User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Կանանց քահանայությունը

  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կանանց քահանայությունը

    Արդի դարաշրջանի կենսակերպի եւ մտայնության պայմանները Քրիստոնեական Եկեղեցու համար առաջադրում են նորանոր հարցեր` փորձելով վերանայել տալ իր մի շարք սկզբունքային դիրքորոշումներ: Վերջին տասնամյակներին լայն թափ ստացած ֆեմինիստական տարբեր շարժումների արդյունքում նման հարցերից մեկը դարձավ կանանց քահանայության խնդիրը: Կինն այսօր հասարակական կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում տղամարդու կողքին հավասար դիրք է գրավում, հետեւաբար հարց է ծագում՝ չի՞ կարող արդյոք նույն ոգով նաեւ քահանայական աստիճան ստանալ:
    Հետաքրքիր կլիներ այս հարցի շուրջ կարծիքներ լսել...

  2. #2
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Այս հարցին բոլոր առաքելահաստատ ուղղափառ եկեղեցիները, այդ թվում եւ Հայ Առաքելական Եկեղեցին, միշտ էլ միանշանակ ժխտական պատասխան են տվել, մինչդեռ բողոքական հարանվանությունները եւ Անգլիկան եկեղեցին որոշ վերապահումների են դիմում` կանանց շնորհելով քահանայական, անգամ եպիսկոպոսական աստիճան: Նման քայլը փորձ է արվում հիմնավորել Սուրբ գրքով` վկայակոչելով Պողոս առաքյալի խոսքը. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք, ուրեմն, խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մեկ էք ի Քրիստոս Յիսուս» (Գաղատ. Գ:27-28): Եթե խտրություն չկա, ապա դա պետք է լինի բոլոր պարագաներում, հետեւաբար` նաեւ քահանայության հարցում: Վկայակոչումն առավել հաստատուն է դառնում Պետրոս առաքյալի կողմից քրիստոնյաներին տրվող բնորոշումով. «Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. Բ:9, տե՛ս նաեւ Ելք ԺԹ:6, Յայտ. Ե: 10): Հետեւաբար, վերոհիշյալ խնդրին արգելք եղող պատճառներն ավելի շատ արգասիք են ավանդապաշտական նախապաշարումների:
    Սակայն որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը: Որպեսզի մեզ հստակորեն ներկայանան կանանց քահանայագործման արգելքները, նախ նշենք, որ քրիստոնեական եկեղեցու քահանայությունը սկզբնավորվում է հենց Քրիստոսից, եւ քահանան իր անձով խորհրդանշորեն ներկայացնում է նրան: Անժխտելի է այն փաստը, որ մարմնացյալ Աստվածորդին հանդես է գալիս տղամարդու կերպարանքով, հետեւաբար կնոջ անձը երբեք չի կարող դառնալ նրա խորհրդանշական պատկերը:
