Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?
Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?
Ծանոթ ենք արդյոք Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններին? Եթե այո` որն ենք սիրում? Ինչ գիտենք գրողի անցած ուղու եւ մահվան մասին?
Մասնավորապես` կարդացել ենք նրա "Կրակե Շապիկ" վեպը? Կարծիքներ?
Այբ (13.11.2013)
Վարդգես Պետրոսյան կարդացել եմ, բայց... որքան էլ տարօրինակ ու վատ հնչի, ռուսերեն լեզվով...Հիշում եմ՝ ուսանողությանս տարիներին էր, գրականությունից հանձնարարել էին, շտապ պետք է գտնեի ու կարդայի, ոչ մեկից չկարողացա գտնել հայերենը, մենք էլ ռուսերենն ունեինք տանը, էդպես ստիպված ռուսերեն կարդացի, թեև ընդհանրապես միշտ գերադասում եմ ստեղծագործությունները բնագրով կարդալ, առավել ևս հայերեն ստեղծագործությունները։
Ճիշտն ասած՝ «Կրակե շապիկը» չեմ կարդացել... Կարդացել եմ «Դեղատուն Անի» վիպակը, որը շատ էի հավանել, «Ապրված ու չապրված տարիներ» վեպը (թե՞ դա էլ էր վիպակ...), ինչպես նաև մի շարք պատմվածքներ։
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններում հենց սկզբից ինձ գրավել է մտքերի շարադրման մի տեսակ փոքրիկիշխանական պարզությունը, մաքրությունն ու նրբազգացությունը, ինչպես նաև անթաքույց սերը մարդկանց ու աշխարհի նկատմամբ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վարդգես Պետրոսյանից կարծես միայն "Ասպետի կացրանն" եմ կարդացել: Դրա հեռուստաթատրոնն էի տեսել, դուրս եկավ ու կարդացի ստեղծագործությունը: Լավ գործ է:
Շատ տարիներ առաջ եմ կարդացել
Հիշում եմ, որ շատ էի սիրում...
Ապրած-չապրած տարիներն է տպավորվել։ Բայց լավ հիշեցրիք։ Խոստանում եմ կարդալ ու կարգին մասնակցել քննարկմանը![]()
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները սկսել եմ կարդալ առաջին կուրսում: Ամենից շատ տպավորվել է նրա <<Վերջին ուսուցիչը>> պատմվածքը: Ուղակի զարմանում եմ, որ նրա ստեղծագործությունները դպրոցական ծրագրի մեջ չեն ընդգրկել:
Annushka (28.08.2009)
«Ապրած և Չապրած տարիները», «Վերջին ուսուցիչը» վիպակները, «Հավասարում բազմաթիվ անհայտներով» գործը ու մեկ էլ «Մենավոր ընկուզենին» վեպը
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Տասերորդ դասարանում "Վերջին ուսուցիչը"բեմադրեցինք դասարանցիներով:Հիմա կարգին չեմ էլ հիշում ,բայց մեր դեռահասության ժամանակ պայթյունի պես էինք ընկալել Վարդգես Պետրոսյանին:Այն ինչ մեր դեղնակտուց հալով ապացուցում էինք հոսանքին(կոմունիստական) հակառակ գնալով,գտել էինք Վարդգես Պետրոսյանի մոտ ու շատ էինք տպավորվել:Լավ չեմ հիշում արդեն,բայց սեղանին պարող աղջիկ կար գրքում,հենց էդ աղջկա դերն եմ խաղացել ներկայացմանը:
Հ.գ. մեծ հաճույքով նորից կկարդաի,եթե որևէ հղումով օգնեիք գտնել նրա ցանկացած աշխատանքը(վիպակ,պատմված,հոդված,ինչ պատահի)կամ օգնեիք գնել գրքերը Վարդգես Պետրոսյանի(օգնելու մեջ ուղարկելն էլ է մտնում,ծախսերը իհարկե իմ կողմից):![]()
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Մի երկու օր առաջ աչքովս նրա էս տողերն ընկան, շատ հավանեցի... ասեցի ստեղ էլ գրեմ.
... Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։
Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը ... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից ....
Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ ...
... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել ... արժանապատվությամբ։
Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։
... Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։
Իսկ վերքերից սպիներ են մնում ... Վարդգես Պետրոսյան
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Հոյակապ վեպ է «Կրակե շապիկը»:
Եթե առանձին չխոսեմ հերոսների մասին, կուզեի նշել Նունե մայրիկի կերպարի մասին: Անկեղծ՝ լաց եմ եղել, երբ Նունե մայրիկը մահանում է: Ի՜նչ կերպար է ախր՝ սիրող, սպասող հայ մոր կերպարն է, ով մահանում է, էդպես էլ իր զավակներին իրար գլխի հավաքված չտեսնելով:Չի տեսնում նույնիսկ Արմենակին՝ Վարուժանի հորը, որի համար Վարուժանը ասում է. «Պիտի գայիր, պիտի վերջին անգամ տեսնեիր մորդ, որի համար դու այդպես էլ մնացիր 22 տարեկան»:
Շատ խորը վեպ է: Վարուժանը իր որոնումներով, տատը իր սպասումներով, Սյուզին իր չստացված կյանքով...
Հետաքրքիր է հատկապես թուրք Էնիս-բեյի այցը Հայաստան: Արամը և Էնիս-բեյը, թեև փորձում են ազատ շփվել իրար հետ, բայց պատմությունը միշտ իրենց արանքում է: Երկուսի համար էլ դժվար է: Երբ Էնիս-բեյը տեսնում է Նունե մայրիկի դատարկ շրջանակները և Արամից իմանում պատճառը, արձագանքում է. «Ուրեմն էլի մե՞նք», բայց մեկ է՝ չի ուզում ընդունել, բայց կասկածները խեղդում են...
Բա՞ սփյուռքահայ Սեմ Շիրակի կերպարը, որը ասում է. « Իմ կրծքի տակ երկու սիրտ կա՝ ամերիկացու և հայի, և այդ երկու սիրտը շատ համերաշխ են բաբախում»: Իրականում նա չի հասկանում հայի խնդիրները...
Չես կարող վեպի մասին մի երկու բառով խոսել, լավ կլիներ, եթե քննարկում ծավալվեր, խոսեինք...
«Դեղատուն Անի»-ն եմ ամենից շատ սիրում![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Annushka (28.08.2009)
Լավ գրող է:
Ժամանակի շունչ կար նրա գործերում ( հիմա մերձավոր անցյալի շունչ ): Դպրոցում պարտադիր էր " Ապրած ու չապրած տարիներ" ն իմանալը: Հիմա կարծես չեն էլ հիշում: Պատճառը, երևի, իր իսկ ապրած կյանքն էր ու մահվան պատճառ դառած տհաճ պատմությունը: Ցավոք, երբեմն գրականության մեծերը առօրյա կյանքում հասարակից էլ հասարակ մի մարդ են՝ մեղքերով ու թերություններով…
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Եր, ես ինչ-որ բաներ լսել եմ մահվան հետ կապված, բայց քանի որ հավաստի լուրեր չեն...ասեկոսների մակարդակովա` էդ մասին կլռեի...ուղղակի եթե որևէ մեկը հաստատ տեղեկացված է ` շնորհակալ կլինեի եթե գրեիք:
Իսկ ինչ վերաբերում է հենց "Կրակե Շապիկ"-ին այդ գիրքը նշել եմ նրանում առկա` Ցեղասպանության ցավոտ թեմայի համար:
Եթե հիշում եք` գրքում կա մի թուրք երիտասարդ, որը գալիս է Հայաստան հյուր և հայ տղայի հետ ընկերանում են:
Ու մի օր հայը կարծիք է հայտնում, որ ինքը պարտավոր չէ այդ թուրք տղային ատել միայն նրա համար, որ նրա պապը ժամնակին հայ է կոտորել.. Այսինքն մի նախադասությամբ մեր երկու ազգերի փոխհարաբերություններին սպառիչ պատասխան...թե հարց է տրվում...
Ու որքան ինձ է հայտնի, այդ գրքի պատճառով գրողի հանդեպ բացասական վերաբերմունք էր ձևավորվել: Եթե ճիշտ գիտեմ` անգամ նրա տան լուսամուտների տակ դեմոնստրատիվ այրել են "Կրակե Շապիկ" գիրքը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