վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ինչքան ես իրանց համերգներին գնացել եմ, տեսել եմ բացարձակ այլ մարդկանց զանգված, որոնց ասենք` Նանայի համերգին մորթես, միլիոն էլ տաս, չեն գնա... ճաշակով մարդիկ կան էլի)) ինչ վերաբերում ա էմոցիաներին, համերգներից մեկին գնա ու այդ ամենը դահլիճից նայի, լրիվ ուրիշ զգացողություններ կունենաս)
romanista (18.08.2010)
romanista, իսկ քեզ թվում ա, թե Նանայի համերգին գնացողին մորթելով կամ առանց դրա կարելի ա ուղարկել Empyray-ի համերգի՞
Լավ, գրել եմ, մի թեթև էլ իմ կարծիքն ասեմ. առաջին անգամ երբ լսել եմ Empyray (մի 10-12 տարի առաջ), չեմ հիշում՝ ինչ երգ էր, միայն այն գիտեմ, որ ապշած էի, որ այդ կարգի, այդ մակարդակի հայկական ռոք խումբ կա, այն էլ այդքան հին: Վստահ չեմ, իհարկե, որ նույն երգը հիմա լսելով էլի նույն կարծիքին եմ լինելու, բայց որ կա «հին Empyray» ու «նոր Empyray», հաստատ է:
Ու հիմա ասել, թե Empyray-ը ծանր ռոք է…:
Ես մաքսիմում կարող եմ հաշտվել փոփ-ռոք ձևակերպմանը: Ու եթե մի բանը լսվում է Սոֆի Մխեյանի կամ Արամեյի ֆոնին, դա դեռ որակ չի բնորոշում: Սա համեմատաբար որակյալ փոփ կարող է կոչվել, բայց ասել, թե «ռոքն ենք պրոպագանդում»… Ծիծաղելի է:
Ռոքի կարևորագույն բնորոշիչը անկեղծությունն է: Իսկ Empyray-ը փորձում է կեղծել, որ շատերը «ռոք» լսեն: Ու թե իրական ռոքին ոնց են դրանով անպատվում, երևի չեն էլ մտածում: Հիմա Empyray-ի երգերից արհեստականությունը փչում է (վերջին ժամանակների, հները չեմ հիշում, չեմ ուզում խղճիս վրա մեղք վերցնել): Մասնավորապես ու հատկապես տեքստերից:
Համ էլ իրեն հարգող ռոքերն իրեն թույլ չէր տա ոմն Ավետ Գարսևանի*(c) գրած տեքստի հիման վրա լուրջ երգ գրել:
…
Ռոքը բոլորովին ուրիշ նպատակներ ու իմաստ ունի… Ռոքը բոլորին հասանելի դարձնելը նույնքան անբարոյական է, ինչքան համեստությունը մարդկանց աչքը խոթելը կամ ծաղիկը քամուց պաշտպանելու համար կտրելն ու տուն բերելը:
Էլի եմ ասում՝ որպես փոփ ընդունելի է, եղածի համեմատ՝ նույնիսկ ընտիր: Պարզապես չեմ սիրում դեգրադացիա:
* (c) Ռոլանդ Գասպարյան
Վերջին խմբագրող՝ CactuSoul: 18.08.2010, 19:34:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
*e}|{uka* (18.08.2010), Kita (19.08.2010), Yellow Raven (19.08.2010), Ժունդիայի (18.08.2010), Ռուֆուս (18.08.2010)
Իմ կարծիքով, դեգրադացիան ձեր այս ցնդաբանություն-գրառման մեջ է, կներեք, եթե կոպիտ էի, խասիաթ ա)) եթե ուզում են մարդկանց ճաշակը բարձրացնեն, ուրեմն անբարոյականություն ե՟ն անում... հորս արև չեմ ջոկում ասածդ նատուռի)) նայի, նույնիսկ այնքան եմ ապշած, որ սկսեցի ժարգոնով գրել)) կամ ` ո՟րն ա էմփիրեյում փոփ... երկու ալբոմ ունեն, բարի եղիր, ձեռք բեր, լսիր բոլոր երգեը, ու հետո կասես փոփ ա թե ոչ... կներեք, բայց ինձ համար վիրավորական է, երբ այս խղճուկ երկրի լավագույն ռոք - խմբին փոփի պիտակ են կպցնում... վիկիպեդիայում երաժշտության ժանրերի սահմանումները կա, բացեք կարդացեք, իմացեք ռոքը որն ա, փոփը որն ա...
կներեք, եթե ազդվեցիք![]()
Վերջին խմբագրող՝ romanista: 18.08.2010, 19:56:
Եթե Stoccato-Skate-ը կամ Խելագարը, ասենք, կարելի է անվանել փոփ, որեմն մեզանից մեկը հաստատ չի հասկանում ոչինչ երաժշտության ոճերից)) եթե տենց ա, ինձ պատասխանեք, թե Ձեր պատկերացմամբ ռոքը որն ա... Էմփիռեյը նվագում ա հեվի մեթալ ոճում հիմնականում, ու եթե ունի զուգերգեր Աննա Խաչատրյանի կամ Շուշան Պետրոսյանի հետ, կամ որ Սև ու Սպիտակ երգի բառերը Ավետն ա գրել, դա չի նշանակում, որ այն փոփ ա... եթե ձեր պատկերացմամբ ռոքը էն նույն undergraund-ի մակարդակի մուզիկա յա, ու այն պետք ա նվագել բացառապես նկուղներում, որ այն ռոք անվանվի, ինչպես, էմփիռեյին նախանձելով արտահայտվում են երկրիս բազում ռոք-խմբեր, ուրեմն ասեմ, որ վաղուց ժամանակն ա էս երկրի ռաբիզ հասարակությանը ցանոթացնել որակյալ երաժշտության հետ, որի ուղին որ այս խումբը բռնել ա...
էլի եմ ասում, կներես, եթե ազդվեցիր) միտք չունեի նեղացնելու![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