    Քրիստոսի քահանայական իշխանությունն իր շարունակական ընթացքն ունեցավ առաքյալների միջոցով, իսկ Քրիստոս երբեք իր ընտրյալ 12 առաքյալների թվում որեւէ կնոջ չընդգրկեց, հակառակ, որ նրա հետեւորդների թվում կային բարեպաշտ կանայք, որոնք նրա կողքին էին անգամ այն ժամանակ, երբ առաքյալները լքել էին նրան: Կանանց քահանայության ջատագովները սա փորձում են բացատրել հետեւյալ կերպ. կինը հրեական միջավայրում ճնշված կարգավիճակում էր, եւ Քրիստոս, հարմարվելով ընդունված կարգին, ընտրեց միայն տղամարդկանց: Նախ` Քրիստոս երբեք տուրք չտվեց այդ կարգերին, այլ ընդհակառակը, վերացրեց կնոջ նկատմամբ եղած ավանդական սահմանափակումները. ուշադրության էր արժանացնում նրանց, այցելում եւ ուսուցանում ( Ղուկ. Ժ:38-40), անթաքույց զրուցում նրանց հետ (Հովհ. Դ:6-27), բժշկում եւ կատարում նրանց խնդրանքները ( Մարկ. Ա:29), ներում եւ պաշտպանում է օրենքով դատապարտելի շնացող կնոջը (Հովհ. Ը:3-11), որով ցույց է տալիս նաեւ, որ այս հարցում կնոջ պատիժն ավելի խիստ չպետք է լինի, քան տղամարդունը, վերացնում է տղամարդու` կամայականորեն կնոջն արձակելու օրենքը` հավասար իրավունքներ հաստատելով նրանց միջեւ ( Մատթ. ԺԹ:3-9, Մարկ. Ժ:2-11), իր հարությունից հետո նախ կանանց է երեւում, իսկ նրա հարության լուրը հրեշտակները կանանց են հանձնարարում հաղորդել աշակերտներին (Մատթ. ԻԸ:7-10): Կանանց այս աստիճան բարձրացնող Տերը երբեք չէր կարող զանց առնել այնպիսի կարեւոր հանգամանք, ինչպիսին քահանայությունն է, իսկ մարդկային, այն էլ սխալ օրենքների նկատմամբ հարմարվողականություն վերագրել հանուն արդարության եւ ճշմարտության խաչյալ Փրկչին` պարզապես անհանդուրժելի է:
    Առաքելական շրջանում եւս կին քահանաների չենք հանդիպում, չնայած նրանք բարեսիրական գործունեություն էին ծավալում (Գործք Թ:36), սպասարկում եկեղեցուն (Հռոմ. ԺԶ:1), անգամ մարգարեանում (Գործք ԻԱ:9), բայց ոչ երբեք` քահանայագործում: Այս փաստն ընդգծվում է հատկապես նրանով, որ Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալի թեկնածուներ են առաջադրվում երկու տղամարդ աշակերտներ (Գործք Ա: 15-26), մինչդեռ կարո՞ղ էր լինեն ավելի մեծ թեկնածու, քան Տիրամայրն էր:
    Հրեական միջավայրում ընդունված սովորություններն այստեղ եւս դեր խաղալ չէին կարող, քանի որ առաքյալներն իրենց քարոզչությամբ շուտով դուրս եկան հրեական շրջանակից եւ տարածվեցին դեպի շրջակա քաղաքներն ու երկրները, ուր հունահռոմեական քաղաքակրթության եւ հեթանոս քրմուհիների առկայության պայմաններում բնավ խորթ պիտի չթվար կին քահանաների գոյությունը, սակայն այստեղ եւս կին քահանաների չենք տեսնում` չնայած հրեական շատ օրենքներ ու սովորույթներ, ինչպես օրինակ` թլփատությունը, պարտադիր չհամարվեցին:
