Աստղ ջան, Սուրբ Գրքից մեջբերումով պատասխանելու մեջ տարօրինակ ոչինչ չեմ տեսնում: Բա հո Ղուրանից չենք մեջբերում անելու? Մյուս քրիստոնյաներից բոլոր առաքելահաստատ Եկեղեցիներն էլ այս հարցում միաձայն են: Իսկ բողոքական որոշ հարանվանություններ, որ ընդունում են կանանց քահանայությունը, ոչ այնքան հիմնվում են Սուրբ Գրքի վրա, որքան այն հարմարեցնում են իրենց տեսակետներին: Նույն ձևով տեղ են տալիս նաև բացահայտ հակաքրիստոնեական մի երևույթի` միասեռականների ամուսնության ընդունելիության, դեռ ավելին` հոգևորական ձեռնադրության: Հիմա ինչ, ասենք իրենք էլ են տեղյակ Սուրբ Գրքից ու որ անում են դա, ուրեմն մի բան գիտեն?
Իսկ կանանց քահանայության արգելքը պետք չի ընդհանրապես հասարակական կյանքի հարթության մեջ դիտարկել: Այդ արգելքներն ունեն կոնկրետ ասպեկտ` հոգևոր, աստվածաբանական, քանի որ քահանայությունն ի վերջո հոգևոր, աստվածաբանական կատեգորիա է: Ես այդ արգելքներին բավականին մանրամասն անդրադարձել եմ այստեղ : Կարդա, և եթե հարցեր առաջանան, միասին կքննարկենք:![]()
Էջանիշներ