Համաձայն եմ. հայտնի բան է, որ աղջիկները տղաներից ավելի շուտ են հասունանում, որից ելնելով էլ, բնականաբար, նախընտրելի է, որ տղան աղջկանից մի քանի տարով մեծ լինի։ Բայց այդ հանգամանքը գործում է մինչև որոշակի տարիք, որովհետև գալիս է մի շրջան, երբ այդ տարիքային տարբերությունն արդեն առանձնապես էական չի լինում։ Եթե, օրինակ, վերնցնենք 18 տարեկան տղային և, ասենք, 23 տարեկան աղջկան, ապա հազիվ թե այդ հարաբերությունից որևէ բան ստացվի, քանի որ տղաներն այդ տարիքում դեռևս շա՜տ հեռու են լինում հասուն, կայացած լինելուց, դեռ շատ փոփոխական ու հաճախ անլուրջ են լինում, այսպես ասած՝ դեռ թռի-վռի, էլի (թող ներեն ինձ տղաներըAnnushka-ի խոսքերից
, բայց դա հիմնականում իրոք այդպես է), սիկ 23 տարեկան աղջիկները հիմնականում արդեն ընդհանուր առմամբ ձևավորված (հոգեպես) ու կայացած են լինում, պատրաստ ընտանիք կազմելու։
Իսկ եթե տարիքային նույն տարբերությունը (5 տարի) լինի ավելի մեծ տարիքում, ասենք, եթե տղան 25 տարեկան է, իսկ աղջիկը 29, կարող են նորմալ հարաբերություններ ձևավորվել, հեևաբար նաև երջանիկ ու հաջողված ամուսնություն։
Իմ բերած տարիքային օրինակները, բնականաբար, հարաբերական էին, բացի դրանից, շատ բան կախված է նաև կոնկրետ մարդկանց առանձնահատկություններից, հայացքներից և այլն, քանի որ տարբեր մարդիկ տարբեր տարիքում են ձևավորվում. մարդ կա 23 տարեկանում արդեն պատրաստ է ամուսնության, մարդ կա 30-ից հետո է պատրաստ լինում, մարդ էլ կա... երբեք էլ չի հասնում այդ վիճակին...Բա։
Էջանիշներ