User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Վարդգես Պետրոսյան

  1. #16
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Կփորձեմ գտնել... մի ժամանակ փնտրում էի իր հատորները, չէր ստացվում գտնել (կարդալու համար գրադարանից էի վերցրել)
    И скучно и грустно, и некому руку подать...

  2. #17
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Shauri-ի խոսքերից Նայել գրառումը
    Կփորձեմ գտնել... մի ժամանակ փնտրում էի իր հատորները, չէր ստացվում գտնել (կարդալու համար գրադարանից էի վերցրել)
    Ես իմը որ գտնեմ, կփոխանցեմ կկարդաս

  3. #18
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    44
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Վայ, ես էլ եմ շատ սիրում Վարդգես Պետրոսյանին Շատ լավ ա գրում, շատ կենդանի, մի տեսակ հոգեհարազատ.. կարդում ես ու կարծես տեսնում ես իրադարձությունները, ֆիլմի նման... շատ եմ հավանում ու հաճույքով կարդում եմ... հուզիչ ա գրում, "Վերջին ուսուցիչը" կարդալիս ահագին հուզվել էի... նրա գործերը սկսել եմ կարդալ 7-րդ դասարանից.. մեր տան գրադարանում հայտանբերեցի մի քանի ժողովածու ու սկսեցի ընթերցել ու ինչքան կարդում էի, այնքան դուրս գալիս էր: Ցավում ե, որ նա այդպիսի ողբերգական մահ ունեցավ և երիտասարդ հեռացավ կյանքից, մինչդեռ նրա նման գրողն ու հրապարակախոսը իր ուրույն տեղն ունի արդի գրականության մեջ: Աշտարակցիները կարող են հպարտանալ իրենց" զեմլյակով"
    Better to light a candle than to curse the darkness.

  4. #19
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Գալաթեա
    И скучно и грустно, и некому руку подать...

  5. #20
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդգես Պետրոսյան

    Վարդգես Պետրոսյանի գործերից առաջինը կարդացել եմ «Ապրած և Չապրած Տարիներ» վիպակը, որը շատ մեծ տպավորություն էր թողել (հատկապես քանի որ իրական դեպքերի վրա է հիմնված): «Վերջին Ուսուցիչը» նույնպես իրական դեպքի մասին է: Եվ ընդհանրապես Վ. Պետրոսյանի գործերի մեջ ամենաշատը հենց դա է ինձ դուր եկել ի սկզբանե ... կյանքից վերցված կերպարներ են, դեպքեր, արտահայտություններ: Կարծես հենց կյանքն է խոշորացույցի տակ փռված քո առջև:

    «Կրակե Շապիկ»-ը հրաշք գործ է: Լիքը սեր, կարոտ, դառնություն, ափսոսանք, բողոք, հպարտություն և լիքը ուրիշ բաներ ... Հիշում եմ հետաքրքիր մի տող - Երբեք հայն ու թուրքը չեն կարող լինել 2-ով: Միշտ նրանց մեջտեղում կգա և կնստի 3-րդը՝ պատմությունը: Չի ասում ատելությունը ... ինչպես արդեն Գալաթեան հիշատակեց երիտասարդ հերոսը գտնում է որ պարտավոր չէ այդ թուրք տղային ատել միայն նրա համար, որ նրա պապը ժամնակին հայ է կոտորել... Եվ այս 2 հայացքները միմյանց չեն հակասում ... այլ կարծես լրացնում են ... անհնար է անցյալը մոռանալ բայց պարտադիր չէ ատել այսօրվա թուրքին:

    Վեպի մեջ խոսվում է նաև Արթուրո անունով կույր երգչի մասին ... շատ տարիներ առաջ հեռուստացույցով տեսա նրան և ապշել էի ... «Կրակե Շապիկն» էր երգում ... ինչ լավ էր նկարագրել Վ. Պետրոսյանը երգչին ...