    Արգելքի էությունը հասկանալու համար նշենք, որ Աստծո եւ նրան հավատացող մարդկության միջեւ կնքված ուխտը Հին կտակարանում խորհրդանշորեն նույնացվում է հարսի եւ փեսայի միջեւ եղող սիրո հետ (տե՛ս Օսէէ Բ:16, Երեմ. Բ:2, Երգ երգոց): Նոր կտակարանում եւս Քրիստոս եւ եկեղեցին հանդես են գալիս որպես փեսա եւ հարս (տե՛ս Մարկ. Բ:19, Հովհ. Գ:28-30, Բ Կորնթ. ԺԱ:2, Յայտ. ԺԹ:7-8):
    Ինչպես կինն է գոյություն առել ամուսնու կողից, այնպես էլ եկեղեցին է հիմնվել Քրիստոսի կողից բխած ջրի եւ արյան` Ս. Մկրտության եւ Ս. Հաղորդության խորհուրդների վրա: Եվ եթե առաջին Ադամը մեղքի ու մահվան իշխանության տակ ընկավ կողակցի դրդումով, ապա երկրորդ Ադամը` Քրիստոս, ազատեց իր կողակցին` եկեղեցուն, այդ իշխանությունից եւ հաստատեց անարատության եւ սրբության մեջ: Ինչպես ամուսինն ու կինն են մեկ մարմին, այնպես էլ Քրիստոս եւ եկեղեցին: Քրիստոս, որ գլուխն է եկեղեցու, իրականացրեց մարդկության փրկությունն իր մարմնի խաչելությամբ ու հարությամբ եւ շարունակում է փրկագործությունը դարձյալ իր մարմնի` եկեղեցու միջոցով: Քահանան հանդես է գալիս ոչ թե սոսկ իբրեւ մարմնի անդամներից մեկը, այլ խորհրդանշում է հենց գլուխը` Քրիստոսին, ուստի նա պետք է նման լինի նրան ամեն ինչով, նաեւ սեռով:
    Ինչ վերաբերում է Գաղատ. Գ:27-28 եւ Ա Պետ. Բ:9 վերոնշյալ համարներին, ասենք, որ քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում գոյություն ունի. առաջինը քրիստոնյաների համընդհանուր քահանայական կարգն է, որ տրվում է մկրտությամբ` փրկության եւ հաղթանակած եկեղեցու անդամ դառնալու համար: Սրանով իրոք վերանում են բոլոր տեսակի սեռային, ազգային, տարիքային, դասային եւ այլ տարբերությունները, եւ ամենքը հավասարվում են փրկության շնորհի առջեւ: Երկրորդը պաշտոնակատար կամ սպասարկու քահանայությունն է, որով համընդհանուր քահանայության միջից ընտրված անձինք, ձեռնադրությամբ ստանալով առաքելավանդ իշխանությունը, կոչվում են կատարելու սրբազան խորհուրդներն ու պաշտամունքային ծիսակարգերը եւ դառնալու Տիրոջ տեսանելի ու շոշափելի խորհրդանիշները: Այս երկրորդ պարագայում էլ հենց կանանց առջեւ պատնեշվում է բնական եւ աստվածադիր արգելքը:
    Այսուհանդերձ հստակեցնենք, որ տղամարդու եւ կնոջ համար հաստատված այս կարգը երբեք էլ խտրականություն կամ ստորադասում մտցնել չի նշանակում, այլ Աստծո սահմանած նվիրաբաշխում: Աստված կնոջը տվել է մեկ այլ մեծագույն շնորհ` մայրությունը, որով նա կարողացավ բարձրանալ իր ճնշված դիրքից եւ հասնել Աստվածամոր փառքին: Տեղին է իբրեւ եզրափակում հիշել Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի խոսքը, ըստ որի ընտանեկան հարկը մի եկեղեցի է, որի քահանան մայրն է:

  3. #3
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Իսկ ճիշտ է, ո՞ր Հռոմի պապերից մեկը կին էր:
    Ամեն ինչ փոխվում է...

  4. #4
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Մեջբերում Սֆօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ճիշտ է, ո՞ր Հռոմի պապերից մեկը կին էր:

    Այո:
    Let`s break the rules, ignore society...

  5. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Միայն թե կին լինելն իմացվել է մահվանից հետո:

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Հրեաների մոտ կինը լիարժեք մարդ չի համարվել, իրավազուրկ է եղել: Նոր Կտակարանում երբ պատմվում է Քրիստոսի գործունեության մասին, օրինակ հացի բազմացումը, գրված է 5000 հազար հոգի, նկատի ունենալով միայն տղամարդկանց, առանց հաշվի առնելու կանանց ու երեխաներին: Բայց Քրիստոսը ոչ թե նույնացրեց կամ լրիվ հավասարեցրեց կնոջ ու տղամարդու դերերը, այլ բարձրացրեց կնոջը որպես հասարակության լիիրավ ու լիարժեք անդամ, ամուսնության մեջ որպես ամուսնու օգնական, բայց ոչ ամուսնուց ցածր էակ, այլ լիարժեք մարդ, բայց ամուսնուն հպատակվող անձ:
    Կանանց քահանայությունը Ավետարանը չի քարոզում: Դուք ի՞նչ էք հասկանում "կանանց քահանայություն" ասելով: Բայց կինը հասարակության լիիրավ անդամ ու մանավանդ Աստծո առաջ պատասխանատվության համար իրավունք ունի Ավետարանի տարածման մեջ իր ներդրումն ունենալ: Բայց դա չի նշանակում իր վրա վերցնել տղամարդկանց պարտականությունները որպես եկեղեցու անդամ: Արդյո՞ք դա նկատի ունեք ասելով "կանանց քահանայություն":

  7. #7
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Այն, ինչ ես նկատի ունեմ, արդեն շարադրել եմ վերևում:

  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2008
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    ինչքան ով վոր տեղյակ եմ, Աստվածաշնչով արգելվում է կանանց ստանձնել այդ պաշտոնը .Ու ես դրան կողմնակից եմ, Աստծո խոսքը պիտի հարգել եվ ընդւնել. Այլ բան է Կնոջ Աստցուն ծառյելը, աշակերտներ պատրաստելը, Աստցո մասին վկայելը, ավետարանելը, ցանկացաց մարդ կանչված դրա համար տե կին տե տղամարդ. Պարտադիր չէ քահանա լիել վոր մարդկանց հոգիներ պրկել. Ի դեպ այս հարցում մեր Առաքելական եկեղեցին շատ է պասիվ.

  9. #9
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Մեջբերում Fedora-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչքան ով վոր տեղյակ եմ, Աստվածաշնչով արգելվում է կանանց ստանձնել այդ պաշտոնը .Ու ես դրան կողմնակից եմ, Աստծո խոսքը պիտի հարգել եվ ընդւնել. Այլ բան է Կնոջ Աստցուն ծառյելը, աշակերտներ պատրաստելը, Աստցո մասին վկայելը, ավետարանելը, ցանկացաց մարդ կանչված դրա համար տե կին տե տղամարդ. Պարտադիր չէ քահանա լիել վոր մարդկանց հոգիներ պրկել. Ի դեպ այս հարցում մեր Առաքելական եկեղեցին շատ է պասիվ.
    Իսկ միգուցե այդ պասսիվությունը երկկողմանի է?

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2008
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն թե կին լինելն իմացվել է մահվանից հետո:
    չեք ասի օվ ե եղել. եվ վօռ տվեռին՞

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ միգուցե այդ պասսիվությունը երկկողմանի է?
    Հարգելի Մոնկ, հարցդ իրապես ինց իմաստազուրկ է թվում.Եթե ձեզ տվում է թե մարդիկ գրկաբաց պիտի ընդունեն Քրիստոսին սխալվւոմ ես, բա սատանան քնած է?
    Եկեղեցին ու իր պասհտոնյաները ամեն ինչ պիտի անեն, վոր մարդիք դարձի գան ու պրկվեմ
    Վերջին խմբագրող՝ Fedora: 09.09.2008, 15:34: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #11
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Մեջբերում Fedora-ի խոսքերից Նայել գրառումը
    չեք ասի օվ ե եղել. եվ վօռ տվեռին՞
    Ճիշտն ասած այս պահին լավ չեմ հիշում. հետո կճշտեմ, կասեմ:

