Լիովին համաձայն եմ. տատիկությունը տարիքով չի որոշվում, այլ նրանով, թե մարդն իրեն ինչ տարիքում է զգում, ինչպես է իրեն դրսևորում թե՛ իր ամուսնու հետ հարաբերություններում, թե՛ ընդհանրապես շրջապատում։ Ի դեպ, մի քիչ էլ ազգային մենթալիտետն իր դերն ունի էդ հարցում, քանի որ, օրինակ, Հայաստանում, կարծես ընդունված է, որ 60–ից այն կողմ կինն արդեն իր լիարժեք կյանքն ավարտված է համարում, համ ինքն է իրեն տատիկ զգում, համ շրջապատի կողմից է այդպես ընկալվում։ Բացառություններ, իհարկե, կան, խոսքն ընդհանուրի մասին է։
Էջանիշներ