User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Վարդգես Պետրոսյան

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վարդգես Պետրոսյան

    Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

    Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (13.11.2013)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

    Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?
    Վարդգես Պետրոսյան կարդացել եմ, բայց... որքան էլ տարօրինակ ու վատ հնչի, ռուսերեն լեզվով... Հիշում եմ՝ ուսանողությանս տարիներին էր, գրականությունից հանձնարարել էին, շտապ պետք է գտնեի ու կարդայի, ոչ մեկից չկարողացա գտնել հայերենը, մենք էլ ռուսերենն ունեինք տանը, էդպես ստիպված ռուսերեն կարդացի, թեև ընդհանրապես միշտ գերադասում եմ ստեղծագործությունները բնագրով կարդալ, առավել ևս հայերեն ստեղծագործությունները։

    Ճիշտն ասած՝ «Կրակե շապիկը» չեմ կարդացել... Կարդացել եմ «Դեղատուն Անի» վիպակը, որը շատ էի հավանել, «Ապրված ու չապրված տարիներ» վեպը (թե՞ դա էլ էր վիպակ... ), ինչպես նաև մի շարք պատմվածքներ։

    Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններում հենց սկզբից ինձ գրավել է մտքերի շարադրման մի տեսակ փոքրիկիշխանական պարզությունը, մաքրությունն ու նրբազգացությունը, ինչպես նաև անթաքույց սերը մարդկանց ու աշխարհի նկատմամբ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (28.08.2009), Շինարար (30.09.2009)

  5. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Վարդգես Պետրոսյանից կարծես միայն "Ասպետի կացրանն" եմ կարդացել: Դրա հեռուստաթատրոնն էի տեսել, դուրս եկավ ու կարդացի ստեղծագործությունը: Լավ գործ է:

  6. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Շատ տարիներ առաջ եմ կարդացել
    Հիշում եմ, որ շատ էի սիրում...
    Ապրած-չապրած տարիներն է տպավորվել։ Բայց լավ հիշեցրիք։ Խոստանում եմ կարդալ ու կարգին մասնակցել քննարկմանը

  7. #5
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները սկսել եմ կարդալ առաջին կուրսում: Ամենից շատ տպավորվել է նրա <<Վերջին ուսուցիչը>> պատմվածքը: Ուղակի զարմանում եմ, որ նրա ստեղծագործությունները դպրոցական ծրագրի մեջ չեն ընդգրկել:

  8. #6
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

    Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?
    6-րդ դասարանում նրա "Վերջին ուսուցիչը" ուղղակի ցնցել էր ինձ: Դպրոցական միջավայրն ու աշխակերտների հոգեբանությունն այնքան լավ էր նկարագրված, որ ինձ թվում էր, թե Վարդգես Պետրոսյանը հենց մեր դպրոցի ու մեր դասարանի մասին է գրել:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (28.08.2009)

  10. #7
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    «Ապրած և Չապրած տարիները», «Վերջին ուսուցիչը» վիպակները, «Հավասարում բազմաթիվ անհայտներով» գործը ու մեկ էլ «Մենավոր ընկուզենին» վեպը
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  11. #8
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    «Դեղատուն Անի»-ն եմ ամենից շատ սիրում
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  12. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

    Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?
    Լավ գրող է:
    Նաև մեծ հնչեղություն ունեցող հասարակական գործիչ էր իր ժամանակին:
    Կարծեմ նաև գրողների միության նախագահն էր ամենախառը ժամանակաշրջանում:
    .........
    Իրա Աշտարակի տունը որ տեսա , անմիջապես մտածեցի, որ ո՞վ այստեղ ապրեր, որ գրող չդառնար:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (28.08.2009)

  14. #10
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?
    Լավ գրող է:
    Ժամանակի շունչ կար նրա գործերում ( հիմա մերձավոր անցյալի շունչ ): Դպրոցում պարտադիր էր " Ապրած ու չապրած տարիներ" ն իմանալը: Հիմա կարծես չեն էլ հիշում: Պատճառը, երևի, իր իսկ ապրած կյանքն էր ու մահվան պատճառ դառած տհաճ պատմությունը: Ցավոք, երբեմն գրականության մեծերը առօրյա կյանքում հասարակից էլ հասարակ մի մարդ են՝ մեղքերով ու թերություններով…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  15. #11
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

    Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?
    Կարդացել եմ, նաև "Կրակե Շապիկ"-ը, ինքը որպես գրող դուրս գալիսա, իսկ "Կրակե Շապիկ"-ը շատ լավն էր, բայց իրա կյանքից ու մահվանից էտքանել տեղյակ չեմ, մենակ գիտեմ որ կասկածում էին որ կիննա իրան սպանել կարծեմ, թե լավ չեմ հիշում, պատմի էլի Գալ ծոծյա ինչ գիտես

  16. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացել եմ, նաև "Կրակե Շապիկ"-ը, ինքը որպես գրող դուրս գալիսա, իսկ "Կրակե Շապիկ"-ը շատ լավն էր, բայց իրա կյանքից ու մահվանից էտքանել տեղյակ չեմ, մենակ գիտեմ որ կասկածում էին որ կիննա իրան սպանել կարծեմ, թե լավ չեմ հիշում, պատմի էլի Գալ ծոծյա ինչ գիտես
    Եր, ես ինչ-որ բաներ լսել եմ մահվան հետ կապված, բայց քանի որ հավաստի լուրեր չեն...ասեկոսների մակարդակովա` էդ մասին կլռեի...ուղղակի եթե որևէ մեկը հաստատ տեղեկացված է ` շնորհակալ կլինեի եթե գրեիք:

    Իսկ ինչ վերաբերում է հենց "Կրակե Շապիկ"-ին այդ գիրքը նշել եմ նրանում առկա` Ցեղասպանության ցավոտ թեմայի համար:
    Եթե հիշում եք` գրքում կա մի թուրք երիտասարդ, որը գալիս է Հայաստան հյուր և հայ տղայի հետ ընկերանում են:
    Ու մի օր հայը կարծիք է հայտնում, որ ինքը պարտավոր չէ այդ թուրք տղային ատել միայն նրա համար, որ նրա պապը ժամնակին հայ է կոտորել.. Այսինքն մի նախադասությամբ մեր երկու ազգերի փոխհարաբերություններին սպառիչ պատասխան...թե հարց է տրվում...

    Ու որքան ինձ է հայտնի, այդ գրքի պատճառով գրողի հանդեպ բացասական վերաբերմունք էր ձևավորվել: Եթե ճիշտ գիտեմ` անգամ նրա տան լուսամուտների տակ դեմոնստրատիվ այրել են "Կրակե Շապիկ" գիրքը:

  17. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա կարծես չեն էլ հիշում: Պատճառը, երևի, իր իսկ ապրած կյանքն էր ու մահվան պատճառ դառած տհաճ պատմությունը: Ցավոք, երբեմն գրականության մեծերը առօրյա կյանքում հասարակից էլ հասարակ մի մարդ են՝ մեղքերով ու թերություններով…
    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց իրա կյանքից ու մահվանից էտքանել տեղյակ չեմ, մենակ գիտեմ որ կասկածում էին որ կիննա իրան սպանել կարծեմ, թե լավ չեմ հիշում, պատմի էլի Գալ ծոծյա ինչ գիտես
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եր, ես ինչ-որ բաներ լսել եմ մահվան հետ կապված, բայց քանի որ հավաստի լուրեր չեն...ասեկոսների մակարդակովա` էդ մասին կլռեի...ուղղակի եթե որևէ մեկը հաստատ տեղեկացված է ` շնորհակալ կլինեի եթե գրեիք:
    Հայտնի արձակագիր, ժուռնալիստ, հասարակական գործիչ և վերջապես մտավորական (այդ բառի լավագույն իմաստով) Վարդգես Պետրոսյանը, ցավոք, կյանքից հեռացավ շատ անսպասելի ու անժամանակ:

    Փառք Աստծու, որ այն ժամանակվա իշխանավորները գոնե նրա սպանությունը ինքնասպանություն չորակեցին, բայց, էլի ցավոք, չկարողացան լրիվ բացահայտել սպանության պատվիրատուի ինքնությունը:

