User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Ով քանդե՞ց ՍԻՄ-ը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ով քանդե՞ց ՍԻՄ-ը

    «Այս դավաճանությունը նախադեպ չունի»




    ՍԻՄ կուսակցությունում կատարված հեղաշրջումը համարվեց անսպասելի: Մինչդեռ ՍԻՄ-ականներից շատերին վաղուց էին հայտնի կուսակցության ներսում ընթացող կեղտոտ խաղերը, իսկ «Իրավունք»-ի աշխատակազմին՝ թերթի ֆինանսական «բազարները»: Դեպքերը ցույց տվին, որ այդ ամենը անակնկալ էր ընդամենը մեկ մարդու՝ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանի համար: Աղբը ջրի երես դուրս եկավ, ու Խաչատրյանի նման քաղաքական գործիչն այդ շրջապատում այլեւս անելիք չուներ: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը այլեւս նախկին ՍԻՄ-ական Կարեն Վարդանյանի հետ:

    -Ի վերջո, ի՞նչ կատարվեց եւ ի՞նչ ուժեր էին կանգնած ՍԻՄ-ում կատարված հեղաշրջման թիկունքում:
    -Մենք եւս սկզբում փնտրում էինք քաղաքական ուժերի: Մամուլն էլ նշում էր իշխանական երկու թեւերի դերակատարման մասին: Բայց ես հակված չեմ դրան հավատալ, որովհետեւ նրանք եւս շփոթված են: Պատճառներն այլ տեղ եմ տեսնում: Այսօր ԼՂ հարցում բավական սրվել է արտաքին ուժերի ճնշումը Հայաստանի վրա: Ո՞րն է այն կուսակցությունը, որը պարտավորություններ ունի, եթե պետք է նաեւ ծայրահեղ քայլերով պաշտպանել Հայաստան-Ղարաբաղ միացումը. դա ՍԻՄ-ն է, քանի որ ՍԻՄ-ն առ այսօր շարունակում էր հանդես գալ Հայաստան-Ղարաբաղ վերամիավորման դիրքերից: Նրա գաղափարները տարածող զենքն էլ «Իրավունք»-ն է: Այսինքն, այն բոլոր ուժերը, որոնք պետք է Ղարաբաղի հարցում իրականացվող ճնշմանը դիմադրեին, դա պիտի անեին նաեւ ՍԻՄ-ի ու «Իրավունքի» միջոցով: Սակայն օգտագործելով հանցավոր խմբի լծակները, իրականացվեց հեղաշրջում: Արդյունքում քաղաքական թեւը հեռացավ կուսակցությունից, մնաց վարկաբեկվածը, որն այլեւս ի վիճակի չէ ոչնչի: Նա կարող է պատգամավոր դառնալ, բայց քաղաքական դաշտում լուրջ խնդիրներ լուծել չի կարող: Ըստ էության հեղաշրջում կատարվեց նաեւՀայաստանի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկում: Սա ազգային անվտանգության խնդիր է, եւ ոչ թե զուտ ՍԻՄ-ի խնդիրը:

    -Այսինքն, Բաբուխանյանի ձեռքով իրականացվեց ՍԻՄ-ի, դրանով իսկ՝ Խաչատրյանի լիկվիդացումը քաղաքականությունից;
    -Այո, օգտագործվեց նրա փառասիրությունը: Ի վերջո, իրականացվեց հատուկ ծառայությունների պլանավորած օպերացիան: Բաբուխանյանը գիտեր, որ իրավիճակը հասել է այն փուլին, որ պետք է կասեցվի իր անդամությունը ՍԻՄ-ում, հետեւապես խաղարկեց մի սցենար, որով իր ու Գալաջյանի համար ստեղծեց տուժածի կերպար: Որպեսզի, երբ դրվի իր հեռացման խնդիրը, հայտարարեն, թե տեսեք, Սերժի մասին հրապարակում արեցինք, մեզ հեռացրին: Մյուս կողմից պետք էր այնպես արվեր, որ դրան հավատար Գալաջյանը, եւ հավատաց: Հովիկն ինչքան խելոք է, էդքան էլ միամիտ է: Մարդկանց կաշառեցին, վախեցրին, հեղաշրջում արեցին հենվելով փող ու փառասիրության հակումներ ունեցողների վրա: Բավական լավ կազմակերպված սցենար էր:

    -Ի դեպ, համագումարին մասնակցում էին 16-17 տարեկան տղաներ, որոնք չլինելով կուսակցական, ձեռքներին ունեին մանդատներ: Մարդիկ նաեւ այսպիսի խոսակցություններ են լսել՝ «Մեզ խոստացան ուտելիք տալ, բա ի՞նչու չեն տալիս»: Այս ամենից տեղյա՞կ չէիք:
    -Տեղյակ էինք, որ սեւ տեխնելոգիաներ են կիրառվում: Դրանք գլուխ բերվեցին լեյտենանտ Շմիդտի որդիների ձեռքով, որոնք տարբեր կուսակցություններում փողով աշխատողներ են, չունեն ոչ քաղաքական ուղղվածություն, ոչ բարոյական դեմք: Այդպիսիք ձեռք են տալիս Բաբուխանյանի նմաններին: Օրինակ, Ժիրայր Մկրտչյանն ու նրա տղան. հայրը եկավ ՍԻՄ, տղան գնաց «Նոր ժամանակները» քանդելու եւ հեռացվեց: Նորընտիր վարչության կազմն էլ նույն որակն է: Սրանց մի մասը ինքնակոչներ են, մյուսը՝ դավաճաններ: Ի դեպ, այս կազմը ապօրինի է ընտրվել, քանի որ ՍԻՄ կանոնադրությամբ նախագահությունում պետք է ընտրվեն 50 տոկոսից ավելի ձայներ հավաքածները, մինչդեռ այդպիսիք չկան: Այդ ապօրինի կազմում կան նաեւ լրագրողներ, հետաքրքիր է, նրանք վաղը ո՞նց են խոսելու արդար ընտրություններից ու դեմոկրատիայից, ոնց են պատգամավորների քննադատելու, բա չեն ասի՞, այ տղա, բա դու՞ քանի ձայնով ես ՍԻՄ նախագահությունում ընտրվել:

    -Նախկին նախագահությունը տեղյակ էր կատարված հափշտակություններից: Օրինակ, մեզ հասած տեղեկությամբ Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը 2-3000 դոլարով «Իրավունքի» էջերում հոդվածներ են տպագրել, սակայն այդ գումարները եւ ոչ մի տեղ չեն երեւացել, եւ կամ Բաբուխանյանի հորաքրոջ տղայի կատարած 13,5 հազար դոլարի հափշտակությունը: Նման փաստերին ինչու՞ ժամանակին ուշադրություն չի դարձվել:
    -Վարչությունը 6 ամիս այդ հարցերն էր քննարկում: Փաստերը շատ էին, օրինակ՝ Բաբուխանյանն իր ՍՊԸ գործունեության համար օգտագործել է ՍԻՄ-ի գումարները: Այս փաստերին Խաչատրյանը ամիսներ առաջ տեղյակ էր, բայց չէր հավատում,որ իր մոտ ընկերը կարող է իրեն դավաճանել: Դա պայմանավորված է նրա ազնվությամբ: Նման դավաճանություն Հայաստանի քաղաքական դաշտում իր նախադեպը չունի:

    -Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, որ ՍԻՄ-ն այլեւս գոյություն չունի, մինչդեռ Բաբուխանյանը ՍԻՄ-ի նախագահի կարգավիճակում իրեն բավական լավ է զգում: Հիմա ՍԻՄ-ը կա՞, թե՞ չկա:
    -Երբ ասում ենք հայկական կոնյակ, ի նկատի չունենք թեյով սարքած սպիրտ՝ վանիլը խառնած: Սա նույնն է, ինչ այսօրվա ՍԻՄ-ը: Այսինքն, որակական իմաստով ՍԻՄ-ը գոյություն չունի: Իրենց թվաց, եթե անունը վերցնեն, բովանդակությունն էլ հետը կգա ու կհամարվեն 35 տարվա կոնյակ, բայց հիմա իրենք «յաթրջի» արաղ են:

    -Բաբուխանյանի մտերիմները մարդիկ են, որոնք քաղաքական դաշտում համարվում են «Սերժի մարդիկ»: Բայց հենց ինքը եւ Խաչատրյանին, եւ Ձեզ համարեց պաշտպանության նախարարի ագենտներ: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:
    -Ի՞նչ էր պետք անել հեղաշրջման ժամանակ. առաջինը, իր դեմ ելած ուժերին անվանել Սերժի մարդիկ, հետո մամուլով հանդես գալ Սերժի դեմ, հետո կազմակերպել Հովիկի ծեծը ու ասել, թե դա Սերժն է արել, մի հատ էլ բաց նամակ գրել Սերժին ու պատկերը ամբողջացնել: Սա էր խնդիրը:

    -Այսինքն Հովիկի ծեծի կազմակերպիչը Բաբուխանյա՞նն է:
    -Միանշանակ ասել չեմ կարող, բայց համոզված եմ, որ դա հեղաշրջման հետեւում կանգնած մարդկանց ձեռքի գործն է:

    -Ճի՞շտ են այն խոսակցությունները, որ 2003-ի ընտրություններին Բաբուխանյանը աշխատել է Արամ Կարապետյանի դեմ, դրա դիմաց վաստակելով 97000 դոլար:
    -Ես այդ ընթացքում Հայաստանում չեմ եղել, ստույգ ասել չեմ կարող, բայց նման խոսակցություններ կային:

    Զրուցեց ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ
    http://www.taregir.am/2006/september/27/index.htm

    Ես համաձայն եմ այն ենթադրության հետ որ ՍԻՄ-ը քանդեցին հատուկ որպեսզի թուլացնեն այն հազվադեպ կուսակցություններից մեկը, որը ուներ սքզբունքային դիրք Արցախյան հարցում:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ով քանդե՞ց ՍԻՄ-ը

    Սերժը ...Սերժը...
    Ես ամբողջը ժողովրդական ֆոլկլոր է:
    Սրեղծվել է մի ամենազոր - ամենակալ- ամենակարող սուպերմենի ( արաչ Վանոն էր, հոմա Սերժը) տիպար ,որը մեկ դարնում ե Դրագուլա, մեկ էլ Սասունցի Դավիթ... Խնդալու է...
    Ես ամենը ժոգովրդալկան բանահյուսություն է.

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ով քանդե՞ց ՍԻՄ-ը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից
    հտտպ://վվվ.տարեգիր.ամ/2006/սեպտեմբեր/27/ինդեխ.հտմ

    Ես համաձայն եմ այն ենթադրության հետ որ ՍԻՄ-ը … ուներ սքզբունքային դիրք Արցախյան հարցում:
    Մի ճշտում:
    Արցախյան հարցու՞մ, թե՞ Սամվել Բաբայանի հարցում

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ով քանդե՞ց ՍԻՄ-ը

    Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ձերբակալվեց Ժիրայրը ...
    .. Բաուխանյանը գայթակղվեց ... իսկ Հրանտը ...my respects to Hrant. really nice guy in this bullsh..t politics..

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2007
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ով քանդե՞ց ՍԻՄ-ը

    Դե լավ հա ետ ինչ մի կուսակցությունա, կամ ետ ինչ մի լիդեռ(ներ) ունի, որ մի հատ ել դրել ու քննարկում եք: Թարգեք. մտացեք, որ մեր ազգի կառկառուն օլիգարխը կարողա հեսա նախագահ դառնա: Թե չէ.....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •