Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
Համամիտ եմ, որ սերը տարիք չի հարցնում, բայց Հայաստանում ամուսնանալու համար հարազատների կարծիքը շատ բարձր տեղ է գրավում: Չեմ կարծում թե կգտնվի մի մայր, որը կուզենա որ իր որդին իրենից տարիքով մեծ աղջկա հետ ամուսնանա, ու եթե հանկարծ ամուսնանա, ապա նա ամեն ինչ կանի այդ ամուսնությունը թունավորելու համար: Շատ քիչ մայրեր կարող են հասկանալ իրենց որդիներին: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ այդ մայրերը երբեք երիտասարդ չեն եղել ու իրենք էլ չեն ապրել նման խնդիրներով…
Ազգականներիցս մեկի ընտրյալ աղջիկը երևի մի 5 տարով մեծ էր տղայից։ Հաշվի առնելով նման դեպքերում հասարակության ու ծնողների վերաբերմունքը՝ տղան աղջկա տարիքը թաքցնելու համար աղջկա անձնագիրը կեղծել էր ու երևի մի 5-10 տարով փոքրացրել։ Նրանք ամուսնացան, ունեցան երեխաներ, թոռներ ու այդպես էլ ոչ ոք կնոջ կոնկրետ տարիքը չիմացավ։ Նույնիսկ նրանց երեխաները։

Այս դեպքը պատմելով՝ չեմ ասում, թե պետք է կեղծարարությամբ տարիքը թաքցնել հասարակությունից։ Այս օրինակն ընդամենը ապացուցում է, որ պարտադիր չի, որ տարիքը խանգարի սիրեցյալի հետ շարունակական հարաբերություներին ու ընտանիք կազմելուն։ Կարծում եմ, որ ուղղակի նման դեպքերում պետք է ապրել սրտի թելադրանքով այլ ոչ թե ենթարկվել հասարակության կարծիքին։