    Իսկապես քաղաքով և ողջ հանրապետությունով պտտվում էին բամբասանքներ, սուտն ու ճիշտը խառնվում էր իրար, իսկակական մարդասպանը, որքան ինձ է հայտնի, մահացել է և թվում է, թե հնարավոր չէ հիմա բացահայտել, թե ի՞նչ եղավ այն ժամանակ և ու՞մ էր պետք Վարդգես Պետրոսյանի մահը:

    Բանն այն է, որ Վարդգես Պետրոսյանը շատ հակասական մարդ էր ինչքան որ բարի կամեցող ուներ, երևի նույնքան էլ չկամներ:

    Լինելով իսկական հայրենասեր նա ուներ ուրույն հայացքներ, որոնց հետ շատերը պարզապես համակարծիք չէին: Այդ հայացքներն ինքն արտացոլում էր ոչ միայն իր գրականության մեջ, այլև հոդվածներում:

    Մահից ոչ շատ ժամանակ առաջ նա մի հոդվածաշար էր սկսել ՀՅԴ-ի վարած քաղաքականության, նրա անցյալի մասին: Սկզբնական շրջանում մարդկանց մեջ նույնիսկ այդ վարկածը կար, որ ՀՅԴ-ն ինչ-որ կերպ մեղսակից է նրա սպանությանը: Բայց ոչ մեկը չէր կարող հիմնավորել, թե ինչո՞վ է Վարդգես Պետրոսյանն այդքան վտանգավոր ՀՅԴ-ի համար, որ նրան այդ ձևով վերացնեին: Հետևաբար այս վարկածն ինչպես առաջացավ, այնպես էլ աստիճանաբար մարեց:

    Նրա բնապահպանական հոդվածները նույնպես կարող էին ինչ-որ մարդկանց զայրույթը հասցնել սպանության մոլուցքի, բայց այդ հայացքների վաղեմիության ժամկետն անցել էր և գոնե այդ պահին, թվում էր, թե ժուռնալիստ Վարդգես Պետրոսյանը գուցե և ունի հակառակորդներ, բայց ոչ թշնամիներ:

    Ուրեմն ու՞մ էր ձեռնտու նրան վերացնելը: Ակամայից մարդկանց ուշադրությունը բևերվեց նրա անձնական խնդիրների վրա, որոնք, ցավոք, քիչ չէին: Պաշտոնապես Վարդգես Պետրոսյանն ամուսնացած եղել է 2 անգամ, բայց կյանքի վերջում ապրում էր, ոչ պաշտոնական ամուսնությամբ, մի երիտասարդ աղջկա հետ: Նրա մտերիմներից գիտեմ, որ շատ էր ուզում պաշտոնապես ամուսնանալ այդ աղջկա հետ, շատ էր սիրում, բայց դրա համար անհրաժեշտ էր, որ ամուսնալուծվի նախորդ կնոջից: Նախորդը՝ տիկին Սոնան, համաձայն չէր այդ ամուսնությանը և արդեն երրորդ անգամ չէր ներկայանում դատարան, որտեղ պետք է լսվեր Վարդգես Պետրոսյանի հայցն ընդդեմ կնոջ: Չորրորդ դատական նիստը նշանակված էր և պիտի տեղի ունենար Վարդգես Պետրոսյանի սպանությունից երկու օր անց: Հայտնի էր, որ անկախ այն բանից, կինը կներկայանա՞ր դատարան, թե՞ ոչ, դատարանը հայցը վճռելու էր հօգուտ Վարդգես Պետրոսյանի:

    Եթե դատարանն այդ վճիռը կայացներ, ապա տիկին Սոնայի տրամադրության տակ կմնար իրենց համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված 3 սենյականոց բնակարանը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում և վերջ: Մյուս բնակարանը, որի մոտ էլ սպանել են Վարդգես Պետրոսյանին, և Աշտարակ քաղաքում գտնվող սեփական մեծ առանձնատունը, ինչպես նաև Վարդգես Պետրոսյանի մեծ գրադարանն ու այլ արժեքներ մնալու էին գրողին:

    Այստեղից էլ առաջացավ այդ վարկածը, որ տիկին Սոնային էր անհրաժեշտ այդ սպանությունը: Վանո Սիրադեղյանի հրամանով նրան ձերբակալեցին, բայց ոչ թե պարզապես վարկածից ելնելով, այլ ունենալով ավելի լուրջ հիմքեր: Դրանք տարբեր մարդկանց վկայություններն ու ինչ-որ փաստաթղթեր էին: Երբ Սիրադեղյանին հեռացրին նախարարի պաշտոնից, տիկին Սոնային հաջողվեց ինչ-որ կերպ խափանման միջոցը փոխել, դուրս գալ բանտից՝ ստորագրությամբ, և անհետանալ երկրից:

    Հիմա տիկին Սոնան ապրում է ԱՄՆ-ում, ուր տարել է նաև իր երկու զավակներին ու քրոջը, ով Սերո Խանզադյանի հարսն էր: Տիկին Սոնային հաջողվեց ազատվել Վարդգես Պետրոսյանի վերջին սիրո առարկա աղջկանից (ստացավ բնակարանը), հանգիստ կարող էր նաև ամբողջությամբ վերցնել նաև Աշտարակի տունը, բայց Վարդգես Պետրոսյանի մեծ դուստրը՝ առաջին կնոջից, կարողացավ դատարանի միջոցով բաժին ստանալ այդ առանձնատնից և արդյունքում թույլ չտվեց, որ այն վաճառվի, որովհետև ուզում է, որ այդ առանձնատունը դառնա հոր տուն-թանգարանը: Դատական քաշքշուկները շատ երկար տևեցին, միմյանց պախարակող խոսքերը տպվեցին մամուլում և արդյունքում որքան սկանդալային էր Վարդգես Պետրոսյանի անձնական կյանքը, երբ նա դեռ ողջ էր, նույնքան էլ դարձավ մահից հետո:

    Որքանով էին տիկին Սոնայի դեմ մեղադրանքները ճիշտ, պետք է դատարանը պարզեր, բայց դատն այդպես էլ տեղի չունեցավ՝ Սոնայի փախուստի պատճառով: Այնպես որ, թերևս, այս սկանդալային հարցն այդպես էլ մնալու է ճիշտ բամբասանքների մակարդակով, ինչ էլ ասենք, ինչ էլ պատմենք...

    Ճիշտն այն կլինի, որ նրա մահվան առեղծվածին չվերադառնանք ու թույլ տանք, որ Մեծ Գրողի ոսկորները հանգիստ հանգչեն, մանավանդ որ նա հրաշալի ժուռնալիստ էր, «Գարուն» ամսագրի կայացումը միայն նրա շնորհիվ էր, նրա ժամանակ Գրողների Միությունն այնքան վարկաբեկված չէր, որքան հիմա, և նրա գրականությունն էլ, գոնե իր սերնդակիցների համար, նորություն էր, թարմություն էր ումտածելու տեղ էր տալիս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (28.08.2009), Ribelle (28.07.2009), Նաիրուհի (06.09.2012), Ուլուանա (05.09.2012)

  19. #14
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Վայ, լավ թեմա եմ գտել
    Շատ–շատ–շատ եմ սիրում Վարդգես Պետրոսյանին Համարյա բոլոր գործերը կարդացել եմ, բացառությամբ, կարծես թե, "Կրակե շապիկ"–ի... Մի տեսակ ջերմություն կա նրա ստեղծագործություններում, կարծես բարության կոչ լինի բոլոր կարդացողներին... ինչ–որ տրամադրություն, հոգեվիճակ կա, որ բառերով շատ դժվար է բացատրել...
    И скучно и грустно, и некому руку подать...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (28.08.2009)

  21. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Shauri-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, լավ թեմա եմ գտել
    Շատ–շատ–շատ եմ սիրում Վարդգես Պետրոսյանին Համարյա բոլոր գործերը կարդացել եմ, բացառությամբ, կարծես թե, "Կրակե շապիկ"–ի... Մի տեսակ ջերմություն կա նրա ստեղծագործություններում, կարծես բարության կոչ լինի բոլոր կարդացողներին... ինչ–որ տրամադրություն, հոգեվիճակ կա, որ բառերով շատ դժվար է բացատրել...
    "Կրակե շապիկ"-ն էլ կարդա, անպայման:

    Իր լավագույն գործն է: Իմ կարծիքով, իհարկե:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (28.08.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  3. Մարիամ Պետրոսյան, «Дом, в котором»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գեղարվեստական գրականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 21.03.2015, 23:02
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •