Հազիվ թե իգական սեռի որեվէ ներկայացուցիչ վաղ հասակում փայփայած լինի քահանա դառնալու երազանքը:Էնպես որ նման արգելքներ դնելու կարիքը առանձնապես չկա, բացի այդ, ցանկության դեպքում կանայք կարող են տեղ զբաղեցնել իրենց ուզած ցանկացած ոլորտում:
Խնդիրը միանգամայն այլ է, կոնկրետ ինձ համար անընդունելի է, որ Աստծո կերպարը որոշ տղամարդիկ ներկայացնում են իրանց մեկաբանությամբ եվ պարտադրում են որ դա ընդունվի որպես բացարձակ ճշմարտություն:
Չեմ կարծում, որ Աստված ասած լինի ՝ կնոջը արգելվում է քահանա դառնալ, որովհետեվ ես տենց եմ ուզում---Սովորաբար քերոփներն են սենց ասում: Հավանաբար Աստված ասած կլինի՝ կնոջ առանց այն էլ հոգսաշատ առօրյան թեթեվացնելու համար նպատակահարմար եմ համարում,որ քահանայությամբ տղամարդը զբաղվի:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ուլուանա (04.09.2009)
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Դու սահմանողից լավ ե՞ս հասկանում ինչի կարիք կա, ինչի` ոչ։ Եթե այո, ապա կարող ես քահանայի տիպի նոր հասկացություն ստեղծել, որտեղ կլինեն նաեւ կամ միայն կանայք։ Ու ընդհանրապես չեմ հասկանում, ինչի՞ հենց քահանային եք հավակնում։ Ո՞վ ա ձեր ձեռից բռնել, սիրելի կանայք, ստեղծեք ձեր համար մի նոր կրոն կամ նման բան, ու դառեք այդտեղի քահանան։ Իսկ եթե ուզում եք հին կրոնը` Քրիստոնեությունը, ապա պարտավոր եք հարգել նրա բոլոր հին ու մաշված կանոնները։
Կարծեմ, ինչան լսել եմ, ակումբում կա «Կանանց անկյուն» կամ դրա տիպի մի բաժին (եթե չկա էլ, կարա լինի, քանի որ հավակնողներ կային, իմ հիշելով)։ Հիմա ի՞նչ, ես բռնեմ ասեմ, որ դա իմ մեր` տղամարդկանց իրավունքների ոնտահարում ա՞։
Լավ էր...փաստորեն քո ասածից դուրս ա գալիս, որ կանայք թքած ունեն, թե ով ինչ ա սահմանում, ու կարան ամեն բան շրջանցե՞ն։
Իմ համար էլ է անընդունելի։Աստծո կերպարը պիտի ներկայացնի ոչ թե որեւէ տղամարդ կամ կին, ըստ իր պատկերացման, այլ Աստվածաշունչը, որը հստակ է ու անփոփոխելի։
Այո, աստված նման բան չի ասել։ Աստված չի ասել նաեւ, որ ինչ-որ մեկը իրավունք ունի կամ պարտավոր է քահանա դառնալու։ Եկեք ընդհանրապես «քահանա» հասկացությունը հանենք։
քերոփը չգիտեմ ինչ է կամ ով է։ Ենթադրում եմ, որ հերթական տափակ սերիալի հերոսներից է։
Եթե Աստծո ասածների մասին պիտի խոսենք «հավանաբար»-ով, ապա ավելի լավ է չխոսենք։
Նախ՝ պէտք չէ բողոքականներին եկեղեցի համարել, քանի որ նրանց դրույթները էապես տարբերվում են իրական եկեղեցու դրույթներից, շատ-շատ բաներ նրանք չեն ընդունում, որ աներեւակայելի է․․․ ինչ որ է․․․ իսկ ինչ վերաբերում է կնոջ քահանայությանը, կասեմ պատճառներից մեկը, որը գուցե իր ենթապատճառները ունի․․․ Կինը չի կարող քահանա դառնալ, որովհետեւ ոչ Քրիստոսը՝ գերագույն քահանայապետը, ոչ նրա աշակերտները, ոչ էլ նրա նախորդները կին չեն եղել։ Բացի սրանից քահանան, Ռամշտայնի ասած, սահմանվել է այնպես, որ պետք է տղամարդ լինի։ Արդ կինը այդ սահմանման մեջ չի մտնում, ու ուղղակի չի կարող քահանա կոչվել, եթե նույնիսկ շաաատ ուզի, կամ բողոքական չգիտեմինչը թույլատրի եւ այլն․․․ Այս ամենը բայց հեչ չի նշանակում որ կինը տղամարդուց ինչ-որ բանով պակաս է, կամ նրա ծառայությունը Աստծու առաջ ավելի փոքր է․․․Մի բան էլ․ որ ծառայությունը միայն քահանա կամ միանձնուհի լինելու մեջ չէ, նույնիսկ սրտանց տրված մի բաժակ ջուրը Աստծու աչքին շատ մեծ է։
Վերջին խմբագրող՝ ըշտը: 05.09.2009, 01:36:
Ափսոս որ իմ գրառումները չես կարդում, կամ ուշադիր չես կարդում, փորձիր ավելի ուշադիր կարդալ, կատարիր մեջբերում իմ գրածից, նոր քահանա դառնալու իմ հավակնության մասին ինչ որ գրառումեր կատարիր:
Աստծո մասին կոնկրետ իմ պատկերացումները վեր են գրքային սահմանումներից, վերջերս հայտնաբերել են կտակարան ըստ Հուդայի, որտեղ Հուդայի կերպարը լիովին տարբերվում է մինչ օրս ընդունված դավաճան Հուդայի կերպարից: Աստվածշունչը խմբագրող մի խումբ մարդիկ իրենց հայեցողությամբ այդ կտակարանը չեն ընդգրկել Աստվածաշնչի մեջ: Սա այլ թեմա է, բայց խոսուն փաստ է եվ կարծում եմ մտորելու տեղիք է տալիս:Աստծո կերպարը պիտի ներկայացնի ոչ թե որեւէ տղամարդ կամ կին, ըստ իր պատկերացման, այլ Աստվածաշունչը, որը հստակ է ու անփոփոխելի։
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ambrosine (06.09.2009)
Չամիչ ջան, արի իրար սխալ չհասկանանք։Ես չեմ ասում, որ դու կամ որեւէ մեկը հավակնում եք քահանա դառնալ, ամենեւին։ «...ինչու եք հավակնում...» ասելով ես նկատի ունեմ ոչ թե կոնկրետ անձանց, այլ ընդհանուր կանանց, որոնք կողմ են, որ կինը լինի քահանա։
Հիմա եթե կան մի խումբ կանայք, որոնք ուզում են, որ կինը դառնա քահանա, ուրեմն նրանք, ընդհանուր, առանց շեշտելու որեւէ կոնկրետ մեկին, որը կարող է եւ չհավակնի, հավակնում են այդ «պաշտոնին», այսինքն` հավակնում են, որ իրենց սեռի ներկայացուցիչներից մեկը դառնա քահանա։
Գուցե մի քիչ կոռեկտ չէի գրել` «հավակնել քահանային», բայց հուսով եմ հիմա իրար հասկացանք։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