Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
Չեմ կարծում թե կգտնվի մի մայր, որը կուզենա որ իր որդին իրենից տարիքով մեծ աղջկա հետ ամուսնանա, ու եթե հանկարծ ամուսնանա, ապա նա ամեն ինչ կանի այդ ամուսնությունը թունավորելու համար: Շատ քիչ մայրեր կարող են հասկանալ իրենց որդիներին: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ այդ մայրերը երբեք երիտասարդ չեն եղել ու իրենք էլ չեն ապրել նման խնդիրներով…
Ճիշտ է՝ ես երբեք դեռ մայր չեմ եղել, բայց չեմ կարծում, թե ինչ-որ մայր որքան էլ դեմ լինի իր տղայի ընտրյալին, կփորձի թունավորել որդու ամուսնությունը: Ամեն մոր համար կարևորը որդու երջանկությունն է, և եթե տղան երջանիկ է այդ աղջկա հետ մայրը միայն կուրախանա իր տղայի երջանկության վրա և ոչ թե կթունավորի այն: Դա իմ կարծիքն է:

Իսկ սերը իմ կարծիքով, իրոք, տարիք չի հարցնում: Կարևորը երջանկությունն է, փոխադարձ հարգանքն ու վստահությունը: