական միտինգին

  2. #2
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ Արմենտելի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից
    Ընդդեմ Արմենտելի



    http://www.aravot.am/2006/aravot_arm...ber/28/p03.htm

    Հետաքրքիր է ե՞րբ է հայ ազգը ազատվելու Արմենթելի ծանր լծից
    Կարծում եմ պետք է մասնակցել հակաարմենթելական միտինգին
    Երբ ունենա իրավական, ժողովրդավարական պետություն, այստեղ Արմենթելը որևէ ուղղակի կապ չունի
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  3. #3
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ Արմենտելի

    Իհարկե պետք է մասնակցել հակաարմենթելյան միթինգին, իսկ հայ ազգը կազատվի արմենթելյան և բազմապիսի այլ լծերից, երբ լինեն հակնման բաների դեմ պայքար ժողովրդի կողմից:

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ Արմենտելի

    Նախ և առաջ պետք է լինել ընդդեմ համապատասխան մարմինների (տրանսպորտի և կապի նախարարի դեմ), հետո արդեն ինքն իրեն հարցերը կլուծվեն

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ Արմենտելի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից
    Հետաքրքիր է ե՞րբ է հայ ազգը ազատվելու Արմենթելի ծանր լծից
    Կարծում եմ պետք է մասնակցել հակաարմենթելական միտինգին
    Երբ հիվանդ գլխից ազատվի
    Կարծում եմ պետք չէ։ Պատճառահետեվանքային կապի մեջ, Արմետելը ընդամենը հետևանք է, իսկ ինձ միշտ սովորացրել են, պայքարել պատճառի դեմ ու հետո նոր հետևանքների։

  6. #6
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ Արմենտելի

    Դե պատճառը այս վիճակի այն է որ գաղափարախոսությունը որը ընդունել է հայկական պետությունը և որով առաջնորդվում է, սխալ է:

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ Արմենտելի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից
    Դե պատճառը այս վիճակի այն է որ գաղափարախոսությունը որը ընդունել է հայկական պետությունը և որով առաջնորդվում է, սխալ է:
    Այսինքն ՞
    Ի՞նչն է սխալ, ազատական տնտեսությու՞նը

  8. #8
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդեմ Արմենտելի

    սխալ է մեկ միլլիարդից ավել պարտք կուտակելը:
    սխալ է երեխաների ապագան գողանալը, դպրոցների օպտիմալացումով
    սխալ է ջուրը հանձնել ֆրանսիացիներին
    սխալ է ջրի գինը դարձնել հարյուր յոթանասուն դրամ
    սխալ է էլ.ցանցերը հանձնել ռուսներին
    սխալ է արմենթելը հանձնել հույներին
    սխալ է քսան տոկոս ավելացրած արժեքի հարկ դնել
    սխալ է ներքին պարտք գոյացնել պարտատոմսերի միջոցով
    սխալ է քսան տոկոսով գյուղացուն վարկ տալ
    սխալ է անկապ եկամտի հարկեր ավելացնել
    սխալ է ՀԲ-ից վարկ վերցնել իբր թե աղքատություն կրճատելու համար


    Թե այս բոլորը ոնց կանվանեք արդեն ուրիշ հարց է

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդեմ Արմենտելի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից
    Դե պատճառը այս վիճակի այն է որ գաղափարախոսությունը որը ընդունել է հայկական պետությունը և որով առաջնորդվում է, սխալ է:
    Երևի ուզո՞ւմ էիր ասել գաղափարախոսության բացակայությունը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրողներն ընդդեմ գրողների
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 30.05.2014, 16:28
  2. AMD-ն ընդդեմ Intel-ի
    Հեղինակ՝ AMD, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 139
    Վերջինը: 13.03.2011, 20:28
  3. HTC կամ ՎիվասելՄՏՍ-ը ընդդեմ Օռանժի
    Հեղինակ՝ Helios, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 18.11.2010, 21:53
  4. «Վեբ»-ն ու «Արմինկո»-ն ընդդեմ ԱրմենՏելի
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 17.05.2008, 21:47
  5. ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի
    Հեղինակ՝ Array, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.02.2007, 22:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •