Ե՛վ Ann87-ի, և՛ Երկնայինի հետ համամիտ եմ: Տարիքային տարբերությունը պարտադիր չէ, այլ՝ ցանկալի:
Նախ պարզենք թե ինչու պետք է սերը տարիք հարցնի:
Ընդհանրապես սիրահարված զույգերի մեջ ավելի տարիքով է լինում տղան: Դա ընդունված է մեկնաբանել, որ աղջիկները ավելի վաղ հասակում են հասունանում քան տղաները: Քանի որ աղջիկները միշտ փորձում են ավելի կանացի երևալ քան իրենց տարիքն է իրենց ցույց տալիս, ինձ թվում է, հենց այդ պատճառով էլ սերը տարիքային տարբերություն է ուզում: Հետ կա նաև մի բան, որ աղջիկը ակամա ձգտում է տարիքով մեծ տղաների, զուտ նրանց արդեն ինքնահաստատված լինելու պատճառով՝ ֆինանսական, ինքնավստահության, և այլն:
Բայց դրան խանգառող բան կա: Այս դարում այլևս աղջիկները չեն նայում տարիքին, նայում են արտաքինին, ներքինին ու շատ հաճախ փողին: Նույն կերպ սկսել են տղաները վարվեն աղջիկ ընտրելուց: Սա, կարելի է ասել դարվա մոդան է: Անում են այն, ինչ մտքներով անցնում է:
Մի բան էլ ասեմ, որ Հայաստանում դեռ 2-ի արանքն է: Եվրոպայում բնավ ուշադրություն չեն դարձնում (պեդոֆիլիան ձեզ օրինակ):
Էջանիշներ