Մեջբերում XxX-ի խոսքերից
Այդպիսի մարդիկ կան և առավել ևս շատ ավելի մոտ են մարդկայինին քան Դուք կարծում եք, և կխնդրեի լինել ավելի զուսպ Ձեր արտահայտությունների մեջ:
Շնորհակալություն:
Շատ կներեք, բայց եթե Դուք Ձեզ թույլ եք տալիս մեզ՝ սիրողներիս, վիրավորել՝ ասելով, որ սիրելը թուլություն է (այն դեպքում, երբ հաստատ այդպես չէ), ապա ես ոչ մի անզսպություն չեմ տեսնում այն բանի մեջ, որ սիրելու անընդունակ մարդկանց, որոնց դուք չգիտես ինչու ուժեղ եք անվանում, մարդկայինից հեռու և սարսափելի անվանել, քանի որ սիրո շնորհիվ է, որ այս երկրագունդը դեռ շարունակում է պտտվել...