Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
Արդի դարաշրջանի կենսակերպի եւ մտայնության պայմանները Քրիստոնեական Եկեղեցու համար առաջադրում են նորանոր հարցեր` փորձելով վերանայել տալ իր մի շարք սկզբունքային դիրքորոշումներ: Վերջին տասնամյակներին լայն թափ ստացած ֆեմինիստական տարբեր շարժումների արդյունքում նման հարցերից մեկը դարձավ կանանց քահանայության խնդիրը: Կինն այսօր հասարակական կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում տղամարդու կողքին հավասար դիրք է գրավում, հետեւաբար հարց է ծագում՝ չի՞ կարող արդյոք նույն ոգով նաեւ քահանայական աստիճան ստանալ:
Հետաքրքիր կլիներ այս հարցի շուրջ կարծիքներ լսել...
Ես դեմ եմ: Ընդ որւմ, ոչ թե ինչ-որ տրամաբանական հիմնավորմամբ, այլ ինտուիտիվ: Կրոնը ինտուիտիվ մակարդակի վրա է: Եվ այդ մակարդակում ես ուղղակի չեմ կարող ընդունել կին-քահանա