    «Հայկական Էսքիզները» շատ հոգեհարազատ են ... ինչքան լավ է ուսումնասիրել կյանքը, մարդկանց, հայրենիքի ամեն ծակուծուկը ... Միշտ ձեռքիս տակ է այս հատորը, ուզում եմ անգլերեն թարգմանել ... չգիտեմ ինչ կստացվի:
    Վերջին խմբագրող՝ Lady SDF: 12.12.2008, 05:51:
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.11.2013)

  7. #21
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդգես Պետրոսյան

    Ժողովորդ, չծիծաղեք, բայց ըստ իս Վարդգեսը 20-րդ դարի լավագույն հայ... էրոտիկ գրողն է Չէ, իրոք - նրա ստեղծած տեսարանները շատ գեղեցիկ են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #22
    Սկսնակ անդամ Milli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2008
    Հասցե
    Город, которого нет...
    Տարիք
    36
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդգես Պետրոսյան

    Կարդացել եմ Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկը»,«Վերջին ուսուցիչը»
    Արտասահմանյան ժամանակակից գրականությունից հետո ինձ համար շատ դժվար էր նորից հայ գրականությանը անցում կատարել,բայց,որքան էլ ինձ համար անսպասելի էր դա ինձ հաջողվեց անել,երբ սկսեցի կարդալ «Կրակե շապիկը»
    Ընդհանրապես կարծում եմ,որ Վ.Պետրոսյանը ունի յուրահատուկ գրելաձև, մասնավորապես երբեք չես անձրանում նրա գրվածքները կարդալիս,ինչը շատ կարևոր է ընթերցողի համար
    ...И если вокруг одно лихо
    И если кругом слишком тонко
    Люби всех нас, Господи, тихо
    Люби нас всех, Господи, громко...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (28.08.2009)

  10. #23
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդգես Պետրոսյան

    Իրոք որ շատ լավ, հզոր գրող է Վարդգես Պետրոսյանը: Նրա ստեղծագործություններին ծանոթացել եմ առաջին հերթին <<Վերջին ուսուցիչը>> վիպակի միջոցով, քանի որ շատ էի լսել ու կարդացել տարբեր առիթներով, թե շատ լավ ստեղծագործություն է: Գտա մի հատորյակ, որտե, բացի վերջինից, կային նաև <<Ապրած և չապրած տարիները>>, <<Դեղատուն Անին>>, <<Նամակներ մանկության կայարաններից>>: Հրաշք ստեղծագործություններ են, բազմիցս վերընթերցել եմ, սակայն <<Վերջին ուսուցիչն>> ու <<Ապրած և չապրած տարիները>> կարդալիս կրկին կարող եմ փոքր երեխայի պես լաց լինել: <<Կրակե շապիկն>> էլ եմ շատ սիրում, մյուս ստեղծագործություններն էլ: <<Հայկական էսքիզներ (եթե չեմ սխալվում, վաղուց եմ կարդացել)>> անունով էսսեների շարք ունի, ամբողջ երկու հատոր, էլի աննման գործ է, կարդում ես ու հասկանում, թե ինչով է հայը տարբերվում ողջ մնացյալ աշխարհից և առհասարակ ինչպես է եղել, որ հայ ժողովուրդ այսօր կա:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (28.08.2009)

  12. #24
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2009
    Հասցե
    Canada
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդգես Պետրոսյան

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?

    Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?
    Վայ, էս ինչ լավ թեմա գտա: Երևի իմ ամնասիրելի գրողն է: Շաաատ կցանկանայի կարդալ "Կրակե Շապիկը", ուղղակի դժվար հաջողվի: Ինձ ցնցել է մասնավորապես "Ինչու են շուտ մեռնում ծաղիկները" պատմվածքը: Այնքան պարզ է գրված և մինույն ժամանակ այքան խորիմաստ է, որ օրերով գլխիցս դուրս չէին գալիս այդ պատկերները:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (28.08.2009)

  14. #25
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդգես Պետրոսյան

    Վարդգես Պետրոսյանն ինձ համար ավելին է, քան գրող: Իմ տխուր պահերին մի քանի տող նրա վիպակներից կարդալը մտերիմ ընկերոջ հետ կիսվելու պես բան է: Այնքան հոգեհարազատ են նրա կերպարները, կարծում եմ յուրաքանչյուրը իրեն կարող է գտնել նրա ստեղծած կերպարներում: Նրա ոճը այնքան հարազատ է, վարակիչ, որ անկախ քեզնից սկսում ես նրա պես մտածել... Շատ-շատ եմ ափսոսում, որ նման հանճարեղ մարդը կյանքից շուտ է հեռացել...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (28.08.2009), Elmo (28.08.2009)

