User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Չուղարկված նամակներ

  1. #1
    Սկսնակ անդամ Lernci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2008
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չուղարկված նամակներ

    Այսօր գիշեր տեղացած ձյունը քարկոծեց գարնամուտի իմ առաջին հույսերը:Քարկոծեց այնպես, ինչպես ճակատագիրն է ամեն անգամ քարկոծում քեզ տեսնելու իմ ամենօրյա ցանկությունը:
    Այսօր գրիչս առաջին անգամ դիպավ տետրակիս թղթին , այն ժամանակ, երբ դու քո երգեցիկ քայլվածքով անցար կողքովս:Քո անցնելուց հետո օդը մի աննշան տատանվեց:Տատանվեց այնքան թույլ, որ սեղանիս վրայի և ոչ մի փոշու բյուրեղիկ իր տեղը չփոխեց:Բայց սիրտս, որ մինչև քեզ տեսնելը նմանվել էր այդ բյուրեղիկներից մեկին, փոթորկվեց ու ինձ թվաց, թե ուր որ է դուրս կգա մարմնիցս ու կվազի քո ետևից:
    Դու հիմա նստած ես ինձնից հինգ-վեց քայլ հեռու.այդքան հեռու...
    Կանցնի մի քանի րոպե, և ես նորից քեզ կճանապարհեմ մինչև մետրոյի կայարանը ու դու կգնաս:
    Ճանպարհին դու կպատմես քո կյանքից, քո գործերից, կծիծաղես կամ կլռես,բայց ես քեզ չեմ լսի:Չեմ լսի, որովհետև ամբողջ ճանապարհին կանիծեմ գնացքը. այն գնացքը, որ քեզ նորից պիտի տանի ինձնից:
    Ես ձմեռը չեմ սիրում ու տարբեր մարդկանց տարբեր մարդկանց տարբեր պատճառներ եմ բերում այն չսիրելու, բայց երբ դու ինձ հարցնես, ես կասեմ, որ կսիրեի ձմեռը,այնպես ինչպես քեզ, եթե հնարավոր լիներ իմ սիրտը փոշիացնել ու ձուլել ձյան փաթիլներին:Իսկ եթե աչքերիցս պատասխանը չկարդաս, ես քեզ կասեմ, որ այդ ժամանակ սիրտս մաս-մաս կանցնի վարսերիդ մոտով ու գուցե մի փաթիլ կխառնվի մազերիդ, կհալվի, ու դու միշտ քեզ հետ կկրես իմ սրտի մի կտորը:
    Վերջին խմբագրող՝ Lernci: 27.01.2008, 22:10:
    Անվանիր ինձ, և ես արդեն չկամ.........

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Ճիշտն ասած, ես այնքան էլ լավ չհասկացա այս ստեղծագործությունը: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի մասին էր: Կարո՞ղ եք բացատրել, թե ընթերցողն ինչի մասին պետք է խորհի այն կարդալուց հետո, ասելիքը ո՞րն է:

  3. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, ես այնքան էլ լավ չհասկացա այս ստեղծագործությունը: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի մասին էր: Կարո՞ղ եք բացատրել, թե ընթերցողն ինչի մասին պետք է խորհի այն կարդալուց հետո, ասելիքը ո՞րն է:
    Բյուր, էս դեպքում չափազանց խիստ ես: Բանաստեղծությունը հեռու էր գրական պատմության գոհար լինելուց, համամիտ եմ, բայց էս մեկը վատը չէր:

    Համեմատությունները գեղեցիկ էին, մակդիրները նույնպես...երգեցիկ քայլվածք, օրինակ
    Անկեղծություն կար, որը ես շատ եմ գնահատում: Ու այնպես չէր, որ ասելիք ընդհանրապես չկար Մի քիչ կար

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, էս դեպքում չափազանց խիստ ես: Բանաստեղծությունը հեռու էր գրական պատմության գոհար լինելուց, համամիտ եմ, բայց էս մեկը վատը չէր:

    Համեմատությունները գեղեցիկ էին, մակդիրները նույնպես...երգեցիկ քայլվածք, օրինակ
    Անկեղծություն կար, որը ես շատ եմ գնահատում: Ու այնպես չէր, որ ասելիք ընդհանրապես չկար Մի քիչ կար
    Համաձայն եմ։ Ճիշտ է, թեման էլի ծեծված էր, բայց ընդհանուր առմամբ գեղեցիկ էր նկարագրված։ Հետաքրքիր պատկերներ կային։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Բյուր, էս դեպքում չափազանց խիստ ես: Բանաստեղծությունը հեռու էր գրական պատմության գոհար լինելուց, համամիտ եմ, բայց էս մեկը վատը չէր:
    Այդ դեպքում ինչու՞ այն կարդալուց հետո ոչինչ չի տպավորվել:

  6. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում ինչու՞ այն կարդալուց հետո ոչինչ չի տպավորվել:
    Պատճառ առաջին - Բանաստեղծությունից ստացած վատ տպավորությունը թույլ չտվեց, որ սրան օբյեկտիվ մոտենաս:
    Պատճառ երկորդ - Սա ոչ թե կոնկրետ գաղափար կրող մանիֆեստ էր կամ պատասխանատու հայտարարություն, այլ ընդամենը երբեք չեղած կամ եղած-անցած սեր նկարագող փոքրիկ էսսե: Առանց որևիցեհավակնության ու պարտադրող ասելիքի:

    Գրական ստեղծագործություններում սերը գրեթե դադարել է տպավորվել: Այդպես էլ պետք է լիներ:

  7. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Շատ գեղեցիկ ու զգացմունքային էր գրված, հաճույքով կարդացի, ու այն իմ մեջ ծանր կամ տհաճ զգացողություններ չարթնացրեց: կարդալիս չեմ կարողանում խորանալ և գնահատել գրվածքը ինչպես գրականագետ, եթե այն լինում է մաքուր սրտից անկեղծ գիր...
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #8
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Լավն էր…
    Էս ոճն ավելի հարմար է մտքիդ ու գրչիդ: Պարտադիր չի բանաստեղծություն գրես

    Բյուր, ուրիշի նամակ ենք կարդում՝ էն էլ չուղարկված… արդեն տպավորիչ է
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 28.01.2008, 11:22:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  9. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրական ստեղծագործություններում սերը գրեթե դադարել է տպավորվել: Այդպես էլ պետք է լիներ:
    Վախ մամա ջան...
    Կուզե՞ս մի քանի տոննա տպավորիչ սեր ուղարկեմ էլ. հասցեիդ: Իհարկե, ոչ իմ կողմից հորինված: Բնականաբար ավելի մոդայիկ է կարդալ, թե ինչպես է որևէ մեկը "որոշում մահանալ", կամ մյուսը սեքսուալ ապրումներ ունենում "11 րոպեի" ընթացքում՝ իր հեղինակին բերելով միլիոնների շահույթ, բայց ասել, որ սերը դադարել է տպավորվել, նույնն է, թե ասես՝ ինչ-որ շնչելս ոչ մի տպավորություն չի գործում էս վերջերս...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախ մամա ջան...
    Կուզե՞ս մի քանի տոննա տպավորիչ սեր ուղարկեմ էլ. հասցեիդ: Իհարկե, ոչ իմ կողմից հորինված: Բնականաբար ավելի մոդայիկ է կարդալ, թե ինչպես է որևէ մեկը "որոշում մահանալ", կամ մյուսը սեքսուալ ապրումներ ունենում "11 րոպեի" ընթացքում՝ իր հեղինակին բերելով միլիոնների շահույթ, բայց ասել, որ սերը դադարել է տպավորվել, նույնն է, թե ասես՝ ինչ-որ շնչելս ոչ մի տպավորություն չի գործում էս վերջերս...
    Խոսքս չէր վերաբերում այժմյան մոդայիկ գրականությանը մահվան, ինքնասպանության ու մինետի մասին: Պետք է որ արդեն պարզ լիներ, որ չեմ ընդունում նմանօրինակ գրականություն:
    Ասածս այն է, որ ամեն մի քնից նոր զարթնած թուղթ մրոտող իր սուրբ պարտքն է համարում սիրո մասին գրել: Ու քանի որ ուղեղի փայլատակումները հաճախ` հեռացար-մոռացար, սիրեցի-ներեցի-ից այն կողմ չեն անցնում ` անձամբ ես չեմ տպավորվում
    Սերը չի դադարել տպավորվել, սիրո մասին էժանագին գրականությունն է դադարել

  11. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուղարկված նամակներ

    Փաստորեն դու հայ էստրադա չես լում հա՞

    Շնորհակալ եմ բացատրության համար, հիմա ամեն բան պարզ է, ու, իհարկե, համամիտ եմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միքայել Հայրապետյան. նամակներ ընդհատակից
    Հեղինակ՝ Մտահոգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 30.10.2012, 07:46
  2. Պատռած նամակներ
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 10.04.2010, 07:42
  3. Չուղարկված նամակներ...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 29.12.2009, 06:48
  4. Բաց նամակներ Հայ Մտավորականության
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 06.06.2009, 22:16
  5. Չուղարկված նամակ
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.02.2007, 16:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •