Երևի այս թեման պիտի Ակումբի անցուդարձում բացեի, սակայն ավելի ճիշտ ու հարմար եմ գտնում այս բաժնում բացել։ Հազար ներողություն բաժնի մոդերատորներից և խնդրում եմ այս թեման թողնել որոշ ժամանակ։
Մեկ ամիս տաս օր առաջ Չուկը հայտարարել էր, որ այլևս Քաղաքականություն բաժնի քննարկումներին չի մասնկացի
http://www.akumb.am/showpost.php?p=483621&postcount=20
Հաշվի առնելով, որ Քաղաքականություն բաժնում երկու նոր մոդերատերներ են, որ Չուկը քաղաքականությունից հասկանում է և ասելիք ունի, որ ունի տարբերվող կարծիք, նպատակ ունենալով, որ քաղաքականություն բաժինը լինի ավելի հետաքրքիր և բովանդակալից, հիմնվելով այն պարզ ճշմարտության վրա, որ Ակումբում բոլորը հավասար են (ադմին թե անդամ) և որևէ ադմին կամ մոդերատոր իրավունք չունի ճնշել անդամին նրա հայացքների պատճառով, ինչպես նաև հակառակը, պահանջում եմ, որ Չուկը վերսկսի մասնակցել բանավեճերին։
Բացում եմ նաև հարցում։
Էջանիշներ