  16. #26
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վարդգես Պետրոսյան

    Ես բախտ եմ ունեցել մի գիշեր մնալու նրա Աշտարակի տանը, ինչքան նման կարող են լինել տունը և տան տերը, դա հենց այն տունն է, որում պետք է ապրած լիներ Վ. Պետրոսյանը, և նա հենց այն գրողն է, որ պետք է լիներ այդ տանը ապրած մարդը:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.11.2013)

  18. #27
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    56
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տասերորդ դասարանում "Վերջին ուսուցիչը"բեմադրեցինք դասարանցիներով:Հիմա կարգին չեմ էլ հիշում ,բայց մեր դեռահասության ժամանակ պայթյունի պես էինք ընկալել Վարդգես Պետրոսյանին:Այն ինչ մեր դեղնակտուց հալով ապացուցում էինք հոսանքին(կոմունիստական) հակառակ գնալով,գտել էինք Վարդգես Պետրոսյանի մոտ ու շատ էինք տպավորվել:Լավ չեմ հիշում արդեն,բայց սեղանին պարող աղջիկ կար գրքում,հենց էդ աղջկա դերն եմ խաղացել ներկայացմանը:
    Հ.գ. մեծ հաճույքով նորից կկարդաի,եթե որևէ հղումով օգնեիք գտնել նրա ցանկացած աշխատանքը(վիպակ,պատմված,հոդված,ինչ պատահի)կամ օգնեիք գնել գրքերը Վարդգես Պետրոսյանի(օգնելու մեջ ուղարկելն էլ է մտնում,ծախսերը իհարկե իմ կողմից):
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  19. #28
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու օր առաջ աչքովս նրա էս տողերն ընկան, շատ հավանեցի... ասեցի ստեղ էլ գրեմ.

    ... Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։
    Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը ... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից ....
    Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ ...
    ... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել ... արժանապատվությամբ։
    Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։
    ... Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։

    Իսկ վերքերից սպիներ են մնում ...
    Վարդգես Պետրոսյան
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (06.09.2012), Nadine (06.09.2012), Այբ (13.11.2013), Մինա (05.09.2012), Նաիրուհի (06.09.2012), Ուլուանա (05.09.2012)

  21. #29
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոյակապ վեպ է «Կրակե շապիկը»:
    Եթե առանձին չխոսեմ հերոսների մասին, կուզեի նշել Նունե մայրիկի կերպարի մասին: Անկեղծ՝ լաց եմ եղել, երբ Նունե մայրիկը մահանում է: Ի՜նչ կերպար է ախր՝ սիրող, սպասող հայ մոր կերպարն է, ով մահանում է, էդպես էլ իր զավակներին իրար գլխի հավաքված չտեսնելով:Չի տեսնում նույնիսկ Արմենակին՝ Վարուժանի հորը, որի համար Վարուժանը ասում է. «Պիտի գայիր, պիտի վերջին անգամ տեսնեիր մորդ, որի համար դու այդպես էլ մնացիր 22 տարեկան»:
    Շատ խորը վեպ է: Վարուժանը իր որոնումներով, տատը իր սպասումներով, Սյուզին իր չստացված կյանքով...
    Հետաքրքիր է հատկապես թուրք Էնիս-բեյի այցը Հայաստան: Արամը և Էնիս-բեյը, թեև փորձում են ազատ շփվել իրար հետ, բայց պատմությունը միշտ իրենց արանքում է: Երկուսի համար էլ դժվար է: Երբ Էնիս-բեյը տեսնում է Նունե մայրիկի դատարկ շրջանակները և Արամից իմանում պատճառը, արձագանքում է. «Ուրեմն էլի մե՞նք», բայց մեկ է՝ չի ուզում ընդունել, բայց կասկածները խեղդում են...
    Բա՞ սփյուռքահայ Սեմ Շիրակի կերպարը, որը ասում է. « Իմ կրծքի տակ երկու սիրտ կա՝ ամերիկացու և հայի, և այդ երկու սիրտը շատ համերաշխ են բաբախում»: Իրականում նա չի հասկանում հայի խնդիրները...

    Չես կարող վեպի մասին մի երկու բառով խոսել, լավ կլիներ, եթե քննարկում ծավալվեր, խոսեինք...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  3. Մարիամ Պետրոսյան, «Дом, в котором»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գեղարվեստական գրականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 21.03.2015, 23:02
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •