Թեման փակվում է և տեղափոխվում «Ակումբի անցուդարձ» բաժին:
Շնորհակալություն ArtGeo-ին կոչի համար, շնորհակալություն քվեարկողներին, կարծիք հայտնողներին: Այս դրամատիկ պահին իմ նարգիզականությունն իրեն շոյված է զգում

Իսկ եթե լուրջ, ապա ես այսօր իսկապես գոհ եմ «Քաղաքականություն» բաժնի ընթացքից, այս պահին չունեմ մեկ ամիս առաջ ունեցածս մտավախությունը բաժնի վատ ու քայքայիչ ընթացքի վերաբերյալ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում թե նորընտիր մոդերատորներին, թե քննարկումներին մասնակցողներին:

Իսկ ես առանց հետագա ձևականությունների ու ինձ թանգացնելու իմ ասելիքը կգրեմ բաժնում, հուսով, որ դա ոչ մեկը չի դիտարկի որպես ադմինիստրատորի կողմից տեսակետի պարտադրանք: Կգրեմ, որովհետև իրոք քաղաքականությունն ինձ հետաքրքրող ոլորտներից է ու կարծում եմ, որ ասելիք ունեմ