    Հարգելի Մոնկ, հարցդ իրապես ինց իմաստազուրկ է թվում.Եթե ձեզ տվում է թե մարդիկ գրկաբաց պիտի ընդունեն Քրիստոսին սխալվւոմ ես, բա սատանան քնած է?
    Եկեղեցին ու իր պասհտոնյաները ամեն ինչ պիտի անեն, վոր մարդիք դարձի գան ու պրկվեմ
    Հարգելի Fedora, եթե հարցս իմաստազուրկ է, ապա կներեք դրա համար: Չնայած ես այդպես չեմ կարծում: Դժվար է ասել, թե ինձ ինչ է թվում, դժվար է ասել նաև միանշանակ, թե ով ինչպես է ընդունում Քրիստոսին: Սատանայի քնած կամ արթուն լինելն էլ կախված է նրանից, թե մենք` մարդիկս, ինչքանով ենք քնած կամ արթուն:
    Եթե ասեմ, որ Եկեղեցին ու նրա բոլոր պաշտոնյաներն ամեն ինչ անում են մարդկանց դարձի բերելու համար, սխալ կլինի, քանի որ նախ` Եկեղեցին միայն պաշտոնյաներից չի կազմված, այլ նրա հիմնական մասը, այսպես ասած, ոչ պաշտոնյաներն են, և Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, հոգևորական, թե աշխարհիկ, ունի առաքելություն: Չի կարելի ամեն ինչ գցել մի խումբ հոգևորականների ուսերին և քաշվելով մի կողմ` մազաչափ անգամ պատասխանատվություն չզգալ, դեռ ավելին, ստանձնել դատավորի կեցվածք: Եվ երկրորդ` հոգևորականները մոնոլիտ մի ամբողջություն չեն և չի կարելի ամեն ինչ բացարձակեցնել ու տարածել բոլորի վրա: Ոմանք իրոք լիարժեք համապատասխանում են իրենց կոչմանն ու առաքելությանը, ոմանք երբեմն թերանում են, իսկ ոմանք էլ, ցավոք սրտի, լիովին անարժան են իրենց հոգևոր կոչմանը:
    Կխնդրեի պարզաբանեք, թե ինչու էր հարցս իմաստազուրկ

  12. #12
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Մոդերատորական։ Թեմայից դուրս քննարկումները տեղափոխվել են այստեղ։

  13. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Ես կտրականապես դեմ եմ կանանց քահանայությանը։ Ի՞նչ կապ ունի հավասարությունը դրա հետ։ Դա նույն բանն ա, ոնց որ օրենք ընդունեն, որ տղամարդիկ էլ կարան հղիանան։

  14. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Ես կողմ եմ. կանայք ապացուցել են, որ կարող են ավելի լավ առաջնորդ, նախաձեռնող լինել բոլոր ոլորտներում ու եթե ոչ ավելի լավ, քան տղամարդիկ, ապա հաստատ ոչ վատ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.09.2009)

  16. #15
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն թե կին լինելն իմացվել է մահվանից հետո:
    Հմ իսկ ես որքանով հիշում եմ այդ Պապի կին լինելը պարզել են այն բանից հետո, երբ նա հղիացել է և երկունքի ցավերը սկսվելու ժամանակ ամեն ինչ պարզվել է, կարծեմ կարդացել եմ ««Սրբազան Ավազակաորջը»» գրքում

    Իսկ անձամբ ես դեմ եմ կանանց քահանայությանը, քանի որ դա ընդունելի չէ Աստվածաշնչով ու կարծես թե տղամարդիկ վատ չեն կատարում իրենց աշխատանքը, ամեն դեպքում կողմ եմ ուղղափառությանը
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բռնաբարություն/կանանց նկատմամբ բռնություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 494
    Վերջինը: 26.11.2023, 22:24
  2. Հղի կանանց արտոնությունները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 17.02.2017, 08:01
  3. Ինչպե՞ս հրապուրել կանանց
    Հեղինակ՝ Գեվորգ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 390
    Վերջինը: 17.04.2010, 15:23
  4. Կանանց հիասթափությունները
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 314
    Վերջինը: 15.07.2009, 18:27
  5. Հայ աղջիկների/կանանց նկարներ
    Հեղինակ՝ armatura, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2008, 04:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •