Մեջբերում hayart-ի խոսքերից
շատերը սերը "տարիք չի հարցնում " արտահայտության տակ հասկանում են կամ ենթադրում են որ աղջիկը պետք ե տղայից մեծ լինի, բայց շատ քչերն են ասենք մտացում որ տղան կարա աղջկանից 10, 15 տարի մեծ լինի .
Ուստի կցանկանայի իմանալ ինչպես եք վերաբերվում երբ հարգելի ֆորումի մասնակիցներ երբ տղան աղջկանից մեծ 10 և ավելի տարով. Շնորհակալություն.
Լրիվ նորմալ եմ վերաբերվում, ինչպես և աղջկա մեծ լինելու դեպքում, միայն թե այն տարբերությամբ, որ վերջին դեպքն ավելի տարածված է և շատ ավելի պակաս խնդրահարույց, հատկապես վերջերս շատ ավելի հաճախ է հանդիպում։ Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, բայց ես այդպիսի միտում եմ նկատել։

Անձամբ ինձ ընդհանուր առմամբ միշտ էլ դուր են եկել իմ տարիքի տղաները, բայց ինչքան նկատել եմ, շատ աղջիկներ կան, որոնց հիմնականում ձգում են իրենցից տարիքով առնվազն մի քանի տարով մեծ տղաները։ Բայց դե սա ընդամենը դուր գալու մասին էր։ Իսկ սիրելու դեպքում մարդը չի նայում, թե քանի տարեկան է իր սիրելին։