Մեջբերում Էդուարդ_man-ի խոսքերից
Սերն ընդամենը զգացմունք է, որն այնքան էլ անկառավարելի չէ, որքան շատերն են կարծում, որոշ հարցեր կան որոնց հետ պետք է հաշվի նստել և դրանցից մեկը տարիքային տարբերություն կոչված երևութն է; պետք չէ մտածել ,որ այլևս ավելի հարմար ընտրության հնարավորություն չէք ունենա, մանավանդ եթե խոսքը շատ մեծ տարիքային տարբերության մասին է
Սերը երբևէ չի եղել ու, հուսով եմ, չի էլ լինի ընդամենը զգացմունքՍերն ամենախենթն է ու խելամիտը, ամենաբարդն ու հասարակը, հիմքն է մարդկային հարաբերությունների ամենադրականի, ամենալավի
Իսկ այն, ինչին անդրադարձել ես քո գրառումով, ես ավելի շուտ կանվանեի ամուսնու ընտրության խելամիտ մոտեցում հասարակական բարքերին համապատասխան
Թեմայի մասին էլ չեմ ծավալվի, քանզի արդեն այստեղ և այստեղ անդրադարձել եմ